Այսօր՝ 28 սեպտեմբերի 2023թ., 00:00
Հարությունագոմերի մեկ շաբաթ անհետ կորած 6 բնակիչներին գտել են Ասկերանի Խաչեն գյուղի տարածում եւ տեղափոխել Ստեփանակերտ Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և տարեց տղամարդ. աղջիկն ունի ձեռքի և աչքի խնդիր Ադրբեջանը պահանջել է իմ ժամանումը Բաքու. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոն. ԼՂ-ում էթնիկ հայերի անվտանգության երաշխիքներ չկան Կիևը իր դաշնակիցներին առաջարկել է հարվածել ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի թիրախներին ԱՄՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Ռուս խաղաղապահները ուղղաթիռով Արցախից Սիսիան են տեղափոխել պայթյունից տուժածների եւ այլ հիվանդների Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել Միլլեր. ԱՄՆ-ն առաջիկա օրերին գործընկերների հետ կհամակարգի Ղարաբաղում մոնիթորինգի առաքելությունը «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ Սերխիո Ռամոսի տունը թալանել են Սևիլիա-Լանս հանդիպման ընթացքում Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ձերբակալել են. Թինա Կանդելակի Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը Ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Աշոտյանին ազատ կարձակեն, վաղը ժամը 11-ին կհրապարակեն որոշումը. փաստաբան «Դատապարտում եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը, ՀՀ ԱԳՆ-ից էլ ոչ մի պահանջ չունեմ, նրանց միջամտությունն ավելի կբարդացնի վիճակը». Աբրահամ Գասպարյան Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հավանականության մասին ՀՀ-ի պարտականությունն ու արժանապատվության հարցն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Նորայր Նորիկյան Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը, պահանջում ենք կանխելու պետության հաշվին հանրությանը ապատեղեկացնելու քաղաքականությունը․ ՀԺՄ Սամվել Բաբայանի՝ առանց որևէ խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական սև ցուցակներում են. Տիգրան Աբրահամյան 2,000 մարդ՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, զբաղված են Հայաստանում տեղեկատվական դաշտի մշակմամբ. Զախարովա Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, կպաշտպանենք նրա իրավունքները. Պեսկով Ինչպե՞ս կարող է գիտակցություն ունեցող մարդը, ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից. ադրբեջանագետը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ում պայթյունից այրվածք ստացած 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է Ադրբեջшնական աղբյուրները հրապարակային տեղեկություն են տարածել Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին․ Արման Թաթոյան Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալման տեղեկությունը. նրան տեղափոխել են Բաքու Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար հատկացրել է ավելի քան 1,3 մլն դոլար Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 66 մասնակից Կանադայի կառավարությունը նշանակել է ՀՀ-ում իր առաջին դեսպանին Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին Ադրբեջանը սեպտեմբերի 19-ի գործողության հետևանքով ունի 199 զոհ. Meydan TV Ադրբեջանը 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք է ուղարկել Ստեփանակերտ Կրեմլը մեկնաբանել է Պետդեպի՝ Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել․ՔԿ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը պետք է ավարտին հասցվի. հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել. Էրդողան Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Սամանթա Փաուեր ՀՀ տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես հանրաքվեի միջոցով․ իրավաբան-գիտնականներ Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թուրք ազգայնականը կոչ է անում Արցախին աջակցություն հայտնած մտավորականներին արտաքսել Հայաստան Հենրիխ Մխիթարյան․ Մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում Ստեփանակերտի պայթյունից տուժած քաղաքացիներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում 290 վիրավոր, 7 մարդու կյանք հնարավոր չէր փրկել, կա 13 չճանաչված մարմին. Նոր մանրամասներ՝ Արցախի պայթյունից ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է «Արցախում չունենք բժշկական ռեսուրս». բժիշկներն ահազանգում են՝ պայթյունից տուժածներին օգնություն է պետք Պետդեպը՝ Փաշինյանի հասցեին ռուսական քննադատության մասին. Ռուսաստանին չի կարելի ապավինել որպես միջազգային գործընկեր Բոլոր մտքերս վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են․ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել․ Քեթրին Քոլոնա Մեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս. Արման Թաթոյան Ինչպես են ոստիկանները «վնասազերծում» երիտասարդ ակտիվիստին Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մարդկությունը նորից որոշում է կանգնել անմարդկայնության ճանապարհին. Մուրադ Իսմայիլ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը բերման ենթարկվեց Ստեփանակետի հրապարակից տարհանում է իրականացվում (լուսանկարներ) «Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի»․ Էրիկ Էսրաիլյան Եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ գազից հրաժարվելու կոչերը Տիգրան Մեծի պողոտան փակած ցուցարարները երգում են Հայաստանի հիմնը Երեւանի փողոցներից ոստիկանությունը բերման է ենթարկել 142 քաղաքացու. Ոստիկանության տվյալները Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ Մետաքսե Հակոբյան․ Խաղաղապահների բժշկական ջոկատը շարունակում է անդադար ռեժիմով օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակիչներին. ՌԴ ՊՆ Ըմբշամարտի ԱԱ․ Այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ Արցախից զանգում ասում են՝ ճիշտ է, որ մեզ այդտեղ չեն ընդունում, միջանցքը բացեք՝ այստեղ չեն ընդունում, ուրիշ տեղ կգնանք, բայց փրկվենք․ արցախցի կին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից. փաստաբան Հանկարծ չնահանջեք, շարունակեք պայքարը․ Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեում է Չորս եղբայր եմ կորցրել, եթե Արցախը տվել են, Հայաստանն էլ կտան․ Ազնավուրի անվան քոլեջի ուսանողները միացել են դասադուլին Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ. Հաջիև Լարված իրավիճակ՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում, ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանին և այլ քաղաքացիների Անդրանիկ Թևանյանին զրկել են իրավական օգնությունից. փաստաբան Եթե Հայաստանը «բարեխղճորեն կատարի» իր պարտականությունները, ապա խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի. Թուրքիայի ՊՆ ղեկավար Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Այսօր ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն Մանուկյան Վերահաշվարկի արդյունքում ձայներ են ավելացել. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 31, «Ազգային առաջընթաց»՝ 32, «Մայր Հայաստան»՝ 67 Դասադուլներով, գործադուլներով, անհնազանդության ակցիաներով իշխանությանը ծնկի ենք բերելու․ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շարունակել ապակենտրոն պայքարը Թուրքիայի ՊՆ պաշտոնյան հավաստիացրել է, թե «Թուրքիան ուղիղ չի մասնակցել Ղարաբաղի դեմ ռազմական գործողությանը»․ Reuters Ադրբեջանի գլխավոր դատախազությունն անդրադարձել է ռուս խաղաղապահների մեքենայի վրա բացված կրակահերթին Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ
Հարցում

Դատախազը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ փողերի լվացման դեպքով հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում

Հսկող դատախազի` 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի (Սուրիկ Խաչատրյան – խմբ.) կողմից փողերի լվացման հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում. Ս.Խ.-ի՝ 2021 թվականի մեղադրանքը լրացվել է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Խ.-ն, 2004 թվականից մինչև 2013 թվականի հունիսի 6-ը, այնուհետև՝ 2014 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ, մասնակցել է լեռնաարդյունաբերության բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Լեռ-ԷՔՍ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կառավարմանն ու օրինականացրել է այդ գործունեությունից հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլրդ 805 մլն 587 հազար դրամը:

Ըստ աղբյուրի՝հանցավոր ճանապարհով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված 16 մլրդ 805 մլն 578 հազար դրամը Ս.Խ.-ն միախառնել է իր այլ եկամուտների հետ ու տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, իր և մերձավորների անվամբ հաշվառված տարբեր ընկերություններում ներդրումներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք:

«Այդ նպատակով 2012 թվականի օգոստոսի 21-ից հետո Ս.Խ.-ն, ի թիվս այլնի, կատարել է մի շարք գործարքներ, ինչպես նաև ձեռք է բերել և իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել հետևյալ գույքերը.

2012 թվականի սեպտեմբերի 12-ին և 13-ին մոտ 10 մլրդ դրամ է փոխանցել օֆշորում գործող ընկերությանը.

2012 թվականի օգոստոսի 22-ին 16 մլն դրամ է փոխանցել ջրային և ամենագնաց մոտոցիկլներ ձեռք բերելու համար.

2012 թվականի նոյեմբերի 29-ին մոտ 22 մլն դրամ փոխանցում է կատարել՝ 2 ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով.

2012 թվականի օգոստոսի 22-ին և նույն թվականի նոյեմբերի 27-ին մոտ 2,5 մլրդ դրամի ավանդներ է ներդրել երկու բանկում.

2012 թվականի դեկտեմբերի 19-ին և նույն թվականի դեկտեմբերի 27-ին իր հաշվեհամարից մոտ 92 մլն դրամի փոխանցումներ է կատարել՝ ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով.

2013 թվականի մայիսի 15-ին և 21-ին մոտ 1,6 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել՝ Ռուսաստանի Դաշնությունում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով.

2013 թվականին մոտ 146 մլն դրամի ներդրում է կատարել դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 11-ին իր և այլ անձի անվամբ ձեռք բերված ընկերության կանոնադրական կապիտալում.

2014 թվականի ապրիլի 25-ին մոտ 54 մլն դրամով ձեռք է բերել նույն թվականի արտադրության ավտոմեքենա.

2014 թվականի հուլիսի 14-ին ներդրման պայմանագրերի հիման վրա Ս.Խ.-ի կողմից մոտ 10 մլրդ դրամի ներդրում է կատարվել իր կողմից ստեղծված մեկ այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում.

2014 թվականի դեկտեմբերի 1-ին կատարել է մոտ 75 մլն դրամի ներդրում.

2015 թվականի ընթացքում Ս.Խ.-ի կողմից ներդրվել է մոտ 950 մլն դրամի ավանդ և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ դատախազությունը հիշեցնում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի նկատմամբ 2021 թվականի ապրիլի 8-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Նորավան համայնքի ղեկավարին դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ գույքի վատնում, ինչպես նաև երկու այլ դեպքերով դրդել էր պաշտոնատար անձանց կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

«Մասնավորապես՝ Սյունիքի մարզպետ Ս.Խ.-ն 2010 թվականի մայիս-հունիս ամիսներին, մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող Կապան քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրենին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, ինչի արդյունքում իր որդու՝ Տ.Խ.-ի անվամբ տրվել է հանրակրթական դպրոցն ավարտած լինելու հանգամանքը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտական վկայական (ատեստատ):

Բացի այդ, Ս.Խ.-ն, 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղեկանալով, որ 2014 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Ակներ համայնքի 15-րդ փողոցի 7/1 հասցեում գտնվող 1 հա մակերեսով հողամասը հյուրանոցային համալիր կառուցելու համար օտարվել է նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմին, լարված միջանձնային փոխհարաբերություններ ունենալով Վ.Հ.-ի հետ, գնված հողատարածքը հետագա ներդրումների համար ոչ պիտանի դարձնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, Ակներ համայնքի ղեկավար Ս.Մ.-ին տվել է ապօրինի կարգադրություն՝ նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմի կողմից գնված հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքը կեղծ աճուրդի միջոցով օտարել իր կողմից նշված անձին՝ Ա.Գ.-ին: Արդյունքում՝ օրենքի խախտմամբ՝ առանց աճուրդին երկրորդ կողմի մասնակցության, Ա.Գ.-ն ձեռք է բերել Սյունիքի մարզի Ակներ համայնքում գտնվող 0.43 հա մակերեսով հողատարածքը:

Այսպիսով, Ս.Խ.-ին վերագրվում են հանցանքների կատարում՝ նախատեսված՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդելը) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը) (2 դրվագ)»,- հայտնում են ՀՀ դատախազությունից:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan