Իրանի ղեկավար Ալի Խամենեին հավանություն Է տվել հազարից ավելի կալանավորների համաներմանը
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հավանություն Է տվել իրանական բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների համաներմանը եւ պատժաժամկետների նվազեցմանը: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:
Ընդգրկուն համաներումը կապված Է Իդե Կուրբան եւ Գադիրե Խոմ կրոնական տոների հետ, որոնք այս տարի նշվում են օգոստոսի 12-ին եւ 20-ին համապատասխանաբար: Համեներումը հայտարարվել Է երկրի գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի խնդրանքով:
Իրանի Սահմանադրությանը համապատասխան՝ հոգեւոր ղեկավարն իրավունք ունի գերագույն դատարանի նախագահի առաջարկությամբ ներում շնորհել դատապարտյալներին կամ կրճատել նրանց պատժաժամկետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: