Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբ

Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համարԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՀուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագԱրդյո՞ք հին Մարսը բնակելի էր. Perseverance ռովերը ուսումնասիրում է «տարօրինակ» ժայռըՌուս ռազմական փորձագետ. Ադրբեջանը մեր հավանական ռազմական հակառակորդն է«Վաճառում էր իրեն ամուսնացածներին»․ Լեպսի նշանածը բացահայտել է Բոնիայի անցյալըՀոգեբանը Պուգաչովայի վիճակի մասին․ «Բառացիորեն կարելի է դա անվանել դեպրեսիա»Լոռու մարզում դպրոցներ կմիաձուլվեն. նախագիծԹրամփը հաջորդ շաբաթ գագաթնաժողով կանցկացնի աֆրիկյան առաջնորդների հետԿանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Ավստրալիա՝ նացիզմ գովերգող երգի պատճառովԱյս ծանր ու դժվարին օրերին կարևոր է միջազգային կառույցների ու կազմակերպությունների աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին․ Վեհափառ
Քաղաքականություն

Լայն հնարավորություններ առնետավազքի սիրահարների համար

Ազգային Ժողովն իրավունքի ուժով ազատ արձակվեց՝ Փաշինյանի հրաժարականից հետո երկրորդ անգամ վարչապետ չընտրելու պատճառով։ Այնուհետև նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Դրանք տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։

Եվ այսպես, գնում ենք արտահերթ ընտրության․ ընդ որում, դա անում ենք շնչակտուր՝ առանց հաշվի առնելու ստեղծված իրավիճակի ողջ ռիսկերն ու վտանգները՝ ընտրական օրենսգրքի չկայացած փոփոխություններից մինչև ապատիկ քաղաքական դաշտի առկայություն։

Իհարկե, ստեղծված իրավիճակը միանգամայն ձեռնտու է կառավարող ուժին․ չկան քաղաքական մրցակիցներ, քվեարությունը ռեյտինգային համակարգով է, իշխանությունն ունի ընտրողների ստվար զանգվածի գործուն աջակցությունը․ մի խոսքով՝ կանխատեսելի իրավիճակ է։

Ռեյտինգային ընտրակարգի մասով․ ընտրական գործող օրենսգրքով ընտրությունների գնալը նշանակում է օգտվել իշխանության պահպանման ՀՀԿ-ական մեթոդներից։ Եթե ընտրություններում լինելու է ռեյտինգային համակարգ, ապա բազմաթիվ վառ անհատականություններ զրկված են լինելու խորհրդարան մտնելու հնարավորությունից։

Փոխարենը, անսահմանափակ հնարավորություններ են բացվում առնետավազքի սիրահարների համար, որոնց համար կուսակցությունից կուսակցություն թռչկոտելը օրվա կուրսի հարց է։

Ամենացավալին այն է, որ այս տեսակով է համալրված լինելու խորհրդարանը: Տեսակ, որի համար կարևորը կերակրատաշտին մոտ լինելն է: Այս տեսակը պայմանականորեն կարելի է բաժանել երկու ենթախմբի

ա. Մշտապես իշխանությունում մնացողներ
բ. Օրերս իրենց մեջ այդ ձիրքը հայտնաբերածներ

Առաջին ենթախմբում նրանք են, ովքեր արդեն երկար, շատ երկար տարիներ օգտվում էին ՀՀԿ-ի հովանուց և ընդամենը վայրկյանների ընթացքում «հանուն հայ ազգի» դարձան նիկոլականներ:

Երկրորդ ենթախմբում նրանք են, ովքեր մի քանի ամսում հասցրին սիրել իշխանությունում գտնվելու հաճույքը և ամեն ինչ անում են երկու ոտքով այնտեղ տեղավորվելու համար, այդ ճանապարհին ուրանալով այն քաղաքական ուժին եւ գործչին, որոնց օգնությամբ «մարդ» էին դարձել: 

 

Ընդ որում, այս պրոցեսն արդեն մեկնարկել է։ Արդյունքում, ստացվում է՝ այս հեղափոխությունն ընդամենը իշխանափոխություն էր և ՀՀԿ անվանումը պարզապես փոխարինվեց ՔՊ-ով: Ինչպես ասում են՝ մենք սխալ էինք, իսկ Ջուլիանին՝ ճիշտ:

Եթե «հինը» մերժելով գալիս ես իշխանության, ուրեմն ամեն գնով պետք է պայքարես անցյալի սխալները չկրկնելու համար։ Իսկ ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:

Հաշվի առնելով անցած ամիսներին վարած քաղաքականությունը՝ կարող ենք պնդել, որ առայժմ կատարվող ցանկացած քայլ արվում է միայն իշխանությունն ամրապնդելու և պահպանելու համար, այլ հեռանկար և մոտեցում առ այսօր չի եղել։ Այլապես, ինչպես բացատրել հինգ րոպեում մարդկանց փողոց դուրս բերելու ունակ քաղաքական գործչի ակնհայտ «պարտությունը» Ընտրական նոր օրենսգրքի ընդունման մասով։

Ինչպե՞ս բացատրենք ընտրովի արդարադատությունը, տնտեսական տխուր ցուցանիշները, զարգացման ծրագրի (գոնե գրավոր մակարդակում) բացակայությունը և այլն։

Ամբողջ հարցն այստեղ այն է նաև, թե ինչպիսի՞ Խորհրդարան են ցանկանում ձևավորել Փաշինյանն ու իր թիմը, տարբերվելո՞ւ է արդյոք այն նախորդից և ինչպե՞ս է տարբերվելու։

Ամենայն հավանականությամբ առաջիկա Խորհրդարանում ստիպված ենք լինելու հանդուրժել ազոյաններին Աննայի ընկերուհու  և բարեկամների բալիկներին իր այդպիսի  այլ անձանց, ովքեր համարում են, որ իրենց գույնը պակասում էր անցած Խորհրդարանում։

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am