«Ընկճախտը դարձել է աշխարհի գլխավոր հիվանդությունը». Գերման Գրեֆ
Ընկճախտը դարձել է աշխարհի գլխավոր հիվանդությունը, ինչը շատ է մտահոգում համաշխարհային առաջնորդներին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը:
«Ընկճախտն աշխարհի գլխավոր հիվանդությունն է դարձել: Մենք հետազոտություն ենք իրականացրել, թե ինչն է ամենից շատ աշխարհի առաջնորդներին մտահոգում, և պարզվել է, որ ընկճախտի թեման ամենակարևորների շարքում է: Վերջին կես տարվա ընթացքում մենք առավելագույնս փորձել ենք հասկանալ խնդիրը: Մեծ ներդրումներ ենք կատարում այս ուղղությամբ, նեյրոգիտության և մարդու վարքագծի լաբորատորիա ունենք»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Այսօր ավելի վաղ Դավոսում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում «Սբերբանկ»-ի` նեյրոգիտության և մարդու վարքագծի լաբորատորիայի ղեկավար Անդրեյ Կուրպատովը «Սբերբանկ»-ի գործարար նախաճաշի ժամանակ հայտարարել է, որ աշխարհը թվային աուտիզմի համաճարակն է գրավել, երբ երիտասարդները չեն կարողանում երկար «կենդանի» շփվել և մեկուսանում են սոցիալական ցանցերում: