1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 նոյեմբերի 2019թ., 00:00
Բա չիմացաք ինչ եղավ Ճոյտի նոր ֆիլմում հայ եւ ադրբեջանցի չոբանները խաղաղության հուշագիր են ստորագրում Վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը Դատարանը հաստատեց՝ Արսեն Բաբայանն ապօրինաբար է կալանավորվել Իսկ դուք ասում եք հայոց պատմությունը հանենք բուհերից Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց Առաջնությունը տրվում է համակուրսեցիներին Արայիկ Հարությունյանը նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում Պատգամավորական գործուղումներ և ԱԺ դատարկ դահլիճ. Ինչու չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը Արտառոց նշանակում ՊՆ-ում. բարձր պաշտոն է ստացել մեղադրյալի կարգավիճակ ունեցողը Բարդ հարաբերություններ՝ Մեծ Բրիտանիայի հետ . ստեղծված վիճակը մի քանի շերտ ունի Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան. Դաս կքաղի՞ ԲՀԿ-ն Ստամբուլահայ կին իրավապաշտպանի դեմ Թուրքիայի ԱԳ նախարարի հայցը դատարանը մերժել է Թուրքիայում հին հայկական գորգ է հանվել վաճառքի 150 հազար դոլարով Համոզել են, որ տեխնիկան մտնի Ամուլսարի տարածք. Օպերացիան զգույշ են արել Առողջապահության ոլորտի նախագծով՝ անառողջ մթնոլորտ․ Փաշինյանին «տղա են կանչում» Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը». ՀՖՖ-ում դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ Ո՞վ է Արայիկ Հարությունյանը, որ նրա շանտաժից հետ կանգնենք Փաշինյանի իշխանությունը շարունակում է ապազգային քաղաքականությունը․ Շարմազանով «Մառշուտնու շոֆեռը» սպառնում է կտրել «Բանակում» սերիալից հայտնի Մինասի վիզը. «Իմ կյանքը վտանգված է». սկանդալային տեսանյութ Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո» ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. Վերջինս մեկնել է ՀՀ-ից Եվրո-2020-ի որակավորման փուլը հաղթահարած բոլոր թիմերը ԵՊՀ ուսանողները ժամանակավորապես դադարեցնում են դասադուլը Հայկական անուններով վարորդները հայտնվել են Ռուսաստանի «ամենավտանգավորների» շարքում Հայտնի են դարձել իրանցի MMA մարզուհու մահվան որոշ հանգամանքներ Գիտնականները զուգարանակոնքեր են ստեղծել, որոնք կաշխատեն նաև առանց ջրի Խաչատուրյան քույրերի պաշտպանները ցանկանում են, որ գործը քննի երդվյալ ատենակալների դատարանը Վարչապետը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Գարեգին Նժդեհի մասին հարցին (տեսանյութ) Կոնգրեսականները Պետդեպարտամենտին կոչ են անում պահել Հայաստանին և Ադրբեջանին տրվող ռազմական օգնության հավասար չափերը Հայտնի են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների աշխատավարձերի չափերը «Վրացական երազանք»-ի նախկին պատգամավորները հրաժարվել են խորհրդարանական պաշտոններից Ֆրանսիացին էֆեկտիվ շրջադարձ հարվածով նոկաուտի է ենթարկել բրիտանացի մարտիկին Հիջաբով ռինգ մտնող մարզուհին մահացել է մենամարտից հետո Հետաքրքիր փաստեր հնդիկ միլիարդատիրոջը պատկանող աշխարհի ամենաթանկարժեք տան մասին (լուսանկարներ) 49-ամյա Նաոմի Քեմփբելը կրկին սիրահարվել է Մեգան Մարքլը դեռևս Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառել է իր կոսմետիկ ընկերության կեսը Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնապես հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ նրանց է այցելել Դավիթ Սահակյանցը Իշխանությունը վախենում է բովանդակային քննարկումներից. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Իրանում այսօր իրավիճակն արդեն կառավարելի է դարձել.Վարդան Ոսկանյան «Պարզապես սպանում էր նրան». Պրիգոժինը պատմել է երեխաների հոր հետ Վալերիայի կյանքի մասին ԱՄՆ-ն աջակցել է օկուպացված Արեւմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու Իսրայելի իրավունքին Ճնշումը չի կարող նպաստել անկախությանը.Ալվինա Գյուլումյան Մանվել Գրիգորյանը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ.պաշտպան Ինտերնետն Իրանում կվերականգնվի առաջիկայում. նախարար Հայ լրագրողները շրջել են Բաքվում Բյուջեի ցուցանիշները ներկայացնելիս մանիպուլյացիա է կիրառվում Ազգային ժողովը հավանություն է տվել մի շարք աղմուկ հանած օրինագծերի Արարատ Միրզոյանն անեկդոտ պատմեց (տեսանյութ) Դիարբեքիրի կիսաավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է Փաշինյանը հավաստիացնում է, որ Պուտինի հետ պայմանավորվել է գազի գնի մասին Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր (տեսանյութ) Սկանդալային Մարա Բաղդասարյանի ընկերը ոստիկանություն է դիմել Ավտոմեքենան ընկել է եռացող ջրով փոսը. կան զոհեր (տեսանյութ) Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մեր քաղաքում, մեր տանը տարատեսակ պիղծ երևույթների ակտիվ քարոզ է գնում. Dark Ravens մոտոակումբը «#Տղա_եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ) Չար կատակ. Սան Ֆրանցիսկոյում դիզայները փորձի շրջանակում քաղաքով մեկ Apple-ի ականջակալների սթիքերներ է շաղ տվել Ես ահազանգում եմ, Հայաստանի դեմ բազմաթիվ որոշումներ ենք ունենալու ՄԻԵԴ-ից․ Էլինար Վարդանյան Լուկաշենկոյի ավագ որդին նոր պաշտոն է ստացել Բելառուսում «Ռուսթավի 2»-ի նախկին տնօրեն Գվարամիան խոստացել է բռնաբարել Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդների մայրերին «Թրամփի հետ հանդիպումից հետո, Սենատում բոլոր քննարկումները ձախողվել են». Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ Սենատում կիրառված վետոյին Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների «Ուրինոթերապիայի սեանսն ավարտված է». Մադոննան սառցե լոգանք է ընդունել եւ մի բաժակ մեզ խմել Էրդողանը Թրամփին հայտնել է Ս-400-երից հրաժարվելու անհնարինության մասին Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազի բացարկի միջնորդությունը Ռոհանին ԱՄՆ պատժամիջոցներն անվանել է սխալ եւ միջազգային նորմերի խախտում ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է Չավուշօղլուն հերթական անգամ զորակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Ղարաբաղի հարցում Արայի՛կ, չորս ամիս նույն կառավարությունում աշխատել ենք. Իշխան Սաղաթելյանը՝ ԿԳՄՍ նախարարին Իսկ դուք չե՞ք ամաչում այս ամենի համար Ինչո՞ւ են ՀՖՖ գործկոմում ընդգրկվել «Իմ քայլի» պաշտոնյաները. (տեսանյութ) Հայկական մարզաշխարհի համար անընդունելի է Մելինե Դալուզյանի մեծարմանն ուղղված հետևողական այս վարքագիծը. Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը Քաղաքականությունը եւ INSTRAGAM-ի գեղեցկուհի մոդելները (տեսանյութ) «Իմ քայլը» Վանեցյանին նշանակեց 9:1 հաշվով կրած պարտության թիվ մեկ մեղավոր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը կալանավայրից նամակ է հղել Պոզները Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. տվեցին Թուրքիայի քթին, ու հերիք է Իրավապահներն իմ հանդեպ արդեն 2-րդ անգամ իրականացնում են կամայական գործողություններ. Գործարարի բաց նամակը՝ Փաշինյանին
Հարցում

