Զարուհի Բաթոյանը ստիպում է աշխատակիցներին մասնակցել ԼԳԲՏ անձանց իրավունքների թեմայով միջոցառմանը
Ս.թ. մայիսի 15-ին Երևանում կկայանա «Փինք» իրավապաշտպան կազմակերպության կողմից կազմակերպված «Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը» թեմայով զեկույցների ներկայացումը:
Alternativ.am-ի տեղեկություններով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սույն միջոցառման հրավերն ուղարկել է նախարարության աշխատակազմի ղեկավարին, վերջինս էլ վարչությունների պետերին, որպեսզի վերջիններս միջոցառմանը բարձր մասնակցություն ապահովեն:
Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ միջոցառման հրավերը և օրակարգը: