Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին Իսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսըԿիևը հրթիռակոծվել է. կա 14 զոհ և 40 վիրավորԻսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. ԷրդողանԻսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետԻրանն Իսրայելի վրա հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսելՀունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետԳնահատել են Իրանի միջուկային զենք ստեղծելու կարողությունը Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ՝ 200 կգ պայթուցիկ նյութովԱրեգակի վրա տեղի է ունեցել ամսվա ամենահզոր բռնկումըՊատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում MI6-ի ղեկավարի պաշտոնը կին կզբաղեցնիThe Wall Street Journal. Պենտագոնը տասնամյակներ շարունակ խրախուսել է ամերիկացիների հավատը ՉԹՕ-ների նկատմամբԵղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացելԹել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներիցԱմերիկացի սենատորները նախազգուշացրել են ԱՄՆ-ին Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելուցՈստիկանի կողմից լրագրողի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու դեպքով ծառայողական քննություն կա արդեն իսկ. ՆԳՆՔասախում բողոքի ակցիայի 11 մասնակից է բերման ենթարկվելԻրանի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու ռեժիմի լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿՔասախում ակցիայի ժամանակ կարմիր բերետավորը հարվածել է լրագրողին (տեսանյութ)Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ԱԳՆ շենքին. վիրավորների թվում կան դիվանագետներԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԻրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվելՍյունիքում հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայումԵթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. ԹրամփԹել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է Իրանի դեմ Իսրայելի պատերազմի դեմ բողոքողներինԹեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարարԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդԻսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասինԹեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքըՀորդանանը բացել է իր օդային տարածքըԻրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըԻսրայելի պաշտպանության բանակը գիշերը տասնյակ թիրախների է հարվածել Թեհրանի շրջանումԹեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի հարձակումներըԵթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռիՀայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներինԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանՄիացյալ նահանգներում ձերբակալվածների մեջ շուրջ մեկ տասնյալ հայեր կան. իրավաբանԻրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուինԻսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումից
Քաղաքականություն

Գեղամ Նազարյանը կոչ է անում կառավարությանը Արցախից բռնի տեղահանվածներին ապահովել մշտական բնակարանով եւ աշխատանքով

Խորհրդարանում հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Արցախի Հանրապետությունում էթնիկ զտման ենթարկված, բնաջնջման սպառնալիքի ներքո ստիպողաբար իրենց հողից տեղահանված արցախցի մեր քույրերին ու եղբայրներին պետք է վերաբերել ոչ որպես սովորական փախստականների: Նրանց աջակցությանն ուղղված քայլերն էլ պետք է լինեն ոչ սովորական, ոչ ստանդարտ:

Մի կողմ պետք է դնել արցախցիներին առաջնահերթ ծախսերի համար գումար տրամադրելու ծրագիրը եւ պետք է կենտրոնանալ ավելի խորքային եւ կարեւոր հարցերի վրա:

Այո, մինչեւ արցախցիներին մշտական աշխատանքով ապահովելը, մինչեւ գոնե ժամանակավոր, բայց արժանապատիվ կացարանով ապահովելն այդ նպաստներն անհրաժեշտություն են, բայց այն չպետք է լինի հիմնական կամ գլխավոր գործը:

Իսկ մինչ արցախցիներին աջակցող հիմնական ծրագրին կամ ծրագրերին անցնելն անհրաժեշտ է Արցախից տառապանքների միջով անցած մարդկանց գոնե չտուգանել մգեցված ապակի ունենալու կամ ավտոմեքենայի ապահովագրության ժամկետը լրացած լինելու համար:

Այս հարցը կարելի է եւ պետք է լուծել, եւ ոչ թե հիմնավորել, թե ինչու են տուգանում: Իսկ տուգանել կարելի է եւ պետք է, օրինակ, Տիգրան Ավինյանին, որն այս մղձավանջային իրականությունում որոշեց հարկատուների գումարներից մոտ 220 հազար դոլար հատկացնել իր երդմնակալության անիմաստ շոուն կազմակերպելու համար:

220 հազար դոլարով կարելի էր արցախցիներից մի քանիսի համար գոնե ժամանակավոր կացարան ստեղծել կամ արցախցի երեխաների համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերել:

Տուգանել պետք էր նրանց, ովքեր որոշեցին Երեւանում օդապարիկ-շոու կազմակերպել այն ժամանակ, երբ Արցախում տեղի ունեցած աղետից չէր անցել անգամ երեք շաբաթ:

Տուգանել պետք էր եւ պետք է նրանց, որոնց մտքով չանցավ տեղի ունեցած ողբերգությունից հետո եռօրյա սուգ հայտարարել:

Իսկ ի՞նչ պետք է անել արցախցիների համար: Ոչ թե պետք է քննարկումներ սկսել արցախցիների բնակարանային ապահովման վերաբերյալ, այլ անհրաժեշտ է սկսել կոնկրետ ծրագրի մշակումը, որը արմատապես տարբեր պետք է լինի ՀՀ քաղաքացիների համար նախատեսված բնակարանային ապահովման ծրագրերից:

Պետք է հստակ, առանց կոռուպցիոն ռիսկերի ճշտել, թե քանի ընտանիք Հայաստանում սեփական բնակարան չունի եւ սկսել Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում նրանց մշտական բնակարանով ապահովման ծրագիրը: Ընդ որում, այդ բնակարանների համար նրանք պետք է վճարեն զրո դրամ:

Մենք արցախցիներին պարտք ենք եւ այդ պարտքը պետք է փորձենք վերադարձնել:

Արցախից բռնի տեղահանված բժիշկներին, ուսուցիչներին, դասախոսներին, զինվորականներին, ոստիկաններին պետք է ցուցակագրել եւ նրանց ապահովել աշխատանքով:

Ինչպե՞ս: Ինչպես ուզում եք: Դա Հայաստանի կառավարության պարտքն է: Ավելին, այս ծրագրի իրականացումից կշահի ոչ միայն արցախցին, այլ նաեւ Հայաստանը: Մարդկանց տեղավորեք աշխատանքի եւ այնտեղ էլ նրանց ապահովեք մշտական բնակարանով, տնով: Սա իրականանալի եւ լուծելի հարց է: Իսկ միջոցներ հաստատ կգտնվեն: Հիշեցնեմ, որ միջին հաշվով յուրաքանչյուր տարի Արցախին տրամադրվել է 60 մլրդ դրամ: Հիմա այդ գումարը հատկացրեք արցախցիների համար արժանապատիվ կյանք ստեղծելով, որ հանկարծ չբռնեն իսկական գաղթի ճանապարհը, դեպի օտար երկրներ»: