Լուկաշենկոն ինքն իրեն համարել է ռուսալեզու բելառուս
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրացնելով մարդահամարի քարտը կիրառել է ռուսերենը, եւ ինքն իրեն համարել բելառուս, բայց ռուսախոս բելառուս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Նշենք, որ սա Բելառուսի պատնության երրորդ մարդահամարն է, որը անցկացվում է անկախության ձեռք բերումից հետո, եւ առաջինը, որն անցկացվում է բարձր տեխնոլոգիաների լայն կիրառությամբ։ Մարդահամարը անցկացվելու է մինչեւ հոկտեմբերի 30-ը։ Մարդահամարի բլանկը լրացնելիս, քաղաքացիները պատասխանում են մոտ 50 հարցի։