Իլոն Մասկի ունեցվածքը 1 շաբաթում մեծացել է 1.7 միլիարդ դոլարով
Բիզնեսմեն Իլոն Մասկի կարողությունը 1 շաբաթում մեծացել է 1.7 միլիարդի չափով՝ կազմելով 32 միլիարդ դոլար, հաղորդում է Forbes-ը:
Նշվում է, որ այս ցուցանիշը գրանցվել է Tesla ընկերության կապիտալիզացիայի շնորհվ, որի բաժնետոմսերի 22%-ը Մասկինն է:
Ինչպես հայտնի է դարձել՝ ընկերության շուկայական գինը 1 շաբաթվա ընթացքում աճել է 16%-ով և հասել 100 միլիարդ դոլարի:
Պարզվում է, որ սա թույլ է տվել Тesla-ին երկրորդ տեղը գրավել աշխարհի ավտոմեքենաների ընկերությունների թվում՝ առաջին տեղը զիջելով ճապոնական Toyota-ին: