Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լարսը փակ է բոլոր մեքենաների համար ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս Արաղչի Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Կասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունը Զելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ Հովհաննիսյան Տեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէ Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին ԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. Axios Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». Ռուբիո

Լարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է Նիգերիա
Հայաստան

ՀԿ-ները դեմ են իրենց վերաբերյալ ՊԵԿ-ի մշակած օրինագծերին

Հասարակական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ դեմ են ՊԵԿ-ի մշակած «ՀԿ-ների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագծերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նոյեմբերի 9-ին հարցի շուրջ հրավիրված հանրային քննարկում-սեմինարի ընթացքում հայտնեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

«Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հասարակական կազմակերպությունները, ըստ օրենքի, պարտավոր էին հանրային ֆինանսավորման մասով ներկայացնել հաշվետվություններ, և, եթե ներկայացվող գումարը գերազանցում էր 5 միլիոնը, ապա ներկայացներ նաև ֆինանսական աուդիտի եզրակացությունը: Քանի որ ՊԵԿ-ը 2018թ. փետրվարին ընդունված ոչ իրավաչափ որոշման հիմքով ոչ միայն հանրային ֆինանսների մասով էր հաշվետվություն պահանջում, այլ նաև ՀԿ-ների ամբողջ գործունեության ծավալով, որը չէր բխում օրենքից, և կար այդ խնդիրն ավելի ճշգրտելու անհրաժեշտություն, փաստացի, ՊԵԿ-ը, որպեսզի գնա և կատարի օրենքի պահանջները, հակառակ նախագիծն է բերում, որ այդ ոչ իրավաչափ որոշումը դարձնում է օրենքի մակարդակի»,- ասաց Զադոյանը:

Կարեն Զադոյանի խոսքով` նախկինում այս օրենքի նախագծերը քննարկվում էին Կառավարության ու ՀԿ-ների միջև, այսպիսով ՊԵԿ-ը խախտել է նաև այդ կոնսենսուսը: Հանրային քննարկմանը մասնակցող ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշեց, որ իրենց նպատակը հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների վրա վերահսկողություն սահմանելը չէ:

«Մենք փորձում ենք ինստիտուցիոնալ գործիքներ գտնել հաշվետվողականությունը բարձրացնելու համար: Ստեղծելու ենք անվճար էլեկտրոնային համակարգ, որտեղ կազմակերպությունները քայլերի հաջորդականությամբ կկարողանան ներկայացնել իրենց ֆինանսական միջոցների ստացման աղբյուրները և այն, թե ինչպես են դրանք ծախսվել: Սա կապված է նրա հետ, որ առաջ բավարար հաշվետվողականություն չի եղել, և այս հարցերի հետ կապված խնդիրներ են առաջացել դատական մարմիններում»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

ՀԿ-ների ներկայացուցիչները պետական եկամուտների կոմիտեի գործողություններում հապճեպություն են նկատում, սակայն ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի խոսքով` իրենք չեն շտապում օրենքի նախագծերը ներկայացնել Ազգային ժողով:

«Մենք պատրաստ ենք կառուցողական քննարկման ու լսելու բոլոր շահագրգիռ կողմերին»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Սեմինար-քննարկման կազմակերպիչներն ու մասնակիցներն առաջարկեցին ետ կանչել օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և ստեղծել ՊԵԿ-ՔՀԿ-ներ աշխատանքային խումբ` մասնակցային և երկկողմանի ընդունելի նախագիծ համատեղ մշակելու նպատակով: