Ամբողջ դատաիրավական համակարգը կառուցում են Քոչարյանի գործի վրա
Փաստաբան Լուսինե Սահակյանը «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է. «Տարիներ շարունակ մենք պայքարել ենք, որ իրավիճակ փոխվի մարդու իրավունքների ոլորտում եւ այլն: Համենանդեպս, գնալով, կարծես թե ինչ որ քայլեր էին արվում, բայց դա մեզ չէր բավարարում, եւ կամաց-կամաց, բայց ինչ որ փոփոխություն զգում էինք: Հիմա ես գտնում եմ, որ շատ ավելի վատ իրավիճակ է, որովհետեւ մենք հետընթաց ենք արձանագրում բոլոր ոլորտներում: Դատաիրավական համակարգում մի դրական բան եմ տեսնում այս ամենի ինչի մեջ, որ այս հարձակումների արդյունքում, երբ որ մենք տեսանք, որ մի գործի գերի ենք դարձել ամբողջ երկրով եւ ամեն ինչ այդ մի գործի շուրջ է պտտվում: Ցավոք սրտի ոչ ոք չի էլ ուզում խորամուխ լինել թե արդյոք իրավական գործընթացներ են տեղի ունենում թե ոչ իրավական գործընթացներ են տեղի ունենում:
Այդուհանդերձ, մենք հասկանում ենք մի բան, որ գործընթացները շատ արագ զարգանում են այն ժամանակահատվածում, երբ իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ են ընդունվում: Ռոբերտ Քոչարյանին ազատ են աձակում սկսվում է համատարած հիստերիա՝ մարդիկ որոնք ընդհանրապես չգիտեն ինչ բան է օրենք, իրավունք, իրավաբանությունից չեն հասկանում, մասնագիտություն նույնիսկ չունեն սկսում են քննարկել թե դատավորը օրինական որոշում կայացրեց, թե անօրինական որոշում կայացրեց: Դա այն դեպքում երբ նունյիսկ իրավաբանները չեն կարող դա ասել, որովհետեւ փաստերը հասու չեն»: