Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր
![](/timthumb.php?src=/disc/10-06-24/9209ee4a4fa4a511b26cd570e58a2575.jpg&w=708)
NEWS.am-ի տեղեկություններով՝ Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ անցկացվում է Գինու փառատոնը, դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա սպանված։
Տեղեկության առնչությամբ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Երևանի կենտրոնում շաբաթ և կիրակի դանակահարությունների դեպքեր են գրանցվել։
«Դանակահարության երկու դեպք է գրանցվել, մեկը՝ նախօրեին, մյուսը՝ երեկ։ Նախօրեի դանակահարության հետևանքով կա մեկ տուժած։ Դեպքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել՝ սպանության փորձի հատկանիշներով, իրականացվում է քննություն։
Երեկ գրանցվել է երկու անձի դանակահարության դեպք։ Վարույթ է նախաձեռնվել սպանության և սպանության փորձի հատկանիշներով»,- ասաց Գոռ Աբրահամյանը։