Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին Իսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա

Հորդանանը բացել է իր օդային տարածքըԻրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըԻսրայելի պաշտպանության բանակը գիշերը տասնյակ թիրախների է հարվածել Թեհրանի շրջանումԹեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի հարձակումներըԵթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռիՀայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներինԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանՄիացյալ նահանգներում ձերբակալվածների մեջ շուրջ մեկ տասնյալ հայեր կան. իրավաբանԻրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուինԻսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենԹեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ ԹրամփՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունը
Մամուլ

«Տասնապատիկ ավելի շատ ջանքեր գործադրելով՝ պետք է կարողանանք արդյունքի հասնել, այլ ճանապարհ չկա»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զգացողություն է, որ Արցախին ու արցախահայությանն օրվա իշխանություններն անդրադառնում են բացառապես սոցիալական բաղադրիչի համատեքստում: Անհատները, կազմակերպությունները և լրատվամիջոցներն են Արցախ վերադարձի ու Արցախը վերադարձնելու թեման ուշադրության կենտրոնում պահում, մինչդեռ իշխանությունները բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու, նրանց աջակցելու թեմաներն են արծարծում, բայց օրեցօր նրանց հրապարակային խոսքում պակասում է այն հիմնական միտքը, թե ինչո՞ւ մարդիկ բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից: Փորձում են փակե՞լ Արցախի հարցը:

ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ համոզված է, որ հենց այդպիսի նպատակադրումով է եկել այս թիմը և նրա առաջնորդը: «Հրաժարվեցին սահմանադրական այն դրույթներից, որոնք վերաբերում են Արցախին: Դատելով իրենց թիմի գաղափարախոսությունից՝ թեմայի վերաբերյալ քաղաքական հարցադրումն օրվա իշխանությունների օրակարգում ուղղակի բացակայում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը:

Որքան էլ անհատները կամ կազմակերպություններն ունենան միջազգային գործընկերներ, լայն հնարավորություններ, կարո՞ղ են հարցեր լուծել, եթե իրենց թիկունքում չզգան պետության աջակցությունը: «Կարելի է տեսականորեն պատկերացնել, որ այդ կազմակերպությունները, անձինք և փորձագետները դիմում են այլ պետություններին՝ խնդրանքով, որ Արցախի հարցը միջպետական տարբեր հարթակներում բարձրացվի և մտցվի քաղաքական օրակարգ: Բայց կարծել, որ կունենանք արդյունք, հարցերը կլուծվեն, չի կարելի: Սա է պատճառներից մեկը նաև, որ հասարակության մի մասը, որոնք կազմակերպում և մասնակցում են բողոքի ակցիաներին, պահանջում են այս իշխանությունների հրաժարականը: Խնդիրն անձերի մեջ չէ, թե ովքեր են, ինչ ազգանուն, դաստիարակություն կամ կրթություն ունեն, խնդիրն օրվա իշխանության վարած քաղաքականությունն է: Դատելով արդյունքներից՝ լինի հայտարարություն, գործողություն, թե կատարված քայլեր ու դրանց հետևանքներ, այս իշխանությունները սպասարկում են թուրքադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Եթե այս իշխանությունը փոխի իր քաղաքականությունը և համապատասխանեցնի ազգային շահերին, նպատակներին, որոնք չեն հակասում միջազգային ո՛չ իրավունքին, ո՛չ էլ արժեհամակարգին, ապա թող նա լինի: Իշխանության հրաժարականը պահանջում են, քանի որ նրա քաղաքականությունն ամբողջովին ոչ միայն հակասում է Սահմանադրությանը, օրենսդրությանը, ազգային շահերին և նպատակներին, այլ պարզապես սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Բաքվում ունենք գերիներ, այնտեղ ապօրինի պահվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Հայաստանի իշխանությունները, կարծես թե, անտարբեր են հարցի վերաբերյալ, խնդրով կրկին զբաղվում են անհատները և կազմակերպությունները: «Դատելով այստեղ արցախցիների, այդ թվում՝ ղեկավարության հանդեպ վարած քաղաքականությունից, իսկ դրանք միայն առանձին անօրինական, հակաիրավական քայլեր չեն՝ դարպաս կոտրել, մեքենա առևանգել և այլն, կարծում եմ, որ ձեր նշած հարցերը առանձնապես չեն հետաքրքրում իշխանություններին:Ղարաբաղյան շարժումից սկսած՝ ամեն ինչը նրանք համարում են պատմական սխալ: Այս առումով կասկած չունեմ, որ այս կերպ իրականացվող հետապնդումները խոսում են նրանց մոտեցումների մասին: Նրանց բացարձակ չի անհանգստացնում այն ամոթալի վիճակը, որ Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները ոչ թե գերի են վերցվել մարտական գործողությունների ժամանակ, այլ անօրինական, միջազգային, մասնավորաբար՝ մարդասիրական իրավունքին հակասող, անօրինական ձևով ձերբակալվել են և հիմա պետք է անօրինական ձևով դատվեն, քանի որ նույն անօրինական ձևով հարուցվել են գործեր:

Ադրբեջանն իրականացնում է միջազգային իրավունքի դեմ հանցագործություն, նա ուզում է ապացուցել, որ ազգային ազատագրական պայքարը, ինքնորոշման իրացված իրավունքի վերականգնման համար պատերազմը կամ գործողությունները հավասար են ահաբեկչության: Դա միջազգային իրավունքի դեմ ուղղակի հանցագործություն է: Պատահական չէ, որ միջազգային հասարակական կազմակերպությունները և Եվրոպայի համապատասխան՝ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն նշել են, որ գործ ունենք մարդասիրության դեմ հանցագործությունների, ի մասնավորի, խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների հետ: Ես էլ խոսեմ ևս երկու հանցագործության մասին: Առաջին՝ դա մարդկության դեմ հանցագործություն է, այսինքն՝ ցեղասպանություն, ինչի մասին արդեն մի քանի անգամ հիմնավոր կերպով խոսել և նյութեր է հրապարակել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Այս ազգանունը շատ բան է ասում միջազգային շահագրգիռ հանրությանը: Երկրորդ՝ Ալիևի ռեժիմը հանցագործություն է գործել խաղաղության դեմ, որովհետև 2020 թ.-ին նրանք ցեղասպանական բնույթի ագրեսիայով խախտել են այն անժամկետ միջազգայնորեն հաստատված պայմանավորվածությունները, որոնք կնքվել էին 1994 թ.-ի մայիսի 12-ին»,-հավելում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրենը:

Վերադառնալով Հայաստանում իրականացվող ձերբակալություններին, խուզարկություններին, ասֆալտին «փռելուն»՝ ընդգծում է՝ սա խոսում է իշխանությունների հոգեբանական բարդույթների մասին: «Երևի թե ոչ միայն այդ թիմի առաջնորդը, այլ շատերը ուրախանում են, երբ տեղի են ունենում պետության համար այս խայտառակ գործողությունները: Պատահական չէ, որ իրենք դա ցուցադրում են: Ցուցադրաբար հանցագործություն գործելը ցեղասպանության բնութագիր է, խնդիրը ոչ միայն տվյալ մարդկանց հանդեպ անօրինական գործողություն իրականացնելն է, այլ ժողովրդի շրջանում վախի և սարսափի մթնոլորտ տարածելը: Դա արվում է այն մեթոդներով, որոնք ներհատուկ են կառավարման՝ ճնշելու մեթոդ օգտագործող հետամնաց, անմարդկային բնութագրեր ունեցող կառավարություններին և խմբերին: Չեմ զարմանում, որ միջազգային խոշոր սուբյեկտների ներկայացուցիչները գովասանքով են խոսում Հայաստանի այս իշխանությունների ժողովրդավարական մեթոդների մասին: Դա նույն վերաբերմունքն է, որ ժամանակին ունեցել են գաղութատերերը, որոնք ամենակոպիտ ձևով են վերաբերվել իրենց գաղութներում ապրող մարդկանց հանդեպ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Մտածված, ցուցադրաբար այս մեթոդներով են հարցեր լուծում: «Արդարացվում են դրանք, քանի որ իրենց թիկունքում են աշխարհաքաղաքական կարճատև նպատակներ հետապնդող, ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների կողմից առաջ քաշած ղեկավարները՝ լինի Նահանգներ, Եվրոպա և այլն: Նրանք չեն ներկայացնում իրենց երկրների ժողովուրդների շահերը: Մասնավորաբար, ներկայացնում են աշխարհի ամենահարուստների որոշ ակումբներում միավորված ուժերի՝ ռազմական արտադրության համալիրների շահերը: Դրա համար տեսեք, թե ինչ է կատարվում ընտրությունների ժամանակ: Ժողովուրդը հստակ ցուցադրում է, որ համաձայն չէ այդ դրածոների վարած քաղաքականության հետ: Կարճատև նպատակն է Ռուսաստանին դուրս մղել այստեղից: Իսկ ի՞նչ կլինի Հայաստանի հետ: Գուցե Թուրքիան, ինչպես նախորդ դարում, անմիջապես օգտվի դրանից և հարձակվի, բոլորը կցավակցեն, ինչպես 2020 թ.-ի սեպտեմբերին կամ այդ օրերին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Պետք է հասկանանք իրականությունը, պետք է ուժեղանանք: Ճշմարտությունը, արդարությունն անզոր է, եթե պետությունը ուժեղ չէ: Պայքարն ինձ համար ավարտված չէ, պետք է նոր փուլ մտնենք: Տասնապատիկ ավելի շատ ջանքեր գործադրելով՝ պետք է կարողանանք արդյունքի հասնել: Հայաստանում չպետք է լինի մարդ, որ բազմապատկման աղյուսակի պես չիմանա երկու կարևոր փաստ և չտարածի դրանք աշխարհով մեկ:

Առաջին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում, և Ադրբեջանի բոլոր գործողությունները ցեղասպանական ագրեսիա են: Երկրորդ՝ մինչ այսօր Ադրբեջանը չունի օրինական սահմաններ, ինչպես սիրում են ասել, կադաստրի թուղթ չունի: Ինչո՞ւ է Արցախի հիմնահարցը աղավաղված, եթե չասեմ այլասերված ձևով տարածվել աշխարհով մեկ, էլ չեմ ասում Հայաստանում: Անելիքն այնքան շատ է, այնպես որ, բոլորին կոչ եմ անում հանկարծ չհոգնել, մեծ սպասում է, հնարավոր է՝ երկարատև, հնարավոր է՝ ծանր պայքար, բայց կա՞ ուրիշ ճանապարհ, չկա: Պետք է պայքարել ու հասնել արդարության բոլոր միջոցների օգտագործմամբ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը: