Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին Իսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետԳնահատել են Իրանի միջուկային զենք ստեղծելու կարողությունը Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ՝ 200 կգ պայթուցիկ նյութովԱրեգակի վրա տեղի է ունեցել ամսվա ամենահզոր բռնկումըՊատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում MI6-ի ղեկավարի պաշտոնը կին կզբաղեցնիThe Wall Street Journal. Պենտագոնը տասնամյակներ շարունակ խրախուսել է ամերիկացիների հավատը ՉԹՕ-ների նկատմամբԵղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացելԹել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներիցԱմերիկացի սենատորները նախազգուշացրել են ԱՄՆ-ին Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելուցՈստիկանի կողմից լրագրողի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու դեպքով ծառայողական քննություն կա արդեն իսկ. ՆԳՆՔասախում բողոքի ակցիայի 11 մասնակից է բերման ենթարկվելԻրանի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու ռեժիմի լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿՔասախում ակցիայի ժամանակ կարմիր բերետավորը հարվածել է լրագրողին (տեսանյութ)Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ԱԳՆ շենքին. վիրավորների թվում կան դիվանագետներԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԻրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվելՍյունիքում հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայումԵթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. ԹրամփԹել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է Իրանի դեմ Իսրայելի պատերազմի դեմ բողոքողներինԹեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարարԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդԻսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասինԹեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքըՀորդանանը բացել է իր օդային տարածքըԻրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըԻսրայելի պաշտպանության բանակը գիշերը տասնյակ թիրախների է հարվածել Թեհրանի շրջանումԹեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի հարձակումներըԵթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռիՀայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներինԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանՄիացյալ նահանգներում ձերբակալվածների մեջ շուրջ մեկ տասնյալ հայեր կան. իրավաբանԻրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուինԻսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ
Քաղաքականություն

Հունվարին Հայաստանում 20.000 աշխատատեղ է փակվել

 

Այս տարվա հունվարին Հայաստանում ավելի քան 20 հազար աշխատատեղ է փակվել։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերին եղել է 708 հազար 906 աշխատատեղ։ Այս տարվա հունվարին մնացել է 688 հազար 825-ը։

Այսինքն՝ 20 հազար 81-ով պակաս, քան անցած տարվա դեկտեմբերին։ Աշխատատեղերի կրճատումը, անշուշտ, ունի սեզոնային բնույթ, բայց փաստն այն է, որ հազարավոր մարդիկ կորցրել են աշխատանքը և զրկվել եկամուտներ ստանալու հնարավորությունից։

Աշխատատեղերը կրճատվել են տնտեսության տարբեր ոլորտներում։ Այդ թվում՝ այնպիսի ոլորտներում, որտեղ նախորդ տարի աշխատատեղերի, ինչպես նաև՝ աշխատավարձերի կտրուկ աճեր գրանցվեցին։

Խոսքը, մասնավորապես, ՏՏ մասին է։

Անցած տարի տնտեսության այս հատվածում, պաշտոնական տվյալներով, աշխատատեղերն ավելացան գրեթե 43 տոկոսով կամ 10 հազարով՝ 23 հազարից հասնելով 33 հազարի։

Չնայած ֆինանսական շուկայից թելադրված անհարմարություններին, կտրուկ աճեցին նաև աշխատավարձերը։ Անցած տարվա վերջին ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը կազմեց 1,115 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 31 տոկոսով։

Անվանական արտահայտությամբ աշխատավարձերն ավելացան գրեթե 262 հազար դրամով։

Ինչպես աշխատավարձերի, այնպես էլ աշխատատեղերի այս աճերը կապված էին հայտնի գործոնների հետ. ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո՝ կիրառված պատժամիջոցների պատճառով, ՏՏ ոլորտի մի քանի հազար մասնագետ Ռուսաստանից տեղափոխվեց Հայաստան և սկսեց իր գործունեությունն իրականացնել այստեղից։ Դա էլ մեծապես ազդեց ոլորտում հաշվառված աշխատողների թվաքանակի վրա։

Ռուսաստանից որակավորված մասնագետների տեղափոխումը հանգեցրեց նաև ոլորտում միջին աշխատավարձի ցուցանիշների կտրուկ բարելավմանը։

Սակայն այս տարվա սկզբին նվազել են՝ ինչպես աշխատավարձերը, այնպես էլ՝ աշխատատեղերը։

Եթե անցած տարվա դեկտեմբերին ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը կազմել էր 1 մլն 115 հազար դրամ, ապա հունվարին կազմել է 1 մլն 27 հազար դրամ։

Ավելի քան 2,6 հազարով կրճատվել են նաև աշխատատեղերը։ Անցած տարվա դեկտեմբերին 33 հազար 140 էին, հունվարին դարձել են 30 հազար 513։

