1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 14 դեկտեմբերի 2019թ., 00:00
Լևանդովսկին պատմական արդյունքի է հասել Ո՞ր մթերքներն են անքնություն առաջացնում Բելառուսը 500 մլն դոլարի վարկ կվերցնի Չինաստանից Մոսկվաբնակ հայ մարզիկները Գինեսի նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանել (տեսանյութ) Վոլոչկովան ներկայացել է նոր իմիջով (լուսանկար) YouTube-ը ներկայացրել է տասնամյակի ամենահայտնի տեսահոլովակների ցանկը Հրապարակվել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տեքստը Արփի Գաբրիելյանն իր և Միհրան Ծառուկյանի հարսանեկան լուսանկարն է հրապարակել Ծանոթությունների համար նախատեսված անվճար հավելվածները վտանգավոր են Գրիզմանի ու Սուարեսի գոլերը հաղթական չեղան «Բարսելոնայի» համար (տեսանյութ) Ուկրաինայում կորել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր․ ըստ հարազատների՝ նրան արտահանձնել են Բաքու Մոդրիչը նոր տուն է գնել 12 մլն եվրոյով (լուսանկարներ) Աշխարհի ամենագեղեցիկ կինը մերկացել է (լուսանկար) Լիլիթ Հովհաննիսյանը դիմել է կտրուկ ոճափոխության (լուսանկար) Արսեն Թորոսյանը դիմել է իրավապահներին Ադրբեջանցիների մասնակցությամբ փոխհրաձգություն Պետերբուրգում (տեսանյութ) Դավիթ Բաբայանը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացե՞լ են (լուսանկար) Ահազանգ. ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս՝ արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ ՊՊԳՎ-ն լուծարվում է. 800 հոգու պարտադրել են դիմումներ գրել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են Պետերբուրգում փրկել են երեխային, որին մայրը ցանկանում էր դուրս նետել պատուհանից Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել, ժամանակ չկա․ Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Էյֆորիան իջնում է, մարդկանց աչքերը բացվում է (տեսանյութ) Արտակարգ դեպք Երեւանում. Հիվանդանոց են տեղափոխվել 3 դանակահարված պատանիներ Երբ դեռ այս իշխանությունները փողոցում էին, ասում էի՝ հակաարցախյան շարժում է. Շահնազարյան (տեսանյութ) Դոնբասի հարցով ճակատագրական որոշումներ չեն եղել. Պեսկով Սուդանի նախկին նախագահը կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկվել է 10 տարով Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագիրը 2019 թվականը ամփոփում է մեծ ձեռքբերումներով Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց Ռուբեն Հայրապետյանին Բելգորոդում դպրոցական աղջկան, որը չի կարողացել վճարել ուղեվարձը, ստիպել են մուրացկանություն անել Չինացիներին մոլորակն այլեւս չի բավականացնում. նոր մոլորակներ են փնտրում Արամ Սարգսյան. Ի տարբերություն նյութապաշտների Ռուբեն Հայրապետյանը տեսակետ ունի Անակնկալ սուպերմարկետում (Տեսանյութ) Ոստիկանությունը բացահայտել է վճարային տերմինալի գողության դեպքը Bentley-ն 24 կարատանոց ոսկուց պատրաստված լեռնային դահուկների եզակի հավաքածու կթողարկի (լուսանկարներ) Բաքվի բռնապետական վարչակարգի արտգործնախարարը մեզ, ըստ էության, սպառնում է, ասպես կոչված, «ռազմավարական համբերությամբ» Տոնածառի մասին Լոնդոնում բողոքում են Բորիս Ջոնսոնի՝ վարչապետ վերընտրվելու դեմ Այս իշխանությունը կճխլվի արցախյան բեռի տակ. Արմեն Աշոտյան Ֆիջիում կարմրուկից 21 մարդ է մահացել Հազվագյուտ երևույթի հետևանքով Չինաստանի երկնակամարում «երեք արև» է հայտնվել (տեսանյութ, լուսանկար) Ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովը հաստատեց Թրամփին ներկայացվող մեղադրանքները Ժիրուն մոտ է Ինտերի հետ համաձայնությանը Ընդդիմությունը որեւէ ժամանակահատվածում իշխանությանը՝ Արցախի հարցում «պադնոշկա» չի տվել. Ղազինյան Վրաստանում հաշվարկել են Ռուսաստանի հետ չվերթների չեղարկման վնասները Ադրբեջանը կարմիր գծերը քաշել և դիրքավորվել է․ Անժելա Էլիբեկովա Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր ընտանիքի սուրբծննդյան բացիկը (լուսանկար) «Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս՝ արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ. Լապշինի նկատմամբ նույնպես հետխուզում է հայտարարված» «Սուսերով պարը». նոր ֆիլմ Ինչո՞ւ է կարիեսը վտանգավոր սրտի համար եւ ինչպե՞ս կարող է քաղցկեղի պատճառ դառնալ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ը կբարձրանա 5-7 աստիճանով Արցախի շուրջ դավադրություն է տեղի ունենում, որը հանրությանը մոլորեցնելու նպատակով ուշադրությունից հեռացնում են. ԼՂ խնդրի այն «չբանակցությունները» փաստացի բանակցություններ էին․ Ա. Դանիելյան (տեսանյութ) Հայտարարել են տարվա լավագույն խաղերը ԳՐԵԿՈ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախությունը ՊՍԺ-ն պատրաստ է 70 միլիոն եվրո վճարել Իկարդիի տրանսֆերային իրավունքի դիմաց Կառավարության 2017թ-ի որոշման մի մասը բառ առ բառ արտագրված է Լիդիանի փաստաթղթից. ՀԲՃ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ կանխվել է թմրամիջոցների իրացումը 850 հազար դոլար ամանորյա բյուջե ունեցող քաղաքի տեսքը. Կայարանի տոնածառն է... Պատժել չի կարելի ներել. ի՞նչ է սպառնում իրենց օտարերկրյա քաղաքացիության մասին մոռացած հայերին Մարզվելու ո՞ր պահից է սկսում մաշվել ճարպը Խաբիբ. Մաքգրեգորն արժանի չէ ռևանշի Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ստորգետնյա խողովակաշար են գտել (լուսանկարներ, տեսանյութ) Պասիվ ծխելը նպաստում է երեխաների սրտի հիվանդությունների առաջացմանը. հետազոտություն Ստամբուլի օդանավակայանում նոր տեսակի թմրանյութի ռեկորդային խմբաքանակ են առգրավել Վրաստանում վաճառել են Միխեիլ Սաակաշվիլու նստավայրը Նյու Յորքում 13-ամյա տղան կալանավորվել է 18-ամյա ուսանողուհու դաժան սպանության կասկածանքով Լեմպարդ. Խնդիրներ կունենամ, եթե «Չելսիի» ղեկավարությանը խնդրեմ ձեռք բերել Մեսիին կամ Ռոնալդուին Մայաների հնագույն Չիչեն-Իցա քաղաքում հայտնաբերվել է 1000-ամյա անհայտ տեքստ Երգչուհի Վալերիայի որդին հիվանդանոցից տուն վերադառնալիս կրկին ավտովթարի է ենթարկվել Հայտնի է տասնամյակի կինը Ամազոնիայի ոչնչացվող անտառների մակերեսը կարող է հասնել Պուերտո Ռիկոյի տարածքի մակերեսին. զեկույց Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը. տղերք, այս վտանգավոր անհեթեթության դեմը առեք.Արմեն Աշոտյան Զոհրաբ Մնացականյանը ամեն ինչ խառնել է. ում է շնորհակալություն հայտնում ՀՀ ԱԳ նախարարը Դերասան Քոլին Ֆերթը 22 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից՝ նրա «դավաճանության պատճառով» Անհամբեր սպասում եմ, որ գնամ դատարան․ Արա Բաբլոյան Վե­րա­բեր­մուն­քը փոխ­վո՞ւմ է «Լա­զա­րև­յան ակում­բի» նկատ­մամբ «Ադեկվադ» դիսկուրս՝ նվիրված Արցախի հարցին․ ուղիղ Forbes. Մեսին՝ 2019-ին ամենամեծ եկամուտ ունեցող մարզիկ
Հարցում

Անվտանգության հարցերի և ֆլեշմոբի արանքում

«168 ժամը» գրում է. «Թերևս, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս ներքաղաքական գունապնակը գործնականում չի արտացոլում թե՛ արդիականացման համահայկական անհրաժեշտության օրակարգից բխող պահանջները, թե՛ ընդհանրապես Հայաստանի հանրային կարիքները, անհրաժեշտություններն ու տրամադրությունը: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, բացի անընդհատ հնչող բարձրագոչ հայտարարություններից, ուրիշ ոչ մի նյութական ու շոշափելի արդյունք չի արձանագրվել։

Անընդհատ հնչում են՝ «պետք է», «անհրաժեշտ է» և նման կրավորական հայտարարություններ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը մի դեպքում հրաժարվում է Արցախի խնդրի լուծման պատասխանատվությունն իր վրա վերցնելուց՝ հայտարարելով, որ դա արցախցու խնդիրն է, մյուս դեպքում իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, որ, եթե «ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ», կամ, ասենք, հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Պարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես է հանրային ուշադրությունը և հիմնական խնդիրները շեղելու նպատակով դիմում տարբեր մանիպուլյացիոն հնարքների, ասենք՝ մարզային շրջայցեր, որոնց ընթացքում փորձում է իբր իմիտացիա ստեղծել, որ «ժողովրդի հետ անմիջական շփվող գործիչ է», մտածում է հասարակ մարդկանց դարդ ու ցավի մասին, իսկ հարկ եղած դեպքում կարող է արհամարհել նույն ժողովրդի այս կամ այն սեգմենտի ներկայացուցչին՝ ինչպես բնորոշ է բոլոր ինքնահավան ու մեծամիտ չինովնիկներին։

Այսօր էլ ականատես եղանք նրա մտքի հերթական փայլատակմանը՝ սոցցանցում ֆլեշմոբ անցկացնելու կոչով է հանդես գալիս։ Այսինքն՝ մենք ներկայումս ունենք երկրի ղեկավար, որը երկրի բոլոր դարդ ու ցավը թողած, Ադրբեջանի անընդհատ հոխորտանքներին ոչ մի կերպ արձագանք չտալով ու անտեսելով, զբաղվում է քաղաքական խեղկատակությամբ։

Իրականում պետք է փաստենք, որ մոտավորապես նույն հռետորաբանությամբ են զբաղված նաև Փաշինյանի թիմի մյուս անդամները՝ իրենց «պողոսներով» վերցրած։

Հիմա՝ ի մասնավորի։

Նախ նշենք, որ վերջին օրերին բավական ակտիվություն են ցուցաբերում Փաշինյանի հետ վերջին շրջանում «սիրախաղ» սկսած «Սասնա ծռերը», որոնք առիթը բաց չեն թողնում և փորձում են ՀՀ քաղաքական դաշտում ինքնահաստատվել և «փակել» ազգային գաղափարախոսության գիծը՝ այս կերպ նրանք նպատակ ունեն իրենց շուրջ համախմբել հանրության որոշակի ազգային հատվածին։ Այս խմբավորումը, սակայն, մոռանում է, որ իրենք ներկայացնում են ոչ թե՝ ազգային ուժ, այլ՝ դասական ահաբեկչական խմբավորում։

«Ծռերի» կողմից անընդհատ շեշտվում է այն թեզը, թե «զարմանալի է՝ ինչո՞ւ են ազատության մեջ շարունակում մնալ նախկին ռեժիմի ներկայացուցիչները»։ Զավեշտալին այն է, որ սպառնալիքների ու սպանությունների մասին խոսում են ահաբեկչական խմբավորման պարագլուխն ու ներկայացուցիչները, պարբերաբար բարձրաձայնում ազգային անվտանգության ու պետական ինստիտուտների կարևորության մասին։ Ակնհայտ է, որ տեռորիստներին հարկավոր է նոր արյուն ու զանգվածային դատավարություններ։ Տեղին է փաստել, որ «Ծռերի» թիրախում առանցքային տեղ են զբաղեցնում Արցախի իշխանությունները՝ այն համարելով «հակահեղափոխության որջ» (կարող ենք փաստել, որ ահաբեկիչների նման հոխորտանքների մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև լրատվականները, որոնք պարբերաբար հարթակներ են տրամադրում նման մարդասպաններին՝ եթերից հայտարարություններ անելու համար)։

Նախօրեին Արցախի նախկին ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը բավական կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել և քննադատական շեշտադրությամբ թեզեր հնչեցրել Փաշինյանի և «Սասնա ծռերի» հասցեին։ Բալասանյանն ասել էր, թե այդ ահաբեկչական խմբավորումը երկրորդ հնարավորություն չի ստանալու, և Արցախի և հայոց պետականության նկատմամբ որևէ անհեռատես գործողություն կարող է հանգեցնել նրանց ֆիզիկական ոչնչացմանը։ Բալասանյանի հայտարարության հետ կապված մի զավեշտալի ու նաիվ գրառմամբ էր հանդես եկել ՀՀ գործող իշխանության հերթական անկենսագրություն պաշտոնյաներից մեկը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշել էր. «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում»: Հարգարժան պարոնը փոխարենը ամենօրյա ռեժիմով լծված լինի ՀՀ անվտանգության հարցերի լուծման հիմնախնդիրներով և համապատասխան քայլեր ձեռնարկի Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր զառանցանքին պատշաճ արձագանք ապահովելու համար, զբաղված է ներքին թշնամուն հայտնաբերելու իրենց մոլուցքով։

Երկրի անվտանգության պատասխանատուները զբաղվում են ֆեյսբուքամոլությամբ ու ֆլեշմոբերով, իսկ հակառակորդն անընդհատ խոսում է պատերազմի ու «իր տարածքների անհապաղ վերադարձի առաջնահերթության մասին»։ Ստացվում է, որ մեր բոլոր հարցերը սկսվում և ավարտվում են Ֆեյսբուքո՞ւմ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

website by Sargssyan