Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մշակույթ

Թուրքիայի ամենաբնիկն ու Ստամբուլի աչքը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Արա Գյուլերի մահը

Նախօրեին երեկոյան կյանքից հեռացած հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել: Բժիշկներին հաջողվել է շուրջ 5 անգամ վերականգնել նրա սրտի աշխատանքը՝ երկու անգամ շտապօգնության մեքենայի մեջ և երեք անգամ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, սակայն մեծանուն արվեստի գործչի մահը կանխել ի վերջո չի հաջողվել:

Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Գյուլերը մահացել է Թուրքիայի ժամանակով ժամը 23:30-ին: Թուրքական լրատվամիջոցները, նրա մահվան լուրը տալով, Գյուլերին անվանել են «լուսանկարչության լեգենդ», իսկ հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ մահացել է պոլսահայ լուսանկարիչը, իր հայտարարության մեջ առաջին հերթին ցավակցել է ամբողջ երկրին՝ համարելով դա բոլորի կորուստը:

Ըստ CNN Turk-ի փոխանցած տեղեկությունների՝ Գյուլերի հոսպիտալացումից հետո հիվանդանոց են ժամանել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավարը, հայտնի թուրք մտավորականներ ու լուսանկարիչներ:

 «Ես կորցրի իմ վարպետին, իմ հորը: Ինձ վրա շատ մեծ վաստակ ունի, թող Աստված հոգին լուսավորի: Նա համամարդկային արժեք էր», - լրագրողների հետ զրույցում ասել է թուրք հայտնի լուսանկարիչ Ջոշքուն Արալը:

1928 թվականին Ստամբուլի Բեյօղլու շրջանում՝ շապինկարահիսարցի հայերի ընտանիքում ծնված Արա Գյուլերն ապրեց ուղիղ 90 տարի, այդ ընթացքում հասցրեց կոչվել աշխարհի 7 լավագույն լուսանկարիչներից մեկը, դառնալ Ամսագրային լուսանկարիչների ամերիկյան հեղինակավոր միության՝ Թուրքիայից առաջին ու միակ անդամը, աշխատել միջազգային ու թուրքական ամենահեղինակավոր պարբերականների հետ, բազմիցս արժանանալ Թուրքիայի լավագույն ֆոտոլրագրողի կոչմանն ու միջազգային ամենատարբեր հեղինակավոր մրցանակների:

Սակայն նրա, թերևս, ամենամեծ ու հեղինակավոր կոչումը «Ստամբուլի աչք»-ն էր:

«Ես լրագրող եմ, լուսանկարիչ չեմ։ Լուսանկարիչը փախչում է, երբ ռումբ է պայթում։ Բայց լրագրողը գնում է ամենի ետևից, փորձում բռնացնել պահը։ Ես մինչ այս տարիքս միշտ այդպես եմ փորձել աշխատել: Ես փոխանցում եմ մարդկանց այն, ինչը շատ բնական եմ տեսնում»,- իր մասին պատմելիս նշել է Գյուլերը, որն իր գործունեության ընթացքում հասցրել է հրատարակել հատկապես Կոստանդնուպոլսին նվիրված բազմաթիվ գրքեր, ներկայացնել ցուցահանդեսներ աշխարհի տարբեր անկյուններում։

Գյուլերի լուսանկարների զգալի մասն այսօր ցուցադրված է Գերմանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի տարբեր թանգարաններում:

Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի «Փանգալթը» և Քարաքյոյի «Կենտրոնական» վարժարաններն ավարտած ու այնուհետև Ստամբուլի պետական համալսարան ընդունված Արա Գյուլերն ի սկզբանե երազում էր ռեժիսոր դառնալու մասին, սակայն կյանքը նրան մի փոքր այլ ուղով տարավ:

«Մանկությունս թատրոնում անցավ: Դա իմ երկրորդ դպրոցն էր, իմ տունն էր: Ես շրջում էի ետնաբեմում, դերասանների՝ դիմահարդարման սենյակներում: Հետևում էի, թե ինչպես են դերասանները սպասում դիմահարդարման իրենց հերթին, ոչ մի կերպ չէի հեռանում այնտեղից: Իմ սերն արվեստի նկատմամբ այդտեղից է գալիս: Ես ցանկանում էի դառնալ պիես գրող, ռեժիսոր», - ավելի ուշ հիշել է Գյուլերը:

1958թ.-ին Գյուլերը դարձել էր ամերիկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ: 1961թ. աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքերն ու ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:

1970-ականներին նա ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին, այլք:

Արա Գյուլերը հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է եղել Սոֆի Լորենին լուսանկարելը։ «Մի անգամ տեսա, որ նա վերելակ է նստում, ես շտապեցի նրա հետեւից։ Միասին վերեւ բարձրացանք։ Նա հոգնած էր, հանեց կոշիկները եւ պառկեց մահճակալին։ Հարցրեցի, թե կարող եմ նրան այդ դիրքով լուսանկարել, նա դրական պատասխանեց։ Նկարեցի եւ ուղարկեցի լուսանկարները մեր թերթին, որտեղ իմ իմ արած լուսանկարները տպագրվեցին «Արա Գյուլերը՝ Սոֆի Լորենի ննջարանում» վերնագրով»,-պատմել է Արա Գյուլերը։

Հայտնի լուսանկարիչը նաեւ ներկայացրել էիր հանդիպումը Պիկասոյի հետ։ «Երբ Պիկասոյի հետ հանդիպեցին, ինքն ինձ շատ էր հավանել։ Նա ասաց. «Դու ինձ այդքան շատ լուսանկարում ես, սպասիր ես էլ քեզ նկարեմ»։ Հիմա Թուրքիայում Պիկասոյի մեկ օրիգինալ կտավ կա՝ իմ տանը»,-հպարտացել էր Արա Գյուլերը։

Աշխարհահռչակ լուսանկարչի աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկարներ 2013 թվականի հունիսին ներկայացվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսում:

Գյուլերը մեկ անգամ խոստովանել էր, որ եղել են տարիներ, երբ նա ստիպված է եղել թաքցնել իր հայկական ծագումը Թուրքիայում:

«Բոլորը չէ, որ գիտեին հայ լինելս: Սա տարօրինակ երկիր է: Սրիկաներ կան, կկախվեն դրանից: Իսկ իրականում ես այստեղ ամենաբնիկն եմ», - իր հարցազրույցներից մեկում պատմել էր Գյուլերը։