Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին Իսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա

Հորդանանը բացել է իր օդային տարածքըԻրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըԻսրայելի պաշտպանության բանակը գիշերը տասնյակ թիրախների է հարվածել Թեհրանի շրջանումԹեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի հարձակումներըԵթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռիՀայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներինԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանՄիացյալ նահանգներում ձերբակալվածների մեջ շուրջ մեկ տասնյալ հայեր կան. իրավաբանԻրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուինԻսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենԹեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ ԹրամփՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունը
Հայաստան

Լեռնակերտի պեղումներում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել Լեռնակերտի N 1 դամբանադաշտում:

ԳԱԱ-ից  հայտնում են, որ բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին (Ք.ա. XVI դ. II կես-XV դ. I կես) վերագրվող թաղումներ, որոնցում միաժամանակ հանդիպել են և՛ միջինբրոնզեդարյան կարմիրբերդյան, և՛ ուշբրոնզեդարյան առարկաներ։ Անցումային փուլի (միջին բրոնզից ուշ բրոնզ) այս դամբաններն ունեն 5-15 մետր տրամագծով հենապատ-կրոմլեխ։ Խցերը հիմնահողային են՝ ուղղված հյուսիս-հարավ։ Ուշ բրոնզի տարբեր փուլերին վերագրվող թաղումներում աճյունը դրված է եղել դիադրման և վերաթաղման եղանակներով։ Այս դամբաններում ուղեկցող գույքը խեցանոթներն են, հազվադեպ՝ ուլունքներ։ Երկաթի դարի վաղ շրջափուլին վերաբերող դամբաններն ունեն հենապատ-կրոմլեխներ (8-20 մ տր.), մանր քարերից կազմված ոչ բարձր թմբեր և արևելք-արևմուտք ուղղված սալարկղային խցեր։ Երկաթեդարյան իջեցուկ դամբաններում փաստագրվել են խմբային եղանակով արված թաղումներ։ Բացահայտվել է, որ այս դամբանախմբում խեղված չորս դամբաններն արևելյան հատվածում ունեն կցակառույցներ՝ նախատեսված թաղումն ուղեկցող գույքի համար։

Երկաթեդարյան ամրոց Վարի Բերդի բլրի արևելյան լանջին օդալուսանկարահանման միջոցով հավաստվել է «անվաձև» կառույց, որը բաղկացած է կից շրջանաձև այլ կառույցներից։ «Անվաձև» կառույցներ Հայաստանում հայտնի են Արագածի նախալեռներում, որտեղ դրանք հանդիպում են «անապատի օդապարուկներ» կոչված հուշարձանների համատեքստում։ «Անվաձև» կառույցի մնացորդներ փաստագրվել է նաև Արագած լեռան ամենաբարձրադիր հնավայրում՝ Կարմիր Սարում, որտեղ պեղումներով բացահայտվել են վիշապ քարակոթողների կուտակում՝ իրենց նախնական միջավայրում։ Լեռնակերտի օրինակն առանձնահատուկ է նրանով, որ այն առաջին անգամ փաստագրվում է ամրոցի համատեքստում։ Սակայն վերջինիս գործառույթը դեռ պարզ չէ։

Պեղումներով գտնվել են մեծ թվով խեցեղեն և քարե առարկաներ՝ անոթներ, աղորիքներ, անվակներ և այլն, կենդանական ոսկորներ՝ հիմնականում ընտանի՝ մանր և խոշոր եղջերավոր անասուններ։

Լեռնակերտի պեղումները կարևորվում են ուշբրոնզեդարյան հասարակության ուսումնասիրության առումով։ Մասնավորապես, լայն արձագանք է գտել Լեռնակերտի հնագույն ԴՆԹ-ի հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ համաժամանակյա, սակայն տարբեր դամբանախմբերում արված թաղումներում բացված կմախքները ազգակցական կապեր չեն ունեցել։ Դա վկայում է, որ համայնքներում ապրել են տարբեր գերդաստաններ։

Լեռնակերտի ուշբրոնզեդարյան լանդշաֆտի ձևափոխությունների դինամիկայի հետազոտությունը հնարավորություն է տալիս մեկ համալիրում երկու ամրոցների տվյալներով հետևել պաշտպանական համակարգի ձևավորման, կառուցման գործընթացներին։ Շնորհիվ Լեռնակերտի դամբանադաշտի տվյալների՝ Արթիկի, Հառիճի, Հոռոմի, Մաստարայի, Թալինի և Լճաշենի տվյալների հետ բաղդատման, ուրվագծելի են դառնում ուշ բրոնզի դարում բարդ հասարակությունների ձևավորման գործընթացները։ Ամրոցներում, դամբանադաշտերում նշմարվում են ինչպես առանձնաշնորհյալների, այնպես էլ զինվորների, կրոնական սպասավորների և առևտրականների խմբերը։

Պեղումների արդյունքների վերաբերյալ հոդվածներ են տպագրվել հայաստանյան և արտասահմանյան պարբերականներում, զեկուցվել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտաժողովներում։

Լեռնակերտի հնագիտական արշավախումբը գործել է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Գիտության պետական կոմիտեի և Հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի (NAASR) համաֆինանսավորումներով՝ «Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջերի բրոնզեդարյան լանդշաֆտի ձևափոխման միտումները» թեմայի շրջանակներում։