Անցանք «դեմոգրաֆիական» հեղափոխությա՞նը
«Փաստ» թերթը գրում է.
«Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր պետության դեմոգրաֆիական պատկերի վրա ազդում են էական որոշակի գործոններ, այդ թվում՝ ծնելիության, մահացության, ամուսնության և ամուսնալուծության, միգրացիայի ցուցանիշները, բնական աղետները, պատերազմական իրավիճակը, երկրի սոցիալտնտեսական դրությունը: Այս բոլոր ցուցանիշներով` Հայաստանի վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ:
Այսօր ունենք մի իրավիճակ, երբ վերջին տարիներին համաշխարհային ցուցիչներով Հայաստանը հայտնվել է ծերացող բնակչություն ունեցող երկրների ցանկում: Ըստ մասնագետների, եթե հնարավոր չլինի այս ընթացքը կասեցնել, 2050-ին մեր ազգաբնակչության 23 տոկոսը կկազմեն 63-ից բարձր տարիքի անձինք:
Բնակչության ծերացման պատճառներն են ցածր ծնելիությունը և միգրացիան: 2011թ. սկսած՝ Հայաստանում ծնունդների թիվը նվազում է:
Անհրաժեշտ է պահպանել ծնունդների ներկայիս մակարդակը, և եթե հնարավոր է, նաև ավելացնենք: Դրանով կլուծվի ոչ թե այսօրվա, այլ 20-30 տարվա ժողովրդագրական խնդիրը: Մասնագետների բնորոշմամբ՝ 2025-ին մեզ սպառնում է բացասական բնական աճ։
Դեմոգրաֆիական ցուցիչների մասին խոսելիս պետք է կարևորել առանցքային նշանակություն ունեցող մի քանի հանգամանքներ. օրինակ՝ երկրում ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը, ակնկալիքներն ու սպասումներն իշխանություններից և այլն:
Այնպես որ, կարևոր է, թե ինչ դեմոգրաֆիկ կուրս ունի տվյալ կառավարությունը, հատկապես այնպիսի մի երկրում, որի առաջ առկա են լուրջ մարտահրավերներ՝ կապված անվտանգության հետ։ Ասվածի մեջ առանձնահատուկ նշանակություն ունի, թե ինչ սպասելիքներ ունի հանրությունը պետությունից ու իշխանությունից և փոխադարձաբար ինչ է առաջարկվում ազգաբնակչությանը։ Դեմոգրաֆիայի ուղղակի ազդեցությունը անվտանգությանը կարևոր է նրանով, որ ծնելիության ցածր մակարդակն իր անմիջական ազդեցությունն է ունենալու զինուժի հետագա կազմակերպման վրա։
Ծնելիության ցածր մակարդակն իր հերթին կապված է երկրում տարվող սխալ և ոչ կանխատեսելի սոցիալական քաղաքականության հետ, ինչին ականատես ենք լինում ներկայումս։
Ցանկացած կառավարություն պետք է ունենա դեմոգրաֆիական աղետից ՀՀ-ն հանելու հստակ ռազմավարություն:
Իրականում այսօր այդպիսի ռազմավարություն գոյություն չունի: Այն պետք է իր մեջ ներառի թե՛ ֆինանսական մեծ ռեսուրսներ, թե՛ կատարման հստակ ժամկետներ: Կարևոր է նաև առանձնացնել այն հանգամանքը, որ դեմոգրաֆիական խնդիրներն օպերատիվ կերպով հնարավոր չէ միանգամից լուծել։
Համեմատելով տարածաշրջանի երկրների հետ, տարբեր ուսումնասիրություններով պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ծերացման ցուցանիշով Հայաստանը երկրորդ տեղում է, առաջինը Վրաստանն է, Ադրբեջանն ավելի հետ է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է