Միջազգային գնահատականը Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ բացասական է․ ՀԲՃ

Երեք միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպություններ (Blue Minerals Consultancy, Ավստրալիա, Buka Environmental, ԱՄՆ և Clear Coast Consulting, Inc., Կանադա) ուսումնասիրել են Lydian International (Լիդիան) ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և տվել են իրենց մանրամասն գնահատականները Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ։ Իրենց կատարած այդ ուսումնասիրությունների հիման վրա նրանք ներկայացրել են նաև համատեղ ամփոփ եզրակացությունը և խորհուրդները, որը վերնագրված է հետևյալ կերպ․

«Լիդիանի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատև թթվագոյացումը սպառնում է ջրի որակին»

Փորձագետների ընդհանուր խորհուրդն այն է, որ հանքարդյունաբերությունը չպետք է սկսվի նախքան բնապահպանական չլուծված հարցերը պատշաճ կերպով չուսումնասիրվեն անկախ մարմինների/խորհրդատուների կողմից: Նրանց բացահայտած թերությունները պետք է ներառվեն թթվային և հանքաբեր ապարների դրենաժի (ԹՀԱԴ) կառավարման պլանում, որը ներառում և հստակեցնում է թե՛ կառավարության, թե՛ ընկերության պատասխանատվությունները և պարտավորությունները:

Ներկայացնենք նաև փորձագետների համատեղ ամփոփագրի շեշտադրումները․

«Պոտենցիալ ազդեցությունները

Ամենակարևորը սույն տեղանքից այն է, որ թթվային և հանքաբեր ապարների գոյացման և արտազատման զգալի ռիսկ կա, որը դեռ երկար կշարունակվի հանքարդյունաբերության դադարեցումից հետո: Չնայած առաջարկվող հանքի փակումից հետո ԹԱՀԴ-ի գոյացման կանխարգելման համար Լիդիանի առաջարկած միջոցներին՝ այս ռիսկը առկա է:

Տեղանքը ներառում է կենդանիների և բույսերի կարևոր կենսաբազմազանությամբ արեալ:

Ստորգետնյա ջրերի մակարդակում կանխատեսված (մոդելավորված) փոփոխությունները (օրինակ՝ մինչ 60 մ պակասումը), աղբյուրների և առուների հունի փոփոխությունը և նվազումը հանքի տարածքում և դրա շրջակայքում զգալի ծավալի են: Հանքախոռոչներից արտահոսքի արդյունքում կանխատեսվում է խոռոչների շրջակայքում գտնվող աղբյուրների ջրի որակի վրա բերիլիումի, կոբալտի, նիկելի և նիտրատի զգալի ազդեցություն:

Հանքախոռոչներից արտահոսքի արդյունքում զգալի ազդեցություն է կանխատեսվում նաև Որոտան գետի մոտակա ստորգետնյա ջրերի որակի վրա: Սպանդարյան-Կեչուտ թունելի ստորգետնյա ջրերի ներհոսքի վրա կանխատեսվող ազդեցությունը նույնպես ամենայն հավանականությամբ զգալի է:

Ոչ բավարար երկրաքիմիական փորձարկում

Պահանջվում են հանքակազմի, երկրաքիմիական և թթվահիմնային հաշվառման զգալիորեն ավելի շատ փորձարկումներ՝ թթվային ապարների դրենաժի ցուցանիշների և ժամանակի ընթացքում դրանց զարգացման կանխատեսման համար: Այդ փորձարկումները պետք է ներառեն զգալի քանակի երկարատև լաբորատոր կինետիկ փորձարկումներ և փորձնական ծավալի դաշտային փորձարկումներ:
Լիդիանը չի ընդունել, որ առաջին 10 տարիների ընթացքում թթվային ապարների դրենաժի վերահսկման ժամանակ անհրաժեշտ մեղմացումը ավելի շուտ պայմանավորված է ցուցանիշներով, քան թե ընդհանուր քանակությունով:

Ամուլսարի նախագծի ընթացքում հանքահանվող նյութերի զանգվածը հուշում է, որ ավելի քան 2,000 նմուշներ պետք է ուսումնասիրվեն թթվահիմնային հաշվառման տեսանկյունից, մինչդեռ ուսումնասիրվել են մոտ 200 նմուշներ: Ի լրումն դրա, երկրաքիմիական փորձարկում է իրականացվել չափազանց քիչ քանակի նմուշների վրա և դրանք ներկայացուցչական չեն:

– Հանքակազմի տեսանկյունից ուսումնասիրվել են ստորին հրաբխային ապարների միայն 11 նմուշ և վերին հրաբխային ապարների յոթ նմուշ։

– Անցկացվել են միայն ութ կինետիկ փորձարկումներ:

Ոչ ճշգրիտ գնահատական

Ալունիտ և յարոզիտ հանքանյութերի նպաստումը թթվագոյացմանը պետք է պատշաճ կերպով սահմանվի և հաշվի առնվի կառավարման պլանում:

Լիդիանը ենթադրել է, որ հանքի դրենաժը ցածր pH 4.5-ի պայմաններում ընդունելի է, մինչդեռ Համաշխարհային ԹԱԴ-ի (GARD) ուղեցույցը կիրառում է pH 6 կրճատում: 65 տարի պահվելուց և հողմնահարվելուց հետո դեռևս դիտվում է Խորհրդային ժամանակաշրջանի հանքի տարածքում թափոնակույտերից առաջացած թթվային ապարների դրենաժ՝ pH 3.5-ի պայմաններում: Կինետիկ փորձարկման ենթարկված ստորին հրաբխային ապարների 5 թափոններից 2-ը pH 3-ից պակաս ռադիոակտիվ արժեքներ են դրսևորել: Սա թթվային ապարների լուրջ դրենաժ է:

«Դիմադրություն ուժեղ ԹԱԴ-ի ձևավորման և երկաթի եռավալենտ սուլֆատների օքսիդացումից առաջացած ԹԱԴ-ի նկատմամբ» կրկնվող պնդումները սխալ են:

Թթվաարտազատող յարոզիտ և ալունիտ հանքանյութեր հայտնաբերվել են թե՛ վերին և թե՛ ստորին հրաբխային ապարներում: Ալունիտի տարրալվացումից թթվագոյացումը թերագնահատվում է՝ համարվելով ոչ զգալի, իսկ յարոզիտի տարրալվացումից թթվագոյացումը ընդհանրապես հաշվի չի առնվում:

Մետաղի հնարավոր արտազատման բարձր մակարդակ

Կանխատեսվում է, որ պոտենցիալ մտահոգիչ կոնցենտրացիաներով ամոնիում, ծարիր, մկնդեղ, բերիլիում, բիսմութ, կադմիում, պղինձ, կապար, մանգան, սնդիկ, մոլիբդեն, նիկել նիտրատ, սելեն, արծաթ, յուղ և ճարպ, վանադիում և ցինկ բոլորը միասին կարտանետվեն ջրուղիներ:

Դատարկ ապար

Թթվագոյացնող ապարների նմուշների կինետիկ փորձարկումը դադարեցվել է մինչև առավելագույն կամ կայուն վիճակի կոնցենտրացիաների հասնելը, ուստի, մոտակա առվակների և ստորգետնյա ջրերի վրա ազդեցության ողջամիտ հաշվարկներ չեն կարող արվել:

Շատ «արագ հագեցող» թթվային և մետաղական կոնցենտրացիաները ցույց են տալիս ջրի որակի այն տեսակը, որը կարող է առաջանալ դատարկ ապարների լցակույտի, բացահանքերի և կույտային տարրալվացման հարթակի հողմնահարված նյութերից ձյան հալոցքից կամ անձրևահեղեղից հետո:

Վերին և ստորին հրաբխային ապարներից արտազատված մկնդեղի նախնական կոնցենտրացիաները զգալի էին, ընդ որում՝ մի դեպքում մկնդեղի կոնցենտրացիան 20 անգամ ավելի բարձր էր, քան խմելու ջրի համար սահմանված՝ ԱՄՆ, Եվրոպական Միության, Ավստրալիայի, Կանադայի և Հարավաֆրիկյան չափանիշները:

Կույտային տարրալվացում

Պետք է կատարվեն մթնոլորտ արտանետվող սնդիկի, այդ թվում՝ ակտիվ կույտերից, ածխածնի սյուներից, ածխածնի վերագոյացումից առաջացող սնդիկի, սնդիկի թորման հաշվարկներ, իսկ աշխատակիցների և շրջակա միջավայրի համար սնդիկի արտանետումները սահմանափակելու նպատակով պետք է առաջարկվեն սնդիկի պարփակման մեթոդներ: Ի լրումն դրա, պետք է հաշվարկվի Արփա գետում և կույտային տարրալվացման հարթակից դեպի ներքև թեքության ստորգետնյա ջրերում սնդիկի կոնցենտրացիան՝ կույտային տարրալվացման դեպի ներքև ջրահեռացման կանխատեսվող կոնցենտրացիաների շարքի կիրառմամբ:

