Մոսկվայում կրակել են ամուսնալուծված կնոջ հետ հարաբերություն սկսած հայի վրա
«Московский комсомолец»-ը գրում է հայի մասնակցությամբ ողբերգական միջադեպի մասին: 42-ամյա հայը հարաբերություն է սկսել Մոսկվայում բնակվող, ամուսնալուծված կնոջ հետ, որի նախկին ամուսինը քայլեր է ձեռնարկել նրան ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Զույգն ունի մեկ որդի, կինը թույլ չի տվել երեխային հանդիպել հոր հետ:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախկին ամուսինների տան մոտ:
«Մոտ ժամը 22.00-ին Արսենը Ելենային (անունները փոխված են) և նրա որդուն ուղեկցել է նրանց տուն: Նա կայանել է ավտոմեքենան շքամուտքի մոտ: 5-րդ հարկում նրանք հանկարծակի հանդիպել են Դանիլին՝ Ելենայի նախկին ամուսնուն: Նա հանել է ատրճանակը և կրակել Արսենի վրա: Փամփուշտները դիպել են նրա գլխին, ոտքին ու ձեռքին: Կրակողն արագ փախուստի է դիմել»,- գրել է լրատվամիջոցը:
Այս պահին տուժածն անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում