Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետո ՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է Ուկրաինա Կրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Կաշառակերության մեջ մեղադրվող թաղապետը կրկին անցավ աշխատանքի Արմավիրում վթարից զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ Երուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրա Հնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington Post Կառավարությունը հաստատեց. Փաշինյանը կմեկնի ԱՄՆ Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց Աստծուն և հայրենիքին. Միքայել Սրբազան Վելայաթիի նախազգուշացումը «Զանգեզուրի միջանցքի» մասին Օսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցը

Խոշոր վթար Արմավիրի մարզում. մահացածն ու վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետոՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է ՈւկրաինաԻսրայելի ներկայությունն Ադրբեջանում uպառնալիք է Իրանի համարՀուլիսին ՊԵԿ-ը ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՄարդկանց տագնապի մեջ պահելու խնդիր է դրվածԼիբանանը մտածում է Հեզբոլահին զինաթափելու մասինՀամաշխարհային բանկը շարունակում է համագործակցել Հայաստանի հետԿրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումըԿաշառակերության մեջ մեղադրվող թաղապետը կրկին անցավ աշխատանքիԱրմավիրում վթարից զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ Արդյո՞ք առաջնային սև խոռոչները նպաստել են Տիեզերքի առաջին աստղերի ծնունդինՈրն է դեպրեսիայի անխուսափելի սկիզբի նշանըԵրևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելիԳազաբալոնի պայթյունի հետևանքով Արդանիշում սեփական տանը հրդեհ է բռնկվելԵրևանում բախվել են «Li Auto L6»-ն ու «Opel Astra»-նՕկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական «Ուրալ» է պայթել. կան վիրավորներՈւիթքոֆը չի կիսվել Կրեմլի բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՇվեյցարիայի նախագահի՝ Թրամփի հետ անհաջող հեռախոսազրույցը երկրին միլիարդավոր դոլարների վնաս կբերիԼուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել ԹրամփինԱրցախի կառավարությունը պահանջում է նվիրել ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության շենքըԽամենեիի խորհրդական Լարիջանին նշանակվել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԹրամփի պահանջներին զիջելը ցույց տվեց ԵՄ-ի թուլությունըՄի կուժի պատմություն, կամ ինչպես Ջենիֆեր Լոպեսը «տարավ» «ՆարեկաԾին»-ի կուժըՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինՀիրոշիմայում ոգեկոչում են ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծման 80-րդ տարելիցըԱՄՆ-Հարավային Կորեա գագաթնաժողովը կկենտրոնանա ռազմական դաշինքի վերականգնման վրաՊուտինը մտադիր է Ուկրաինային «օդային զինադադար» առաջարկել․ BloombergՎերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 1000 բեռնատար կաՋենիֆեր Լոպեսին Ստամբուլում թույլ չեն տվել մտնել Chanel-ի խանութՈւիթքոֆը ժամանել է Մոսկվա. նրան դիմավորել է Պուտինի հատուկ ներկայացուցիչըՀերթական ՔՊ-ականը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՍևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըԹրամփն այսօր հանդես կգա հայտարարությամբՀարավային Կովկասում նոր մոդերատորը, թերևս, կփորձի դառնալ Վաշինգտոնը. «Ъ»Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետԵրուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրաՔՊ-ականները փակ հանդիպումներ են ունենում. նոր վարչության ընտրությունները թեժ են լինելուՀնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington PostԹրամփը հայտնել է իր հավանական իրավահաջորդի անունըԽոշոր ավտովթար Տավուշի մարզում․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱՄՆ-ում ինչ-որ բան կստորագրվի, և արտապատվիրակում կլինի. Փաշինյանը սկսելու է նախընտրական քարոզարշավըԿառավարությունը հաստատեց. Փաշինյանը կմեկնի ԱՄՆԱյս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց Աստծուն և հայրենիքին. Միքայել ՍրբազանՎելայաթիի նախազգուշացումը «Զանգեզուրի միջանցքի» մասինՕսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցըԲրազիլիայի Գերագույն դատարանը նախկին նախագահի նկատմամբ տնային կալանք է կիրառելՀարավային Կովկասից ՌԴ-ին դուրս թողնելու գործիքըԱդրբեջանը Եվրոպային աղտոտված նավթ է մատակարարել
Կարծիք

Ավետիք Էլոյանի անպատասխանատու պահվածքը հարվածի տակ է դնում Տիգրան Ավինյանին. Սարհատ Պետրոսյան

Իհարկե կասծակ չունեմ որ հանրային հեռուստատեսությունում (եւ հույսով եմ միայն հանրային հեռուստատեսությունում) ակտիվ շարունակում են քննարկել թե ե՞րբ են ինձ կանչում իրենց եթեր պատասխանելու համար Պետրոս Ղազարյանին ու Ավետիք Էլոյանին։ Հատկապես նշում եմ Պետրոսի անունը քանի որ մի քանի անգամ հարց է տալիս ինձ մեջբերելով իրականում հարցնելով մի բան որը ես կամ չեմ ասել (ինչու մրցույթ չի եղել), կամ էլ ասել եմ բայց ոչ Ավետիքի վերաբերյալ (թայֆականություն)։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Նա գրել է. «Ինչեւէ, չնայած արդեն ինչ որ նյութեր ներկայացվել են տարբեր հանրային, այդ թվում եւ իրավապահ, մարմինների, սակայն փորձեմ «ճեղքել» հանրային հեռուստաընկերության մեդիա պատնեշն ու ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր։


Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է Eloyan Architects նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում (հարցազրույցում խոսքը գնում է մի քանիսի մասին)։ Ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ Զարեհը չունի նախագծման իրավունք ԱՄՆ-ում, բայց ամեն դեպքում ընդունում ենք կայքի տվյալները։ Ավետիքը Հայաստան է եկել 2018-ի մայիսին կամ հունիսին եւ նշանակվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ աշխատանքից ազատվել է 2019-ի սկզբին, անմիջապես նշանակվելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելու պատճառով նույն կայքի առաջին էջում (չհիշեցնեմ ում հորդորով) նշված է, որ այսուհետ Eloyan Architects-ը պատվերներ չի ընդունում Հայաստանում։ Սա գրեցի քանի որ կարծում եմ ապագայում դեռ պետք կգա, որը վկայում է շահերի բախման մասով ամեն դեպքում կան ինչ որ պատկերացումներ։

2019 թվականի մայիսին Հայաստանում գրանցվում է նույն անունով կազմակերպություն այս անգամ եղբոր Զարեհ Էլոյանի անունով, իհարկե այն կարող է լինել զոքանչի կամ վարորդի անունով։

Այս կարճ ընթացքում նորաստեղծ ընկերությանը պատվիրակվում է Հայաստանի անկախության շրջանի խոշորագույն նախագծերից, իսկ այս պահին իրականացվող ամենխոշոր նախագիծը՝ շվեցարահայ Վարդեն Սերմաքեշի կողմից իրականացվող ավելի քանի 60 հա տարածքով նոր քաղաք Աբովյան քաղաքի հարեւանությամբ։ Իդեպ թե սա, թե Սերմաքեշի մի շարք ներդրումային ծրագրերը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։

Համաձայն օդում կախված լուրերի Eloyan Architects-ն այժմ ներգրավված է նաեւ նոր ֆուտբոլային ստադիոնի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի եւ մի շարք այլ նախագծերում (հատուկ Պետրոսի համար նշեմ որպես նախագծող, այլ ոչ որպես ֆինանսական ներդրող)։ Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որն ինչպես ներկայացվում է հարցազրույցում պատվիրվել է 2017 վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չի քանի, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումն, ապա այս նախագծի մասով կարծում եմ կկարողանանք հանգիստ լինել (ավելին ներողություն խնդրել), բայց միեւնույնն է մնում է այն հարցը, թե ինչպես է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի։

Ինչ վերաբերվում է աշխատողների քանակին, ապա օգոստոս ամսին կազմակերպությունն ունեցել է ութ աշխատող (Էլոյանն ասում է չորս), որի մեջ ենթադրաբար չի մտնում ինքը՝ Ավետիք Էլոյանը ու բազմաթիվ այլ outsource մասնագետներ։

Ամենահետաքրքիրն այն է, որ 2019 թվականի հուլիսին համաձայն քաղաքաշինության կոմիտեի կայքի, Հայաստանի Eloyan Architects-ը չուներ նախագծման լիցենզիա, իսկ ինչքան ինձ է հայտնի Ավետիք Էլոյանն անձամբ նախագծման արտոնագիր ստացել է 2019 թվականի հոկտեմբեր ամսին ինձ հետ միասին։ Այսինքն եթե այլ փաստեր չեն ներկայացվում, ապա կարող ենք պնդել, որ ինչ որ մեկը Eloyan Architects-ից զբաղվել է անօրինական նախագծային գործունեությամբ։ Բայց սա էլ թողնենք ապագային։

Հարցազրույցի մյուս մասերում եւս հնչել են մտքեր, որոնց ես դեռ կանդրադառնամ։

Ի դեպ Ավետիքին առաջարկում եմ, ապագայում չնշի մեր նախկին ջերմ հարաբերությունների մասին, քանի որ դեռ մինչ այս պահը ես բարձրաձայնում եմ միայն բաց ու շատերին հայտնի փաստերը, իսկ եթե ես սկսեմ նաեւ հանրայնացնել իմ եւ իր «ջերմ» խոսակցություններն ու հորդորները, ինչպես նաեւ այլոց հետ խոսակցություններն ու որպես կադաստրի կոմիտեի ղեկավար հրապարակման ենթակա տեղեկությունները, ապա իր վիճակը շատ ավելի ծանր կլինի։ Կարծում եմ նա դեռ շանս ունի ուղղակի հրաժարական տալով ներկա պաշտոնից շարունակել աշխատել, որպես սովորական շարքային ճարտարապետ։ Դրանով նա միայն օգնած կլինի Տիգրան Ավինյանին, քանի որ իր անպատասխանատու պահվածքի համար վերջիվերջո Ավինյանն է հարվածի տակ հայտնվում։ Դեռեւս այսքանը, սպասեք ավելին…»։