Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Ռուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում և խոստացել անվտանգության «հուսալի երաշխիքներ». Ուիթքոֆ ՌԴ-ն Օդեսայի արվարձաններում հարվածել է ադրբեջանական SOCAR-ի տերմինալներին. լրատվամիջոցներ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը՝ միջազգային սկանդալի կենտրոնում Զելենսկին արձագանքել է Ղրիմից հրաժարվելու Թրամփի կոչին Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստը ԵԱՏՄ նիստի ժամանակ Իրանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին Սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան․ ՌԴ փոխվարչապետ Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ Օվերչուկ

10 մարզ, 10 հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ներըՆիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրելՉինաստանի ԱԳՆ-ն ողջունում է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումըՌուբիոն բացահայտել է, թե ինչու են եվրոպացի առաջնորդները Զելենսկիի հետ մեկնում ԱՄՆԶելենսկին հայտնվել է «կատարիր կամ հեռացիր» իրավիճակումՌուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում և խոստացել անվտանգության «հուսալի երաշխիքներ». ՈւիթքոֆԱդրբեջանցի պատգամավորը շարունակում է սադրել Ռուսաստանին. «Նրանք, ովքեր մեզ վրա գան, մռութներին կստանան»Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամըՂազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՌԴ-ն Օդեսայի արվարձաններում հարվածել է ադրբեջանական SOCAR-ի տերմինալներին. լրատվամիջոցներԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը՝ միջազգային սկանդալի կենտրոնումԹրամփն աջակցում է Դոնբասի նկատմամբ Ռուսաստանի լիակատար վերահսկողություն սահմանելու Պուտինի առաջարկըԱրսեն Թորոսյանի ընկերը, որը բժշկի քիթ էր կոտրել, ընդդիմադիր է դիրքավորվումԶելենսկին հայտարարել է, որ ժամանել է ՎաշինգտոնԶելենսկին արձագանքել է Ղրիմից հրաժարվելու Թրամփի կոչինՈւկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին. ԹրամփՕդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀանթեր Բայդենը հրաժարվել է ներողություն խնդրել ԱՄՆ առաջին տիկնոջից՝ չնայած դատական հայցի սպառնալիքինՌուսաստանի Վոլգոգրադի մարզում դատավոր է սպանվելՇորը կոչ է արել ոստիկանությանը լինել ժողովրդի կողքինՈր դեպքում Պուտինը կառաջադրվի Նոբելյան խաղաղության մրցանակիԼավրովին նկատել են Ալյասկայում՝ «ԽՍՀՄ» գրությամբ շապիկովՄակրոնը Զելենսկիի հետ կհանդիպի Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետոՊուտին–Թրամփ հանդիպման վայրը խորհրդանշական է՝ Ալյասկայի ռազմաբազան դառնում է պատմական դիպվածի սցենաԿիևը խաղաղություն է ուզում, բայց ոչ ցանկացած գնով․ Ուկրաինայում ԵՄ դեսպանՄիքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրովԵրեխան գործ անելուց ընկավ էդ հորը, ԱԻՆ կանչեցինք, ասում են մեզ չի վերաբերում, ուրիշ տուն ճարեք․ բնակիչՀասկանում ենք, որ այսօր Գորիսը մեր հանրապետության դարպասներից մեկն է, և դարպասում պետք է շատ մարդիկ բնակվեն. Առուշ Առուշանյան49-ամյա Կանդելակին՝ մարզական կերպարով և ծովային հանգստում. ՏեսանյութՄիքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց«Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղան մահացել էԱդրբեջանն օկուպացված Արցախում վերաբնակեցրել է շուրջ 54,000 մարդՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսԱլյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերազմի ընթացքում ամենավտանգավոր պահն էՄիքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեցՆորահայտ թանկարժեք գեղանկարներ․ ինչ է հայտարարագրել Լևոն Տեր-ՊետրոսյանըԳարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրումԵս արդեն 37 տարի է` Գևորգ Աջապահյան չեմ, առողջական խնդիրներ ունեմ․ Միքայել Սրբազանը՝ դատավորին Ալյասկայի գագաթնաժողովը մտահոգել է եվրոպացի առաջնորդներինՈւկրաինացի փախստականները կարտաքսվեն ԱՄՆ-ից, եթե կորցնեն իրենց կարգավիճակըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստըԱլյասկայի գագաթնաժողովի արդյունքները կազդեն ԵՄ 19-րդ պատժամիջոցների փաթեթի քննարկման վրաԹրամփը պլանավորում է անձամբ Պուտինին դիմավորել ԱլյասկայումԵԱՏՄ նիստի ժամանակ Իրանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրինՍպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան․ ՌԴ փոխվարչապետԵՄ մոնիթորինգային առաքելությունը կշարունակի Հայաստանում իր գործունեությունը․ Անիտա ՀիփերԱղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ էԲագրատ Սրբազանի և մյուսների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 19-ին Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ ՕվերչուկՄոդի. Հնդկաստանը այլևս չի տրվի միջուկային շանտաժին
Վերլուծական

