Իջևանում վիճաբանության ժամանակ կծել են տղամարդու ականջը
Այս թեմայով
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
Երեկ Տավուշի մարզում ժամը 11:30-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջախեցում մարդու կծած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Հայտնի է, որ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Աբգար Բայրամյանն է:
Վերջինս ոստիկաններին և բժիշկներին հայտնել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 23:00-ի սահմաններում Իջևան քաղաքում անհայտ անձի հետ ինքը վիճաբանել է, որի ժամանակ էլ անհայտ անձը իր ականջը կծել է: