Ադրբեջանը կատարել է աննախադեպ խախտում․ ԽԿԿ
Եվրոպայի խորհրդին կից Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ հրապարակային հայտարարություն։
«Այս հայտարարությունը, որն արվել է Կոմիտեի ստեղծման մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԽԿԿ-ի հետ համագործակցության մշտական բացակայությանը:
Հրապարակային հայտարարություն անելու այս բացառիկ որոշման պատճառը ադրբեջանական իշխանությունների ուղղակի հրաժարումն է ԽԿԿ-ի հետ համագործակցությունից։ Կոմիտեն անկեղծ փորձեր է արել կառուցողական երկխոսության մեջ մտնելու Ադրբեջանի իշխանությունների հետ՝ լուծելու այն խնդիրները, որոնք ընկած են ԽԿԿ-ի գոյության հիմքում: Իր զեկույցներում նա մանրամասնել է, որ շարունակել է ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի և նույնիսկ խոշտանգումների մեղադրանքներ ստանալ:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի ՆԳՆ-ն որևէ քայլ չի ձեռնարկել՝ կյանքի կոչելու Կոմիտեի վաղեմի հանձնարարականները՝ դադարեցնելու նման գործելաոճը: Բացի այդ, կոմիտեն չի ստացել նամակների պատասխաններ, որոնցում խնդրել են հեշտացնել երկխոսությունը Բաքվում բարձր մակարդակի բանակցությունների միջոցով կամ նույնիսկ Ադրբեջանի իշխանություններին այցի մասին ծանուցելուց հետո: Սա Կոնվենցիայի հիմնարար և աննախադեպ խախտում է:
Հաշվի առնելով իրավապահների կողմից կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի և նույնիսկ խոշտանգումների հետ կապված խնդիրների լրջությունը՝ ԽԿԿ-ն նաև որոշել է հրապարակել 2022 թվականին Ադրբեջան կատարած հատուկ այցի զեկույցը՝ որպես հրապարակային հայտարարության հավելված»,- նշել է Կոմիտեն:


















































Սամվել Կարապետյանը Շվեդիայում պարտվեց
Թմրավաճառը չհասկացավ եւ կալանավորվեց
Երևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի առաջին տասնօրյակում կլինի 40-42 աստիճան. Գագ...
Պավել Դուրովի սիրելին տոնեց 25-ամյակը քաղցր լոգանքով
16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. Կոռուպ...
«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday
Լաշա Տալախաձեն Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ով ում է ծեծել Ազգային ժողովում
Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը
«Московский комсомолец»-ը Այվազովսկու հուշարձանը քանդած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի ...