ԱՄԷ-ում 462 մլն դոլարով վաճառքի է հանվել հայտնի արհեստական կղզին (լուսանկարներ)
Արաբական Միացյալ Էմիրություններում 462 մլն դոլարով վաճառքի է հանվել 267 հա տարածքով արհեստական կղզին, որն այցելուներին առաջարկում է մասնավոր լողափեր, հինգաստղանի հյուրանոցներ, ճոխ հանգստավայրեր և գեղեցիկ տեսարան դեպի Արաբական ծոց:
Ալ Մարջան անունով արհեստական կղզին բաղկացած է 4 մասից և գտնվում է ԱՄԷ-ի Ռաս էլ Հայմա էմիրությունում: Ինչպես նշում է Daily Mail-ը, կղզու հավանական գնորդներն ազատված կլինեն եկամտահարկից:
Կղզում առկա են զվարճանքների համար նախատեսված բազմաթիվ ճոխ հաստատություններ, բարձրակարգ հյուրանոցներ, հանգստի գոտիներ և լողափեր:
Վաճառքի հայտարարության մեջ նշվում է նաև, որ սա օտարերկրյա ներդրողների համար բարձր եկամտաբերությամբ ներդրման եզակի հնարավորություն է: