Գանցը լքել է նախարարի պաշտոնը. ի՞նչ է պահանջում Նեթանյահուից
![](/timthumb.php?src=/disc/10-06-24/f0e8f84e71bbcaed1ef96acda8d2dd33.jpg&w=708)
Իսրայելի ռազմական կաբինետում նախարար Բենի Գանցը հայտարարել է իր կենտրոնամետ «Պետական ճամբար» կուսակցության՝ միասնության կառավարությունից դուրս գալու մասին և վարչապետ Բենիամին Նեթանյահուին առաջարկել է համաձայնեցնել երկրում արտահերթ ընտրությունների ամսաթիվը:
«Մենք դուրս ենք գալիս միասնության կառավարությունից»,- ասել է Գանցը հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ժամանակն է պայմանավորվել արտահերթ ընտրությունների ժամկետի շուրջ»,- հավելել է նա՝ դիմելով կաբինետի ղեկավարին։
Այն բանից հետո, երբ Գանցի կուսակցությունը լքել է կառավարությունը, Նեթանյահուի կոալիցիան շարունակում է վերահսկել 64 մանդատ՝ 120 տեղանոց Կնեսետում (երկրի խորհրդարան):