Այսօր՝ 28 հունվարի 2023թ., 00:00
Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում տեղի ունեցած հրաձգությունը որակել է որպես ահաբեկչություն Դունյա Միյատովիչն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելությունների անխոչընդոտ մուտքի ապահովման կարեւորությունը Թուրքական ընկերությունը ՆԱՏՕ-ի շտաբերի միջեւ հետախուզական տվյալների փոխանցման համար ծրագրային ապահովում է մշակում Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ի՞նչ է ChatGPT-ն և արդյո՞ք ժամանակն է հրաժեշտ տալու Google որոնողական համակարգին Չեխիայի նախագահի ընտրություններում առաջատարը պաշտոնաթող գեներալ Պետր Պավելն է՝ 53,9% ձայներով Նախկինի պես կարծում ենք, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի․ Ալիեւ 5 խաղացող հեռացել է «Ալաշկերտից» Ճապոնիայում շուրջ 10 հազար տուն մնացել է առանց ջրի, օգնության է կանչվել բանակը Ձմեռային դիետա․ մրգային բեռնաթափում Աֆրիկան գործընկերներից 30 մլրդ դոլար կստանա պարենային ինքնիշխանության ապահովման համար Գիտնականները Ծիր Կաթինի աստղերի նոր քարտեզի են կազմել, որի վրա 3,3 միլիարդ օբյեկտ կա Եգիպտոսի նախագահը ժամանեց Երևան Ո՞ւմ է ձեռնտու Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ «Рыбарь» ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ, ձևավորվել է Save Karabakh կոալիցիան Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ավելի քան 40 մարդ է ձերբակալվել․ Times of Israel Արցախում 13 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում Սպասվում է ձյուն և մառախուղ. Եղանակը Հայաստանում ՌԴ ԱԳՆ-ն Էրդողանին անվանել է «հատուկ տրամաչափի» առաջնորդ, որը չի ենթարկվում արտաքին ճնշմանը Լոբոդայի երգի հեղինակը դատական ​​հայց է ներկայացրել նրա դեմ G7-ը դեմ չէ ԵՄ-ի կողմից Ռուսաստանից դիզվառելիքի գների սահմանաչափ սահմանելուն. Bloomberg Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին. Սենոր Հասրաթյան Փենսն առաջին անգամ արձագանքել է իր տանը գաղտնի փաստաթղթերի հայտնաբերմանը «Ուզում եմ, որ ավանդական մեր բարեկամությունը տևի հավերժ». Չինաստանի դեսպանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ Հունվարի 28-ը կրկին պետք է դարձնենք հպարտություն պարգևող տոն․ «Թաթոյան» հիմնադրամ Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են գազային հանգույցի անվտանգության զգայուն հարցերի քննարկումը․ ՌԴ ԱԳՆ Ես չեմ ճանաչում որեւէ իշխանություն, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո. Րաֆֆի Հովհաննիսյան Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ռուսաստանից Հայաստան, Ղազախստան եւ Վրաստան փոխանցումներն աճել են հարյուրավոր տոկոսներով՝ թարմացնելով ռեկորդները. РБК Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռների երկու օդաչուներին գտել են, երրորդին փնտրում են Չկա քաղաքական բարոյունակություն՝ հասկանալու, որ գոնե մնացածը փրկելու համար պետք է հետ քայլ անեն. Րաֆֆի Հովհաննիսյան Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Բանակն ապագա ունենալու մեր միակ հույսն է. Արթուր Վանեցյան Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ ղեկավար. Սերժ Սարգսյան Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդ Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է. Ռոբերտ Քոչարյան Առջևում հաղթանակներ դեռ լինելու են. հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը. Սեյրան Օհանյան ԼՂ-ում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում. Քերեն