Սնդիկի կոնցենտրացիան ավելի քան 10 անգամ մեծ է, քան ԱՄՆ խմելու ջրի չափանիշով և Համաշխարհային բանկի արտանետման չափանիշով դետոքսիկացիայից հետո կույտային տարրալվացման հարթակում դեպի ներքև ջրահեռացման կոնցենտրացիաների համար կանխատեսված կոնցենտրացիաները:

Չփորձարկված և ոչ բավարար մեղմացման ռազմավարություններ

Լիդիանի առաջ քաշած աշխատանքային վարկածը այն է, որ եթե նրանք արագ իրականացնեն հանքարդյունաբերությունը և ծածկեր տեղադրեն դատարկ ապարների լցակույտի վրա, թթվային դրենաժը ձևավորվելու հնարավորություն չի ունենա: Սա սխալ ենթադրություն է:

Ամուլսարի փակված հանքի համար առաջարկվող պասիվ մշակման համակարգերը ամբողջովին չեն թունազրկի ջուրը: Sovereign-ի կողմից առաջարկվող հայեցակարգային նախագիծը կձախողվի, քանի որ այն նախատեսված չէ այնպիսի թթվային դրենաժի համար, որը պարունակում է ալյումինի և երկաթի բարձր կոնցենտրացիա:

Դատարկ ապարների լցակույտ

Պոտենցիալ թթվագոյացնող ստորին հրաբխային ապարների պատիճավորումը վերին հրաբխային դատարկ ապարներում պետք է փորձարկվի որպես թթուների և մետաղների արտազատման վերահսկման միջոց:

Վերին հրաբխային ապարների թթվագոյացման պահվածքը բնորոշվում է որպես «Թթվագոյացման պոտենցիալի առումով անորոշ», ուստի հնարավոր է, որ պատիճավորման նյութը ինքնին կարող է թթուներ արտազատել: Բացի այդ, վերին հրաբխային ապարները անգամ չեզոք pH պայմաններում տարրալվացված հեղուկում մկնդեղի, ծարիրի և այլ աղտոտող նյութերի առաջացման մեծ պոտենցիալ ունեն:

Պատիճավորված դատարկ ապարների լցակույտը կծածկվի կավային ենթահողի 1.0 մետրանոց շերտով, որն էլ իր հերթին կծածկվի 0.2 մետրանոց հողի վերին շերտով: Բարձր ռեակտիվությամբ սուլֆիդները կառաջացնեն այրվող գոտիներ, որոնք կճնշեն հողի ծածկը: Ի լրումն դրա, բարձր ռեակտիվությամբ ապարների արագ հողմնահարումը կարող է նաև նվազեցնել ապարի կառուցվածքային ամբողջականությունը և առաջացնել անհարթ նստվածք ու կույտի իջեցում: Այս ազդեցությունները միասին կարող են խախտել հողի շերտի ամբողջականությունը, ինչը կարող է չեղարկել դրա օգուտը և հանգեցնել երկարաժամկետ ԹԱԴ-ի գոյացմանը:

Շահագործման ժամանակ բացահանքի ջրազրկումը

Կանխատեսվում է, որ բացահանքի ջրազրկման արդյունքում կառաջանան 63-100 L-s-1 հոսքեր: Այդ ջուրը բաղկացած կլինի թթվային ստորգետնյա ջրերից, որոնք կչորացվեն բացահանքի խորքում: Շահագործման ժամանակ սա պոմպով հանքախոռոչներից դուրս կարտամղվի և կխառնվի դատարկ ապարների լցակույտից արտահոսքին:

Ջրի պասիվ մշակում

 

Հանքի շահագործման ժամանակ նախատեսվող թթվային դրենաժի մշակման համար պետք է օգտագործվի զտիչով կրի գործարան: Այդ ընթացքում հանքի փակման ժամանակ ջրի որակի վերաբերյալ կանխատեսումները պետք է բարելավվեն, իսկ պասիվ մշակման համակարգի նախագիծը պետք է փորձարկվի, եթե հիմնավորված է:

