Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին Իսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով

Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներիցԱմերիկացի սենատորները նախազգուշացրել են ԱՄՆ-ին Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելուցՈստիկանի կողմից լրագրողի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու դեպքով ծառայողական քննություն կա արդեն իսկ. ՆԳՆՔասախում բողոքի ակցիայի 11 մասնակից է բերման ենթարկվելԻրանի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու ռեժիմի լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿՔասախում ակցիայի ժամանակ կարմիր բերետավորը հարվածել է լրագրողին (տեսանյութ)Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ԱԳՆ շենքին. վիրավորների թվում կան դիվանագետներԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԻրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվելՍյունիքում հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայումԵթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. ԹրամփԹել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է Իրանի դեմ Իսրայելի պատերազմի դեմ բողոքողներինԹեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարարԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդԻսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասինԹեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքըՀորդանանը բացել է իր օդային տարածքըԻրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըԻսրայելի պաշտպանության բանակը գիշերը տասնյակ թիրախների է հարվածել Թեհրանի շրջանումԹեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի հարձակումներըԵթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռիՀայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներինԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանՄիացյալ նահանգներում ձերբակալվածների մեջ շուրջ մեկ տասնյալ հայեր կան. իրավաբանԻրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուինԻսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենԹեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ
Հայաստան

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արամ Հարությունյանին և նրա կնոջը պատկանող մի շարք գույքեր

Հակակոռուպցիոն դատարանում հունիսի 1-ին շարունակվել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրա կնոջ և փեսայի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը, հաղորդում է «Հետքը»:

Դատախազությունը Արամ Հարությունյանից և նրա կնոջից՝ Հասմիկ Աբգարյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, պահանջում է բռնագանձել՝

Երևանի Ղ․ Փարպեցու փողոցի 17շ․, թիվ 11 բնակարանի 95․1%-ը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 95․1%-ը՝ 59 մլն 249 հազար 249 դրամը,
Երևանի Դ․ Անհաղթ, թիվ 10/1 գույքի ⅞ մասի 97․81 %-ը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 97․81 %-ը՝ 1 մլրդ 612 մլն 8 հազար 444 դրամը,
Երևան, Բայրոն փողոց, 3/14 բնակարանն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 264 մլն 630 հազար դրամը,
Երևան, Բայրոն փողոց, 3/25 ավտոկանգառն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 21 մլն դրամը,
Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում գտնվող 0,25 հա հողամասի 54․47%-ը,
Դիլիջանում գտնվող 0,8 հա հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 62 մլն 725 հազար դրամը,
«Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 94․23 %-ը, այսինքն՝ 313․8 բաժնետոմս,
«Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ում մասնակցության 96․93%-ը, այսինքն՝ 3․947 բաժնետոմս
«Հանարդնախագիծ» ԲԲԸ-ում մասնակցության 99․972%-ը, այսինքն՝ 14․420 բաժնետոմս,
8 մլն դոլարին համարժեք 3 մլրդ 962 մլն 560 հազար դրամ
1 մլն 661 հազար 638 դոլար ավանդը
275 մլն 600 հազար 897 դրամ որպես ոչ օրինական եկամուտներից չօգտագործված մաս,
198 մլն 590 հազար դոլարին համարժեք 98 մլն 365 հազար 598 դրամ, որպես ոչ օրինական եկամուտներից ավանդ ներդրված, ապա՝ կանխիկացված գումար,
55 մլն 278 հազար 804 դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխումից ստացված դրամական տեսքով գույք,
272 մլն 975 հազար 855 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Արամ Հարությունյանի փեսայից՝ Արշակ Ջավադյանից, բռնագանձել՝

Երևանի Ուլնեցու փողոց 50/1 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 555 մլն 252 հազար դրամ։
Դատական նիստին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը միջնորդություն ներկայացրեց հայցի հիմքի փոփոխման մասին։

Ըստ դատախազի՝ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի ոչ թե 94․23 %-ն է հանդիսանում ապօրինի ծագում ունեցող, այլ՝ 95․57 %-ը։ 2017-ի սեպտեմբերին Արամ Հարությունյանը այդ բաժնետոմսերից օտարել է 124 հատը 90 մլն դրամով, հետևաբար՝ այդ գումարի համապատասխան մասը՝ 95․57 %-ը ապօրինի է։ Այն կազմում է 86 մլն 13 հազար դրամ նախկին 84 մլն 807 հազար դրամի փոխարեն։

Այս գործարքից հետո՝ 2017-ի հոկտեմբերին, Արամ Հարությունյանը 125 հազար դոլարի չափով ավանդ է դրել բանկում, սակայն ըստ դատախազության՝ նա այդքան օրինական եկամուտ չէր կարող ունենալ, քանի որ «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքից մնացած օրինական եկամուտի չափը 8204 դոլար պետք է լիներ, ուստի նրա ավանդի 116 հազար 795 դոլարը եղել է ապօրինի։ Այդ տարվա վերջի դրությամբ՝ ավանդի ոչ օրինական չափը կազմել է 1 մլն 477 հազար 430 դոլար։

Արամ Հարությունյանի ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյանը և Արամ Օրբելյանը նշեցին, որ հայցի հիմքի առարկայի փոփոխություն չի կարող իրականացվել, քանի որ կա վերջնական եզրակացություն, որով դատախազությունը նշել է, թե բաժնետոմսերի քանի տոկոսն է համարում ապօրինի, և այդ եզրակացության հիման վրա ներկայացրած հայցադիմումը չի կարող փոփոխության ենթարկվել։ «Հայցի հիմքի փոփոխություն թույլատրելը նշանակում է դատախազությանը թույլատրել դատական փուլում շարունակել կատարել ուսումնասիրություն, ինչը չի բխում օրենքից»,- ասաց Հովհաննիսյանը։

Դատախազը հայտնեց, որ իրենց նկատմամբ որևէ արգելք չկա սահմանված հայցի հիմք և առարկա փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասով։

Գործում երրորդ անձ ներգրավված «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ դատախազության ներկայացրածը միայն հայցի հիմքի փոփոխություն չէ, նաև հայցի առարկայի փոփոխություն է։ Հովհաննիսյանը մատնանշեց այն հանգամանքը, որ դատախազությունը «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերից որպես ապօրինի մաս ցանկանում է բռնագանձել 2 մլն 206 հազար դրամով ավել գումար։ Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ դատախազությունը ցանկանում է նաև ավանդային հաշվից բռնագանձել ավելի շատ գումար, քան նախկինում նշել էր, ուստի՝ սա համարվում է հայցի առարկայի փոփոխություն։

Ի պատասխան այս հարցի՝ դատախազն ասաց․ «Հայցի առարկայի փոփոխություն չենք արել և չենք պատրաստովում անել»։

Դատարանը որոշեց թույլատրել հայցի հիմքի փոփոխությունը և ժամանակ տվեց պատասխանողների ներկայացուցիչներին՝ պատասխան ներկայացնելու համար։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 26-ին՝ 10։00-ին։

Նիստից հետո փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «Հետքին» հայտնեց, որ ամբողջ գործի հիմքը այն է, որ ըստ դատախազության՝ 1994 թվականին Արամ Հարությունյանը չի ունեցել բավարար միջոցներ՝ «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որը կազմում է մոտ 4․5 մլն դրամ։ Եվ քանի որ այդ բաժնետոմսերը, ըստ դատախազության, ձեռք են բերվել ապօրինի եղանակով, ապա դրանից հետո ձեռք բերված գույքերը ևս ապօրինի են և ենթակա են բռնագանձման։

Հովհաննիսյանի խոսքով՝ դատախազությունն ուսումնասիրությունն իրականացնելիս ունեցել է այն կանխավարկածը, որ 1994 թվականին Արամ Հարությունյանը և իր կինը չեն ունեցել որևէ գումար՝ բացի աշխատավարձերից, որ ձեռք բերեին այդ բաժնետոմսերը։ Փաստաբանն այս վարկածը անհավանական է համարում։ Նրա կարծիքով՝ դատախազությունը դիտավորյալ չի ուսումնասիրել կամ ուսումնասիրել է, բայց թաքցնում է 1994 թվականին նախորդող տարիները։ Հովհաննիսյանը ասում է, որ Արամ Հարությունյանը 1992-1994 թվականներին ՌԴ-ում զբաղվել է բիզնեսով, բացի այդ՝ ծնողներից ստացել է աջակցություն և մինչ այժմ էլ հաշվառված է հայրական տանը։ Հովհաննիսյանն ընդգծեց նաև այն փաստը, որ Արամ Հարությունյանը բաժնետոմսերի զգալի մասը ձեռք է բերել սերտեֆիկատների միջոցով, որոնց մի մասը ունեցել են Հարությունյանն ու նրա ընտանիքի անդամները, մյուս մասն էլ գնել է։ Սերտեֆիկատների անվանական արժեքը դատախազությունը նշում է, որ 20 հազար դրամ է եղել, սակայն փաստաբանի խոսքով՝ դրանք արժեցել են 1000-1200 դրամ։

Դատական նիստի ընթացքում Լեռնիկ Հովհաննիսյանը դատախազին ճշտող հարց տվեց, թե արդյոք դատախազությունը գործում է այն կանխավարկածով, թե 1994 թվականին Արամ Հարությունյանը բացի աշխատավարձից այլ եկամուտներ չի ունեցել, դատախազը տվեց դրական պատասխան։