Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցում․ Սպիտակ տուն Ստամբուլում, չնայած արգելքին, ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետի համար մեծ բողոքի ակցիաներ են (լուսանկարներ) Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ բողոքի դուրս եկած ուսանողների դեմ ոստիկանները ուժ են կիրառել Թուրքիայի և Հայաստանի սահմանի բացման հարցում առայժմ առաջընթաց չկա Շվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը Երևանի ավագանին տրանսպորտի սակագնի հետ կապված նախագիծ է ընդունել Հայկական ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 7-րդ անգամ ապատեղեկատվություն է տարածել «Նվարդիկ ջան, քեզ հարգում եմ», «Նվարդիկ չի, տիկին Փոստանջյան, ես Ձեզ Զարուհիկ չեմ ասում»․ լարված իրավիճակ (տեսանյութ) Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00-19:00-ն Երևանի ավագանին գումարել է իր հերթական նիստը. Օրակարգի 27 հարցից զեկուցվող է միայն 5-ը (ուղիղ) Օրվա խորհուրդ Հայաստանը ներառվել է ահաբեկչությունից զերծ երկրների ցանկում

Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդԻրանը մոտ ժամանակներս կպատասխանի Թրամփի նամակին․ Իրանի ԱԳ նախարար«ԶՊՄԿ»-ից միլիոնավոր դրամներ են փոխանցվում վարչապետի տիկնոջ հիմնադրամին (տեսանյութ)Սկսվում է աստղագիտական գարունը. Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օրՈւռուցքաբանության ազգային կենտրոնի ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի տնօրեններն կազատվե՞ն աշխատանքիցՇոլց. Պուտին-Թրամփ բանակցությունները մեզ թույլ են տալիս առաջին քայլն անել դեպի հրադադարԹրամփը հայտարարել է՝ պատրաստ է հունիսին հանդիպել Սի Ծինփինի հետԹրամփը ցանկանում է Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցում․ Սպիտակ տունԹուրքիայի կենտրոնական բանկը փորձում է կասեցնել լիրայի արժեզրկումը և արտարժույթ է վաճառում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում կքննարկեն ուկրաինական կարգավորման հարցերըԹրամփն այսօր հրամանագիր կստորագրի ԱՄՆ կրթության նախարարության լուծարումն սկսելու մասին. CNNԲողոքի զանգվածային ցույցեր Երուսաղեմում. Նեթանյահուի նստավայրի մոտ ոստիկանության հետ բախումներ են եղելԳիտնականները ներկայացրել են Տիեզերքի «մանկության» ամենամանրամասն պատկերներըՓաշինյանը հրահանգել է՝ եթե Գյումրիում պարտվեն, պաշտոնյաները պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրենՀետընտրական պրոցեսն ավելի թեժ է լինելուԿապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն«3 եղբայր էին, ինքը մեծն էր». Սպիտակում սպանված 17-ամյա Գրիշան քոլեջում էր սովորումՀայտնի գործերով դատախազը հավակնում է բարձր պաշտոնիՓաստացի գործ ունենք վերջնագրի հետ80 ընտանիք փողոցում է հայտնվելուՍտամբուլում, չնայած արգելքին, ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետի համար մեծ բողոքի ակցիաներ են (լուսանկարներ)Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել ԳյումրիումԻրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց«Կասկադ»-ի վերակառուցման՝ ՔՊ-ամերձ գործարարի ծրագիրը խախտումներ ունի. այն պահպանվող օբյեկտ էՍտամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ բողոքի դուրս եկած ուսանողների դեմ ոստիկանները ուժ են կիրառելՕրվա խորհուրդԽաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենըՀայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» էԹուրքիայի և Հայաստանի սահմանի բացման հարցում առայժմ առաջընթաց չկաՏարոն Մարգարյանին մեղադրում են ստորագրած որոշման համար, որը Փաշինյանի Կառավարությունն էլ է կայացրելՔՊ-ն թռավ՝ անտեսելով 17 000 երևանցու քաղաքացիական նախաձեռնություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել ենԹրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ԵՄ ներկայացուցիչ Քաջա Կալլասին «հիմար» է անվանելՇվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանըՈրտեղի՞ց գիտենք՝ բուսաբանական այգում ծառերի սպանդ է եղել. Բեգոյանը տեսանյութ տարածողին «մանիպուլյացիայի վարպետ» կոչեցԱրցախցիները հաճախ են բախվում իրավական խնդիրներին. ակցիայի մասնակիցԵրևանի ավագանին տրանսպորտի սակագնի հետ կապված նախագիծ է ընդունելՖրանսիան և Կանադան սկսել են հետախուզական տվյալների փոխանակումը Փորձագետներն ուսումնասիրել են նավակի նմանվող գոյացությունը, որը գտնվում է Արարատ լեռից ոչ հեռուՌուս զինվորականները Ուկրաինայի ԶՈւ կին գրոհային ուժեր են ոչնչացրելԲեռնար Առնոն հուսով է, որ LVMH-ը կղեկավարի մինչև 85 տարեկանըՀայաստան-Ադրբեջան ցանկացած պայմանագիր պետք է ներառի պահվող անձանց ազատ արձակումը. Նուբար Աֆեյանը՝ CNN-ինԿոռեկտ արտահայտվե՛ք, մեր երկրի ղեկավարի մասին եք խոսում․ Բեգոյանը՝ լրագրողինՄեզ ասում են՝ գնացեք ձեր ղեկավարությանը դիմեք, ոչ մի օգնություն չենք ստանում. Արցախից տեղահանված ընտանիքի անդամները չեն օգտվում սոցիալական աջակցության ծրագրիցՀայկական ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 7-րդ անգամ ապատեղեկատվություն է տարածելՊեսկով. Պուտինի և Թրամփի զրույցը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է2025-ի տարեսկզբից ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի մակարդակի շուրջ. ԿԲՊուտինի մասին Ֆինլանդիայի նախագահի հայտարարությունը զայրույթ է առաջացրել Արևմուտքում
Մամուլ

Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյու­նե­րի ընտ­րա­կան ալի­քը

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականն աշխարհաքաղաքական առումով կարևոր է նաև այն տեսանկյունից, որ մեծ թվով երկրների համար ընտրական տարի է։ Տարբեր գնահատականներով, այն ընդգրկելու է աշխարհի բնակչության 40 տոկոսը։ Ընտրական գործընթացները նաև որոշակի փոփոխությունների են հանգեցնում՝ ցույց տալով նաև մարդկանց մոտեցումներում առկա փոփոխությունները։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի ընտրությունները ցույց տվեցին Եվրոպայում ազգայնական ու աջ ուժերի դիրքերի ամրապնդումը։ Իսկ այդ ուժերի շրջանակում որոշակի տեղ ունեն նաև աջակողմյան եվրասկեպտիկները, որոնք կարծում են, որ ԵՄ ինստիտուտները պետք է ավելի քիչ ներգրավվածություն ունենան իրենց երկրների ներքին գործերում։ Նաև հաշվի առնենք, որ տնտեսական դժվարություններով և բնակչության դժգոհություններով պայմանավորված՝ աջակողմյան ուժերի մի մասն էլ դեմ է ուկրաինական հակամարտությանը գործուն ներգրավվածությանը և Ուկրաինային մեծ ռազմական օգնության տրամադրմանը։

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով էր պայմանավորված, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նոր խորհրդարանական ընտրություններ նշանակեց։ Վաղաժամկետ ընտրությունների անցկացումը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ Մակրոնը որոշել է ամրապնդել իր դիրքերը, քանի դեռ հանրային ընկալումներում ավելի մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Մյուս կողմից էլ՝ օրերս ընտրություններ տեղի ունեցան նաև Մեծ Բրիտանիայում։ Հանրության շրջանում օրեցօր ավելանում էր դժգոհությունը Պահպանողական կուսակցության գլխավորած իշխանությունների նկատմամբ։ Դրա համար էլ արդեն նախկին վարչապետ Ռիշի Սունակը որոշեց նախատեսվածից շուտ նշանակել ընտրությունները, քանի դեռ իրենց վարկանիշը մինչև վերջ չի մաշվել։ Արդյունքում Լեյբորիստական կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ և Քիր Ստարմերը դարձավ վարչապետ։ Այնուամենայնիվ, որևէ ակնկալիք չկա, թե Մեծ Բրիտանիայում իշխանափոխության հանգամանքով պայմանավորված՝ այդ երկիրը որևէ փոփոխության է գնալու ուկրաինական հակամարտության հարցում իր մոտեցումներում։

Փոխարենը դիտարկվում է այն թեման, որ Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիան կարող է ավելի մոտենալ Եվրամիությանը։ Բարեկամ Իրանում ևս օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը, որից հետո նրա՝ ադրբեջանական արմատներ ունենալու հանգամանքով պայմանավորված քննարկումներ սկսվեցին, թե տարվող քաղաքականության ինչ փոփոխություններ են հնարավոր։ Բայց Իրանի արտաքին քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում։ Ըստ այդմ, չպետք է նաև լուրջ փոփոխություն սպասել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններում։ Սպասվող ընտրական գործընթացներից հետաքրքրությունը հատկապես մեծ է ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ։

Գործող նախագահ Բայդենի ու հանրապետական թեկնածու Թրամփի միջև տեղի ունեցած դեբատը որոշակի պատկերացում ստեղծեց հանրային ընկալումների մասով։ Բայդենի՝ տարիքով պայմանավորված՝ հարցերին պատասխանելու դժվարությունները դժգոհության տեղիք տվեցին ոչ միայն հանրության, այլև հենց Դեմոկրատական կուսակցության շարքերում, որտեղ էլ առաջ քաշվեց Բայդենին ավելի երիտասարդ կուսակցականով փոխարինելու հարցը։ Բայց Բայդենը մտադիր չէ զիջել ու փորձում է ցույց տալ, որ վստահ է՝ այս անգամ ևս հաղթանակ է տանելու։ Իսկ Թրամփը Հանրապետական կուսակցության ներսում կուռ աջակցություն է վայելում։ Բայց վերջինիս խոչընդոտող հանգամանք է այն, որ նրա վրա քրեական գործեր կան հարուցված։ Մեծ տարբերություններ կան Բայդենի ու Թրամփի արտաքին քաղաքական մոտեցումներում։ Բայդենը կողմնակից է արտաքին քաղաքական ավելի մեծ ներգրավվածության ու աջակցում է Ուկրաինային պատերազում հաջողության հասնելու գործում։

Պատահական չէ, որ նա իր վերջին հարցազրույցներից մեկում ընդգծում է, թե ինքն է կանգնեցրել Պուտինին։ Իսկ Թրամփն ավելի շատ կողմնակից է ԱՄՆ ներքին խնդիրների վրա կենտրոնանալուն։ Նա հանդես է գալիս Ուկրաինայում ընթացող պատերազմը կանգնեցնելու օգտին, բայց մյուս կողմից էլ՝ նախանշում է, որ իր ընտրվելու դեպքում ավելի է սեղմելու տնտեսական սահմանափակումները Չինաստանի նկատմամբ։ Բայդենի ընտրությունը նախագահի պաշտոնում մեր տարածաշրջանի համար նշանակելու է, որ Արևմուտքը շարունակելու է ջանքեր գործադրել Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության տակից դուրս հանելու ուղղությամբ։ Իսկ Թրամփի ընտրությունը կարող է նշանակել, որ Արևմուտքը թուլացնելու է իր ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչի արդյունքում Հարավային Կովկասում ուժեղանալու են տեղական դերակատարների դիրքերը։ Բայց մյուս կողմից էլ՝ վերլուծություններ կան, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ կարող է անկայուն իրավիճակ ստեղծվել, քանի որ հասարակությունը խիստ բևեռացված է։ Նույնիսկ վերլուծաբաններ կան, որոնք չեն բացառում անգամ հետընտրական զարգացումները։