Դոնֆրիդ ԲԴԽ երկու դատավորները կլքեն իրենց պաշտոնները Սանկտ Պետերբուրգը մեծ ծրագրեր է սկսում Հայաստանում «Արմավիր» ՔԿՀ աշխատակիցներն իրար են ծեծել Ուզում եք ասել, որ զոհված տղաները իրենք են իրենց գլխին սարքել ու այրվե՞լ Շրջափակված Արցախի Նախիջևանիկ գյուղի նոր թաղամասի շինարարությունը Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով Այս ամենն Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է․ փաստաբան Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Արսեն Ջուլֆալակյանը Միջազգային օլիմպիական կոմիտեում արժանացել է հատուկ պատվոգրի Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk-ին Պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է. ի՞նչ սպասել այս տարի.168.am Նիկոլիզմի հանրային «հենարանն» այլևս ասելիք չունի և քայքայման եզրին է. Արտակ Զաքարյան Արցախում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են. Տեղեկատվական շտաբ Ադրբեջանը կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պահանջել է պատժել թենիսիստ Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար Ռուս խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ուղեկցել են մարդասիրական բեռներով շարասյունը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը հարգանքի տուրք է մատուցվել կոմպոզիտորի հիշատակին Դանի Ալվեշը կալանավորվել է, նրան 4-12 տարվա ազատազրկում է սպառնում Թիվ 1 զենքը թուրքի ձեռքը դնում ենք մենք մեր անտարբերությամբ, 15 հոգու կյանք ուղղակի մատաղե՞լ ու սա պետք է մարսվի՞. Եփրեմ Մարգարյան (տեսանյութ) Երևանում նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, տեսնելով ոստիկաններին, իջել է մեքենայից և կասկածելի փաթեթը կուլ տվել, ինչից հետո ինքնազգացողությունը վատացել է Վիճաբանության ժամանակ երիտասարդը անկանոն կրակոցներ էր արձակել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը ՊՆ ուղիղ պատասխանատվության հարցն է. Արտակ Զաքարյան Վառվող վարկածներ. քննությունը «վարում է» Փաշինյանը Թուրքիա, Ռուսաստան, «Խաղաղության կոնցեպտ» և կոմունիկացիաներ. Ռուբեն Մելքոնյան. (տեսանյութ) Բանակը ցինիկաբար կործանել է, ասում է՝ հրեշավոր դեպք է տեղի ունեցել, երբ ավելի լավ է գետինը մտնի․ Շուշան Պետրոսյան Հրապարակվել են Սոչիի սարերում խրված օդապարիկից մարդկանց փրկելու կադրերը (տեսանյութ) «Անտերություն ա դառել». լքված տներում ջլատվող բանակը Խոստացել էր, որ լավ կծառայի ու կվերադառնա. 19-ամյա Միշան Ադրբեջանի քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում Զարմանալի է, բայց դեռ կարտոֆիլ ունենք. դրմբոնցի բազմազավակ ընտանիքը գոյատևում է խնայողությունների հաշվին Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը Հրդեհից զոհված զինծառայողների համար կկատարվի հոգեհանգստյան կարգ Բավ է մեղադրեք Ռուսաստանին․ Շարմազանով Ամբողջ առաջնագծով կարելի ա չբարեկարգել պայմանները, որովհետև ինչ դեպք էլ լինի, կբարդեն զոհի վրա․ Էլիբեգովա Ամենալավ տեղը, որը կարող է ունենալ այս ուժը, պատմության մեջ սև գույներով, անեծքով հիշվող քաղաքական ուժերի ու գործիչների կողքին է լինելու Փաշինյանի թիմակիցները խաբել են․ մաս 9 Ինչո՞ւ մոդուլային զորանոցներ պատվիրել իտալացիներից, եթե մեզ մոտ էլ են արտադրում «5-րդ ալիքի» պարզաբանումը՝ սոցիալական ցանցերում առաջացած աղմուկի կապակցությամբ Փորձ է արվում հետևողականորեն սահմանափակել ազատ խոսքը. Բագրատ Եսայան ԿԳՄՍ փոխնախարարը Գեղարվեստի ակադեմիայի թնջուկը լուծելու փոխարեն գնացել է Վրաստան
Հարցում

Կեղծված ընտրությունների հետևանքը․ ինչ է կատարվում ՔՊ-ի ներսում

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխող «Քաղպայմանագրում» փորձում են ծածկադմփոց անել կուսակցության վարչության ընտրությունների կեղծումը, եւ այս ուղղությամբ պաշտոնանկությունների, քրեական գործի տեսքով գործընթացներ չկան, սակայն իրականում կուսակցության ներսում ծանր մթնոլորտ է ձեւավորվել՝ բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորին կասկածում, հաճախ լուրջ բախումներ, գզվռտոց է լինում, բայց զավեշտալին այն է, որ ամենատուժողի, ամենամերժվածի կարգավիճակում հայտնվել է ՔՊ ընտրակեղծիքը բացահայտած եւ բողոքարկման գործընթացի պահանջ ներկայացրած անձը՝ Արսեն Թորոսյանը։

ՔՊ մեր աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել Թորոսյանի «հանդգնությունը», ով իր ըմբոստությամբ բիծ գցեց ՔՊ-ի՝ թվացյալ մաքուր ու անբասիր անվան վրա։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հաղթաթուղթն իբր Հայաստանում մաքուր եւ արդար ընտրությունների ավանդույթի ձեւավորումն էր, ինչը նախկինների աքիլեսյան գարշապարն էր։ Իսկ իրենց թիմակից Արսեն Թորոսյանը միամտաբար եւ միայնակ պատռեց կուսակցության դիմակը եւ ի ցույց դրեց, թե ինչպես են ՔՊ-ականներն ընտրություն կազմակերպում՝ խայտառակելով Նիկոլ Փաշինյանին եւ նրան զրկելով գլուխ գովելու միակ լեգիտիմ հնարավորությունից։ Ուստի Փաշինյանը որոշել է ինչ-որ պահի Թորոսյանին արժանի պատիժ տալ։

Մեզ ասացին, որ վարչապետն իրավապահ կառույցներին հանձնարարել է՝ ուսումնասիրություններ սկսել Թորոսյանի՝ առողջապահության նախարար աշխատած ժամանակաշրջանի վերաբերյալ եւ, առհասարակ, ջրի երես հանել Թորոսյանի գործած «մեղքերն» ու ներկայացնել իրեն։ Թե ինչ զարգացումներ կստանան իրավական գործընթացները, թիմում դժվարանում են կանխատեսել, չեն բացառում, որ Փաշինյանն ընդամենը փորձում է Թորոսյանին «իջեցնել օդերից», որ այստեղ-այնտեղ գլուխ չգովի, թե թիմում ինքը միակ մաքուր տղան է, առավել եւս՝ հանրության աչքին հերոս չերեւա։ Հիշեցնենք, որ մամուլը բազմիցս է գրել, որ Թորոսյանը կապեր ունի միջազգային կառույցների եւ հատկապես սորոսական սեգմենտի հետ։

Ավելին, ՔՊ-ական պատգամավորներն էլ են իրենց հերթին Թորոսյանին անկյուն մղել, եւ նա խմբակցությունում մեկուսացած է՝ «սպիտակ ագռավի» կարգավիճակում։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ երեկ խորհրդարանում Թորոսյանը փոխարինում էր բացակայող ընդդիմությանը եւ զբաղված էր կառավարության ներկայացուցիչների ու իր գործընկերների քննադատությամբ։

Արսեն Թորոսյանն ակտիվ էր ոչ միայն առողջապահական թեմաների առնչությամբ դիտարկում-քննարկումներով, այլեւ՝ առհասարակ։ Ահա մի դրվագ, որը պատկերացում կտա ասվածի մասին։ Խորհրդարանը երեկ քննարկում էր «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը: Մեր երկրում կենսաչափական անձնագրերը, այդ թվում՝ նույնականացման քարտերը, տրամադրվում են 2012 թվականի հունիսից սկսած։ Դրանց զուգահեռ՝ տրամադրվում են նաեւ հին նմուշի անձնագրեր:

«Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանվել էր, որ 2023-ի հունվարի 1-ից դադարեցվելու էին հին անձնագրերի տրամադրումը, փոխանակումը, սակայն հիմա առաջարկվում է 1 տարով հետաձգել այդ դրույթի իրագործումը: Մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը պետք է հին անձնագրերը փոխարինվեն նոր, նույնականացման՝ ID քարտերով: Սկզբում կտրամադրեն առանց էլեկտրոնային պահոցի, մինչեւ կառավարությունը սահմանի դրանց տեխնիկական բնութագրերը:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի կողմից նախագիծը ներկայացնելուց հետո Արսեն Թորոսյանը դժգոհեց. «Լինելով ՀՀ քաղաքացի՝ մի քիչ լավ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է ոստիկանության աշխատակիցը որոշելու իմ կարիքը՝ ես ունե՞մ ID քարտի կարիք, թե՞ չունեմ: Չեմ ուզում մտածել այդպես, բայց այստեղ կարող է լինել խնամի-ծանոթ-բարեկամ լուծումը, կարող է պարզվի, որ եթե մեկը ծանոթ է, ուրեմն իր կարիքը կարիք է, մյուսինն այնքան էլ կարիք չի: Նման մեխանիզմ ներդնելու փոխարեն պետք է պարզապես, հաշվի առնելով մեծ պահանջարկը, ապահովել պատշաճ մատակարարումներ եւ հզորությունների մեծացում: Լավ պլանավորման եւ աշխատելու շնորհիվ մեր քաղաքացիները ստիպված չէին լինելու իրենց կարիքն ապացուցել»:

Արսեն Թորոսյանը նաեւ հարցրեց՝ ինչո՞ւ է 1 տարով կասեցվում կենսաչափական անձնագրերի տրամադրումը, դրանք լավն էին ու ժամանակակից. «Այն քաղաքացիները, որոնց ID քարտերի ժամկետը լրանալու է, ասենք թե, հունվարի 15-ին, պետք է վերադառնան հին անձնագրերին: Կարծես թե հետընթաց ենք ապրում, ոչ թե առաջընթաց»: Պատգամավորի հարցերին կցկտուր պատասխան տված փոխոստիկանապետին շտապեց փրկել նախկին «գայիշնիկ», ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ իր ելույթում պատասխանելով Թորոսյանին։ Նա ասաց, որ ներկայումս կառավարությունում մշակվում են իրական կենսաչափական անձնագրերի չափանիշները. «Գաղտնիք չէ, որ նույնականացման քարտերը տրամադրելիս նաեւ տրամադրվում է էլեկտրոնային հասցե, բայց երբեւէ այդ հասցեները չեն օգտագործվել, օգտագործումը խրթին է ու բարդ: Այն կենսաչափական անձնագիրը, որը տրվել է մինչ այսօր, համարվում է ոչ բավարար տեխնիկական չափանիշներին: Կառավարությանը պետք է եւս 1 տարի՝ այդ աշխատանքներն ավարտելու համար»: Արսեն Թորոսյանը հեգնեց. «Հետաքրքիր բաներ ասացիք կենսաչափական անձնագրերի ոչ բավարար լինելու մասին, ինչն ինձ համար նորություն էր, որովհետեւ վերջին 10 տարում հակառակի մասին ենք միշտ լսել, որ կենսաչափական անձնագրերը հենց այն անձնագրերն են, որոնք ամեն ինչ պարունակում են: Բայց պարզվում է՝ ամեն ինչ չեն պարունակում, այնքան էլ կենսաչափական չեն՝ կոպիտ ասած: Բայց մենք կարո՞ղ ենք հիմա այստեղ բոլորով պայմանավորվել, որ այլեւս երբեք չենք երկարացնելու նախորդ անձնագրերի գործողության ժամկետը ու մի տարի հետո այստեղ նույն հարցը չենք քննարկելու»:

ՔՊ-ի առողջ հատվածում կարծում են՝ քանի դեռ չի բացահայտվել վարչության ընտրությունների կեղծիքը, եւ իրական մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, կուսակցությունում ավելի վատ բաներ են տեղի ունենալու, որոնց համար նախադրյալների պակաս չկա։ Երեկվա նիստից եւս կարելի է պատկերացնել, թե ինչ տրամադրություններ են թիմի ներսում։

Նշենք նաեւ, որ Արսեն Թորոսյանը միակը չէ, ում Փաշինյանը ցանկանում է իր տեղը ցույց տալ, պաշտպանության նախարար, ընտրակեղծարարության ենթադրյալ կազմակերպիչ Սուրեն Պապիկյանը եւս Փաշինյանի «սեւ ցուցակում» է։ ՔՊ-ում նկատել են, որ Պապիկյանը, ով պատվից վեր էր համարում իր ղեկավարած ոլորտի վերաբերյալ նախագծերի քննարկումների ժամանակ ներկայանալ ԱԺ հանձնաժողովների նիստերին, վերջին շաբաթներին խելոք գալիս է։ Իսկ վերջին նիստին էլ Փաշինյանի հնազանդներից մեկը՝ Հայկ Սարգսյանը, փորձեց բռնել Պապիկյանի վախը՝ ասելով, որ ժամանակն է խոսել բանակում առկա խնդիրների մասին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan