Ստամբուլի հայկական կղզում էլեկտրամոբիլներ են հայտնվելու
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլի քաղաքապետարանը որոշում է կայացրել Ստամբուլ հարակից կղզիներում՝ Իշխանաց կղզիներում բնակչության եւ զբոսաշրջիկների տեղափոխության կարիքները բավարարելու համար թույլատրել էլեկտրամոբիլներ օգտագործել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանը հայտնել է, որ Իշխանաց կղզիների համար ընտրվել են 2 տեսակ էլեկտրամոբիլ՝ հատուկ ծառայությունների աշխատակիցների ու 13 տեղանոց՝ ուղեւորների համար։ Նշվում է, որ մեքենաները հարմարեցված են ֆիզիկական խնդիրներ ունեցողների համար։
Նշենք, որ Իշխանաց կղզիներից մեկը հայկական Քընալը կղզին է։