Մարդիկ պարզապես սահուն անցում կանեն ազգային օպերատորներից դեպի ամերիկյան հարթակներ. Դոյդոյան
Մարդիկ պարզապես սահուն անցում կանեն ազգային օպերատորներից դեպի ամերիկյան հարթակներ՝ մեսենջեր, վոթսափ, սկայպ եւ այլն։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը:
Նա գրել է. «Սա լուրջ բացասական ազդեցություն է ունենալու օպերատորների ֆինանսական հոսքերի վրա։ Էլ ոնց կիմանաք՝ ով ում հետ ինչքան է խոսում։
Ավելին, ՀՀ քաղաքացիների տվյալները վստահվելու են այս օտարերկրյա ընկերություններին՝ մեր համաձայնությամբ»։