Բիոքիմիական ռեակտորի դեպքում (պասիվ մշակում), որը նախատեսված է սուլֆատը հեռացնելու համար, պետք է ցույց տրվի, թե դրանով ինչպես կարելի է հասնել արտազատման իրենց երկարաժամկետ նպատակներին, քանի որ Ամուլսարի նախագծի համար այդ համակարգերը չեն փորձարկվել:

Առաջարկվող պասիվ մշակման հղկման փուլը (սուլֆիդային քերիչի և թթվածնի կենսաբանական պահանջի հանում) հատկապես՝ սուլֆիդի հեռացման գործընթացի երկարաժամկետ կատարողականությունը և կենսունակությունը, պետք է ներկայացվեն:

Լիդիանը պետք է ցույց տա, որ այս համակարգերը կարող են հուսալիորեն շահագործվել ամբողջ տարվա ընթացքում տասնյակ տարիներով կամ ավելի երկար ժամանակ, և որ իրենց ենթակայության տակ գտնվող աշխատակիցները բավարար չափով կոմպետենտ կլինեն՝ այս համակարգերը տեխնիկապես սպասարկելու, խափանումները հայտնաբերելու և համապատասխան ուղղիչ գործողություններ մշակելու համար:

Ընկերությունը կամ կառավարությունը պետք է ցույց տան, որ ռեսուրսներ ունեն այս համակարգերը նվազագույնը 100 տարի շահագործելու և տեխնիկապես սպասարկելու համար, ինչն այն նվազագույն ժամանակն է, որի ընթացքում նրանք հավանական է, որ պետք է շահագործվեն:

Ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել՝ դատարկ ապարների լցակույտից և (շահագործման ժամանակ) հանքախոռոչներից ջրազրկումից առաջացած ընդհանուր արտահոսքի համար առաջարկված պասիվ մշակման համակարգի կատարողականությունը գնահատելու համար: Եթե այս մոտեցումը ձախողվի, պետք է նախագծվի, կառուցվի ամբողջովին նոր և զգալիորեն ավելի թանկ ակտիվ մշակման գործարան և փորձարկվի հանքի շինարարությունից բավականին առաջ:

Կույտային տարրալվացման հարթակ

 

Կույտային տարրալվացման հարթակի հանքի փակումից առաջ և փակումից հետո դրենաժի մշակման համար պետք է տրամադրվի ակտիվ և պասիվ մշակման համակարգերի նախագիծ:

Կույտի շահագործումը կմոբիլիզացնի մի շարք թունավոր մետաղներ/կիսամետաղներ և կստեղծի նոր թունավոր համադրություններ: Ցիանիդը կձևավորի բարձր լուծողականությամբ համադրություններ այնպիսի մետաղների հետ, ինչպիսին են՝ կոբալտը և սնդիկը: Բացի այդ, ծարիրը, մկնդեղը, սնդիկը և սելենը կարող են համակցվել ցիանիդի հետ:

Այս բոլոր համադրությունները տարրալվացված լուծույթում կամ կույտում կձևավորեն պինդ միացություններ, քանի որ տարրալվացման լուծույթը շարունակաբար վերաշրջանառվում է: Անհրաժեշտ է իմանալ, թե մկնդեղի, սնդիկի կամ թիոցիանատի նման տարրերը և համադրությունները ինչպես պետք է հեռացվեն, երբ կույտը դուրս գա շահագործումից:

Փակումից հետո բացահանքի ջրազրկում

Փակված բացահանքերից առաջացած թթվային դրենաժի մշակման պլաններ չկան: Փոխարենը կանխատեսվում է, որ հանքի խոռոչի ջուրը կներծծվի բացահանքի խորք և կարտահոսի դեպի աղբյուրները: Այս ջրահեռացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ բնական միջավայրի վրա: Փոխարենը այն պետք է պոմպով արտամղվի կամ ուղղորդվի մշակման համար այն նույն կերպ, ինչ դատարկ ապարների լցակույտից արտահոսքը մինչև ջրուղիներ թափվելը:

Մշտադիտարկում, ռիսկերի մեղմացում և կառավարում

 

Հայաստանի կառավարությունը պետք է դիմի միջազգային փորձագիտական եզրակացության համար՝ Ամուլսարի նախագծի իրականացումից առաջացող ԹԱԴ-ի ռիսկերը գնահատելու համար:
Անհրաժեշտ են լրացուցիչ սեզոնային տվյալներ և հանքախոռոչների նախատեսված եզրագծի շրջագծով մեկ լրացուցիչ ջրհորներ կամ սեղմաչափեր՝ հանքարդյունաբերության ժամանակ մայր ապարի մեջի ստորգետնյա ջրերի դեպի բացահանք ներհոսքի հավանականությունը գնահատելու համար: Քանի որ բացահանքից արտահոսքը իր ուղին կհարթի դեպի աղբյուրի ջրերը, թե՛ աղբյուրները, թե՛ ստորգետնյա ջրերը 50 և ավելի տարի պետք է մշտադիտարկվեն թե՛ տեղանքից դուրս, թե՛ տեղանքում:
Հանքի փակումից հետո արտանետումների պատճառած վնասի հատուցման համար իրավական պատասխանատվությունը պետք է պարզվի և փաստաթղթավորվի: Սույն պատասխանատվությունը պետք է մեղմի Լիդիանի սննանկության կամ հանքի վաճառքի պատճառած վնասները:
Ընկերությունում կամ կառավարությունում թթվային ապարների դրենաժի կառավարման պլանի կիրառման համար հստակ պատասխանատվություն չի սահմանված: Մասնավորապես, սահմանված չէ շահագործման ժամանակ բարձր ռիսկայինության ստորին հրաբխային դատարկ ապարների նույնականացումը և տեղադրումը ջրային ռեսուրսների պահպանությանը համապատասխան ապահովելու համար պատասխանատվություն: Սա պետք է շտկվի:

Կիրառվում են ռիսկի մեղման ոչ բավարար ռազմավարություններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թթվային արտահոսքը կարող է իր գագաթնակետին հասնել տեղում առաջարկված հնգամյա մշտադիտարկումից հետո և կարող են շարունակվել տասնյակ տարիներ կամ դարեր՝ անհրաժեշտ է ավելի երկարատև մշտադիտարկում:

Ամուլսարի նախագծին պակասում է ոլորտի առաջատար պրակտիկան, քանի որ թթվային դրենաժի ազդեցությունները մեղմացնելու համար այն չի առաջարկում մեղմացման բազմազան միջոցներ:

Ոչ ԲՍԱԳ (Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատական, 2016թ հունիս), ոչ էլ հանքի վերաբերյալ որևէ այլ փաստաթուղթ չնախատեսված իրավիճակների պլան չի պարունակում՝ հանքարդյունաբերության ժամանակ կամ դրանից հետո ակտիվ մշակման գործարանի շինարարության կամ օգտագործման համար: Սա ողջամիտ, պահպանողական բազային սցենար է, որը պետք է պահանջվի:

Պարզ է դարձել, որ Հայաստանի կառավարությունում հայ ժողովրդի համար փորձագիտական կարողություններ չկան Ամուլսարի նախագծի ԹԱԴ-ի մեղմացումը ճանաչելու, գնահատելու, մշտադիտարկելու կամ պոտենցիալ արտանետումը վերահսկելու առումով»:

Ամբողջական գնահատականի համար միջազգային փորձագետները խնդրում են ուսումնասիրել հետևյալ մանրամասն փաստաթղթերը (տես այստեղ), ինչպես նաև խորհուրդ են տալիս այս ամփոփագիրը կարդալ Լիդիանի համար «Սեմուել Էնջինիըրինգի» 2017թ մարտի 30-ի պատրաստած թիվ NI 43-101 հաշվետվության 26-րդ՝ «Խորհուրդներ» բաժնի հետ (տես այստեղ), որում առաջարկվում են կույտային տարրալվացման հարթակի, դատարկ ապարների լցակույտի, երկրաքիմիայի, ջրի մշակման և ջրային հաշվեկշռի լրացուցիչ խոշոր նախագծային և փորձարկման աշխատանքներ:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

website by Sargssyan