Աշխատատեղերի ամենամեծ կրճատումը, իհարկե, տեղի է ունեցել առևտրի ոլորտում։

Հունվարին մանրածախ ու մեծածախ առևտրում զբաղվածների քանակը միանգամից նվազել է 11,6 հազարով։ Մեկ ամսում 128 հազարից իջել է 116,6 հազարի։

Սա մեր տնտեսության այն ճյուղն է, որն ապահովում է ամենամեծ զբաղվածությունը։

Առևտրի հատվածում աշխատատեղերի կրճատումն ուղղակի կապ ունի սեզոնայնության հետ։ Տարեվերջի ակտիվ առևտրից հետո սովորաբար տարեսկզբին առևտրի ծավալները նույնքան կտրուկ կրճատվում են՝ հանգեցնելով նաև բազմաթիվ աշխատատեղերի փակման։ 11,6 հազար մարդ, ովքեր անցած տարվա վերջին զբաղված են եղել առևտրի ոլորտում և եկամուտ ստացել, կորցրել են իրենց աշխատանքը։

Նախորդ տարվա վերջի համեմատ՝ աշխատատեղերը կրճատվել են նաև ֆինանսական ու ապահովագրական համակարգում՝ գրեթե 1,1 հազարով։ Փոխադրումներում զբաղվածների թիվը պակասել է շուրջ 1,7 հազարով, կրթության ոլորտում՝ 1,4 հազարով, առողջապահության մեջ՝ 1,2 հազարով։

Այս կամ այն չափով աշխատատեղերը նվազել են նաև այլ ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա, ջրամատակարարում, շինարարություն, անշարժ գույքի շուկա և այլն։ Բայց կան նաև այնպիսի ոլորտներ, որտեղ տարեսկզբին աշխատատեղերն ավելացել են։

Այդպիսի ոլորտներից են գյուղատնտեսությունն ու մշակող արդյունաբերությունը։

Հունվարին գյուղատնտեսության մեջ զբաղվածներն ավելացել են գրեթե հազարով։ Անցած տարվա վերջին Վիճակագրական կոմիտեն այստեղ գրանցել էր շուրջ 8,4 հազար աշխատատեղ, հունվարին այն դարձել է շուրջ 9,4 հազար։

Մշակող արդյունաբերության մեջ ևս աշխատատեղերի ավելացում է տեղի ունեցել։ Հունվարին այստեղ գրանցված աշխատատեղերի քանակը կազմել է 83,6 հազար, ինչն ավելի քան 3 հազարով գերազանցել է նախորդ տարվա վերջի ցուցանիշը։

Կացության և հանրային սննդի հատվածում ևս գրանցվել է աշխատատեղերի ավելացում։ Անցած տարվա դեկտեմբերին այստեղ զբաղված է եղել 32,6 հազար մարդ։ Այս տարվա հունվարին զբաղվածների քանակը հասել է 34,8 հազարի։ Աշխատատեղերը 2,2 հազարով ավելացել են։

Հունվարին, պաշտոնական վիճակագրության համաձայն, աշխատատեղերն ավելացել են նաև մշակույթի, զվարճությունների ու հանգստի հատվածում։ Անցած տարվա վերջին 18,4 հազար էր, այս տարվա հունվարին դարձել է շուրջ 21,9 հազար։ Մեկ ամսում ավելացել է 3,5 հազարով։

Թեև այս ցուցանիշի մեջ ներառված է նաև մշակույթը, այնուհանդերձ աշխատատեղերի ավելացումը մշակույթին և արվեստին չի վերաբերում։ Այստեղ տարեսկզբին աշխատատեղերը նույնիսկ պակասել են։ Դա նշանակում է, որ հունվարին արձանագրված 3,5 հազար ավել աշխատատեղերը վերաբերել են բացառապես զվարճություններին ու հանգստին։

Աշխատաշուկայում նախորդ տարվա վերջի համեմատ տեղի ունեցած այս փոփոխություններն ինչ-որ տեղ գուցե և օրինաչափ են։ Տարեսկիզբը սովորաբար տնտեսապես ավելի պասիվ շրջան է, քան տարեվերջը։ Դրա հետ ուղղակիորեն կապված են նաև աշխատաշուկայի փոփոխությունները։ Բայց խնդիրը ոչ թե սեզոնայնությունն է կամ օրինաչափությունը, այլ այն, որ հազարավոր մարդիկ տարեսկզբին կորցրել են իրենց աշխատանքը, զրկվել եկամուտներից, թեկուզ որ դրանք հաճախ շատ քիչ են լինում։

Վերջին տարիների, նաև այս տարվա սկզբին պահպանվող բարձր գնաճի ու թանկացումների պայմաններում սա մեծացնում է սոցիալական լարվածությունը, որն առանց դրա էլ մեծ է։ Որքան էլ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, որ աշխատավարձերը Հայաստանում ավելի արագ են աճում, քան գնաճն է, դա իրականությունից շատ հեռու է։ Շատ դեպքերում աշխատավարձերի իրական աճն անհամեմատ ավելի ցածր է, քան իրական գնաճը, որը մարդիկ զգում են իրենց վրա։

168.am