Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի ասիական հատվածում գտնվող քիմիական գործարաններից մեկում հրդեհի ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով մետաղական ցիստեռնն օդ է նետվել, ինչի հետևանքով 2 հրշեջ է տուժել, գրում է BBC-ն:
Հրդեհի հետևանքվ առաջացած ծխից ևս 5 հրշեջ է տուժել, սակայն մահվան դեպքեր չեն գրանցվել, գրում են լրատվամիջոցները:
Հրշեջներն ավելի քան երկու ժամ պայքարել են կրակի տարածումը դեպի մոտակա շինություններ կանխելու համար: