1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 դեկտեմբերի 2019թ., 00:00
Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի Mercedes-ը Պատմական զուգահեռներ Մի ուրացեք անցյալը, քանզի շատ շուտով դուք էլ անցյալ կդառնաք Թավշյա հեղափոխականները սննկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին Վիլնյուսի օդանավակայանի տոնաշառը զարմացրել է բոլորին Չքնաղ հայուհին այս հանրապետության առաջին տիկինն է «Շուկայում հայտնվել է ցածրորակ, փտած մսամթերք». Մելիտա Հակոբյանը սպառողներին կոչ է անում զգոն լինել Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ.Շիրակ Բունիաթյան 6.9 մագնիտուդով երկրաշարժ Ֆիլիպիններում. կան փլատակներ, բնակիչները խուճապի մեջ են Դեկտեմբերի 17-ից Հայաստանում կլինի այնքան տաք, որքան Իրաքում Բելլա Հադիդը մերկացրել է կուրծքը Գազալցակայանների շուկայի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել ենք, մտահոգիչ արդյունքներ կան. Գեղամ Գևորգյան ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք Իմ քայլը հիմնադրամի անռեկետ դրամահավաքը 2018 թվականին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են 4,6 տոկոսով. SIPRI «Պոլե չուդես» հաղորդման մասնակիցը կռահել է սխալ գրված բառը եւ հաղթել (Տեսանյութ) «Թավշյա հեղափոխականները սնանկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին»․Ռոբերտ Հայրապետյան Գվարդիոլա․ Մենք եւ «Լիվերպուլը» անհավանական խաղացողների շնորհիվ տիտղոսի նշաձողը հասցրել ենք գրեթե 100 միավորի Գիտնականները հայտնաբերել են Երկրի նոր ամենախոր կետը Գազալցակայաններում տիրող վակխանալիան ի՞նչ հարց է, որ դա էլ ունակ չեք կարգավորել «По секрету всему свету» ․ յոթհարկանի ստորգետնյա նկուղ, արեւի տակ ձուկ եւ խաչքարեր. «Խոհանոց» սերիալի դերասանուհին պատմել է Հայաստանի մասին (տեսանյութ) Եվրահանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ Կրակոցներ և գողության փորձ՝ Աբովյան քաղաքում Օրվա հանդիպումների անոնս «Միսս աշխարհ 2019» մրցույթում հաղթող է ճանաչվել Ճամայկայի ներկայացուցիչը ԱՄՆ-ում երիտասարդության հարցերով նախարարը ձերբակալվել է լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար «Շնորհակալ եմ փոխնակ մայրերին»․ Քիմ Քարդաշյանը պատմել է ծննդաբերությունից հետո ցավոտ վերականգնման մասին Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ) Լիբանանի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 54 ցուցարար է տուժել Մոսկվայում ջերմաստիճանը կարող է գերազանցել ջերմության 133-ամյա ռեկորդը Ստամբուլի օդանավակայանում նոր սերնդի ռեկորդային քանակի թմրամիջոց են բռնագրավել Մարոկոյում հայտնվել է ամբողջովին արեւային էներգիայով մատակարարվող Աֆրիկայում առաջին գյուղը Երազանքի աշխատանք՝ ընկերությունը փնտրում է «սուրճի թագուհու», որը մեկ շաբաթ կանցկացնի ծառաներով ամրոցում Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը Այս ամենը սարսափելի հարված կլինի Արցախի պետականությանը. Դավիթ Բաբայան Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության հաղթանակը հանգեցրել է խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ թռիչքի Շենգավիթ մետրոյի տոնածառը ընդհանրապես իրան զգում ա ինչպես Գազելում... Խոսրովի անտառում բնակվող Նեոն համացանցի աստղ է դառնում. տեսանյութ 15-ամյա տղան հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում Երգչուհի Գաբիի պատասխանը՝ փոխքաղաքապետին «Վրացական երազանքը» «Վրաստանի ուղին դեպի Եվրոպա է» կարգախոսով հանրահավաք է անցկացրել Տեսանյութեր` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի պսակադրությունից ԱՄՆ դեսպանին է ներկայացվել Թուրքիայի պաշտոնական բողոքը Ջոզեֆ Բայդենը ողջունում է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ցավոք, այլոց պարագայում Վասակը մոռանում է, որ «հանցավորությունն ապացուցելը բացառապես դատարանի գործն է» Բացահայտում. ովքե՞ր են Փաշինյանի ակնարկած տգետները Աշխատանքից ազատում Հ1-ից՝ Արսեն Բաբայանի հետ լուսանկարի պատճառով Գինով դիետա. ի՞նչ է դա Բեյրութում շիաների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել Լևանդովսկին պատմական արդյունքի է հասել Ո՞ր մթերքներն են անքնություն առաջացնում Բելառուսը 500 մլն դոլարի վարկ կվերցնի Չինաստանից Մոսկվաբնակ հայ մարզիկները Գինեսի նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանել (տեսանյութ) Վոլոչկովան ներկայացել է նոր իմիջով (լուսանկար) YouTube-ը ներկայացրել է տասնամյակի ամենահայտնի տեսահոլովակների ցանկը Հրապարակվել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տեքստը Արփի Գաբրիելյանն իր և Միհրան Ծառուկյանի հարսանեկան լուսանկարն է հրապարակել Ծանոթությունների համար նախատեսված անվճար հավելվածները վտանգավոր են Գրիզմանի ու Սուարեսի գոլերը հաղթական չեղան «Բարսելոնայի» համար (տեսանյութ) Ուկրաինայում կորել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր․ ըստ հարազատների՝ նրան արտահանձնել են Բաքու Մոդրիչը նոր տուն է գնել 12 մլն եվրոյով (լուսանկարներ) Աշխարհի ամենագեղեցիկ կինը մերկացել է (լուսանկար) Լիլիթ Հովհաննիսյանը դիմել է կտրուկ ոճափոխության (լուսանկար) Արսեն Թորոսյանը դիմել է իրավապահներին Ադրբեջանցիների մասնակցությամբ փոխհրաձգություն Պետերբուրգում (տեսանյութ) Դավիթ Բաբայանը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացե՞լ են (լուսանկար) Ահազանգ. ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս՝ արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ ՊՊԳՎ-ն լուծարվում է. 800 հոգու պարտադրել են դիմումներ գրել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են Պետերբուրգում փրկել են երեխային, որին մայրը ցանկանում էր դուրս նետել պատուհանից Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել, ժամանակ չկա․ Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Էյֆորիան իջնում է, մարդկանց աչքերը բացվում է (տեսանյութ) Արտակարգ դեպք Երեւանում. Հիվանդանոց են տեղափոխվել 3 դանակահարված պատանիներ Երբ դեռ այս իշխանությունները փողոցում էին, ասում էի՝ հակաարցախյան շարժում է. Շահնազարյան (տեսանյութ) Դոնբասի հարցով ճակատագրական որոշումներ չեն եղել. Պեսկով Սուդանի նախկին նախագահը կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկվել է 10 տարով Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագիրը 2019 թվականը ամփոփում է մեծ ձեռքբերումներով Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց Ռուբեն Հայրապետյանին
Հարցում

«Շնորհակալ ենք»․ երախտագիտության ակցիա Թբիլիսիում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ. նամակ Ախալքալաքի սակրեբուլոյից

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն նամակ է պատրաստել Վրաստանում Ամերիկայի դեսպանատուն ուղարկելու համար, որում շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հոկտեմբերի 31-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստի ժամանակ պատգամավորները որոշում են կայացրել դիմել Վրաստանում Ամերիկայի դեսպանատուն, որպեսզի հայտնեն իրենց շնորհակալությունը: Նամակի բովանդակությունը նիստի ժամանակ համաձայնեցվեց Սակրեբուլոյի պատգամավորների հետ, որպեսզի այն ուղարկվի բոլոր դեպուտատների անունից:

Հայտարարության տեքստը նեկայացնում ենք ամբողջությամբ:

«Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն ուրախ է եւ ոգեւորված, եւ իր խորին շնորհակալությունն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին 1915-ին Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունն ընդունելու եւ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու իր պատմական որոշման համար: № 296 բանաձեւը համարձակ քայլ է դեպի ճշմարտություն եւ պատմական արդարություն, քայլ որը կարեւոր է ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում ցանգվածային բռնությունները կանխելու համար: Ժամանակին կատարված քայլ, որովհետեւ քանի դեռ կա թուրքական վտանգը, չի բացառվում ցեղասպանության կրկնությունը, որի վառ օրինակը ներկայումս սիրիական քուրդերի զանգվածային սպանություններն են: Մենք շատ շնորհակալ ենք 405 քվեներից յուրաքանչյուրի համար, առանձնահատուկ շնորհակալություն Ադամ Շիֆին, քանի որ “ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար կարեւոր է, որ ցեղասպանությունը ճանաչվի պաշտոնապես»:

Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման առթիվ՝ Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ երախտագիտության ակցիա է անցկացվել Թբիլիսիում՝ ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ:

Վիրահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում (հայերեն, վրացերեն եւ անգլերեն) շնորհակալական խոսքեր են ուղղել ԱՄՆ-ին, այն 405 կոնգրեսականներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձեւին։

«Շնորհակալ ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ովքեր կողմ են արդարությանը, ազատությանը: Կողմ են,որ հանցագործը հատուցի ու պատժվի: Կեցցե՛ Ամերիկայի խաղաղասեր ժողովուրդը»,- ելույթում ասել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ղեկավար Սամվել Մկրտչյանը։

«Հանձին Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան՝ մենք այսօր շնորհակալ ենք Ամերիկայի ողջ ժողովրդին: Մենք խորը համոզմունք ու հավատ ունենք, որ այս գործընթացն իր տրամաբանական վերջակետին է հասնելու: Ճանաչման, դատապարտման քայլեր են լինելու ԱՄՆ-ի եւ բոլոր քաղաքակիրթ երկրների կողմից: Մեր ցեղասպանությունը քաղաքական գործընթացների վերածելու համար չէ: Այն պետք է ճանաչվի, որ աշխարհի որեւէ երկրում չկրկնվի»,- իր խոսքում նշել է Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը։

Հավաքն ավարտվել է Տերունական աղոթքով եւ հայրենասիրական երգերով։

Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ հարաբերակցությամբ ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։ Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների եւ դեմոկրատների հեղինակած բանաձեւն ընդունվել է 405 կողմ, 11 դեմ ձայներով:

Փաստաթուղթը, որը պարտադրող ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի եւ ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը եւ խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

 

 

website by Sargssyan