Եւ կրկին սպառնում են պառկեցնել ասֆալտին, ծեփել պատերին

Ոչ մի նշանակություն չունի, թե ինչ համատեքստում կամ իրավիճակում են սպառնում ՀՀ քաղաքացուն պառկեցնել ասֆալտին, միեւնույնն է նման սպառնալիքը, այն էլ երկրի առաջին դեմքի կողմից սփռում է բացասական լիցքեր՝ դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով:

Այն երկրում, որտեղ անդադար կամ պարբերաբար երկրի առաջին դեմքը սպառնում է քաղաքացուն փռել ասֆալտին այս կամ այն պատճառով, չի կարող լինել առաջընթաց, չի կարող լինել համերաշխության եւ զարգացման մթնոլորտ, չեն կարող լինել ներդրումներ:

Գտեք մի գործարարի, որը կհամաձայնի ներդրում անել մի երկրում, որտեղ վարչապետը հաճախ սպառնում է փռել ասֆալտին: Չեք գտնի: Ի վերջո կգտնվի մի պատգամավոր, որը հաստատ կդիմի համապատասխան մարմիններին, նշելով, թե ինձ միջնորդավորված ձեւով սպառնացել են:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե քրեական ենթամշակույթը եւ կոռուպցիան պետք է իսպառ վերացվեն Հայաստանից, բայց նույն պահին սպառնում է փռել ասֆալտին: Իսկ մի՞թե նման սպառնալիքը քրեական ենթամշակույթի տարրեր չի պարունակում: Իհարկե՝ պարունակում է:

Վարչապետը սպառնում է փռել ասֆալտին, ծեփել պատերին: Հավատացեք, դրանից տգեղ երեւույթ, հազիվ թե, գտնեք: Ընդ որում, կապ չունի, թե ում է սպառնում: Եւ եթե իրոք կա մեկը, որը թալանել է Գյումրիի կեսը, ապա ինչո՞ւ նա դրա համար պատասխանատվություն չի կրում, իսկ եթե չի թալանել, ապա ո՞վ է ինչ-որ մեկին իրավունք տվել մարդուն հրապարակային ծանր մեղադրանք ներկայացնել:

Տհաճ, շատ տհաճ է լսել, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան սպառնում է պատին ծեփելով, ասֆալտին փռելով: Մի՞թե նրա թիմակիցներից եւ ոչ մեկը կամ հենց գլխավոր դատախազը կամ արդարադատության նախարարը կամ ոստիկանապետը չեն բացատրում, որ օրենքով որեւէ մեկին թույլ չի տրված անգամ հանցագործին ծեփել պատին, փռել ասֆալտին, եթե այդ գործողությամբ չի կանխվում կոնկրետ հանցանքի իրականացումը:

Ինչ վերաբերում է հանցանքի մասին ոստիկաններին չհայտնող դպրացականներին, ապա խնդիրը ոչ թե քրեական ենթամշակույթում է թաքնված, այլ ոստիկանների գործելաոճում: Բոլորին է հայտնի, որ հանցանքի մասին հայտնողը այնքան է հարցաքննվում, այնքան է տարվում-բերվում, որ փոշմանում է իր արածի համար:

Կյանքից չպետք է կտրվել, չի կարելի սպառնալ եւ ակնկալել զարգացում: Չի կարելի սպառնալով եւ ահաբեկելով քրեական ենթամշակույթ վերացնել: Ընդամենը պետք է կոնկրետ եւ համակարգված քայլեր իրականացնել: Ընդ որում, առանց աղմուկ-աղաղակի:

Վարդան Մխիթարյան

Top-News.am