Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Ի՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ) Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանը Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր Ամերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների 2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի Գալյան Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն Ֆրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջ

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովին

«Իսլամիստական մտածելակերպ է, մնում է չադրա հագնեն». Քանդակագործը ստիպված է եղել դադարեցնել ցուցահանդեսը՝ «մերկ» քանդակների պատճառով

«Իսլամիստական մտածելակերպ է, մնում է չադրա հագնեն». Քանդակագործը ստիպված է եղել դադարեցնել ցուցահանդեսը՝ «մերկ» քանդակների պատճառով:

Քանդակագործ Սուրեն Մելքոնյանը ստիպված էր բացումից ժամեր անց փակել իր անհատական ցուցահանդեսը և «Նարեկացի» արվեստի միությունից տեղափոխել աշխատանքները: Պատճառը միության տնօրինության կողմից կիրառված սահմանափակումն էր՝ «գրաքննությունը»:

Ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում բացվել էր փետրվարի 13-ին՝ «Շնչառություն կամ հետադարձ հայացք» խորագրով: Բայց հետագա ցուցադրությունը դադարեցվեց, քանի որ միության ղեկավարությունը քանդակագործին հորդորել էր ցուցադրությունից հանել մերկ և կիսամերկ քանդակներն ու նկարները: Սուրեն Մելքոնյանը հրաժարվել էր կատարել պահանջը՝ նախընտրելով փակել ցուցահանդեսը:

 

Քանդակագործը «Նարեկացի» արվեստի միության ղեկավարության այս սահմանափակումը «իսլամիստական մտածելակերպ» է որակում:

«Մնում է չադրա հագնեն: Մշակույթն ու արվեստը սահմաններ չեն սիրում: Դա նման է նրան, որ երաժշտությունից մի քանի տուն հանես, ասես՝ կրկներգով յոլա գնացեք: Եթե կտրում ես, աշխատանքի մեջ անկեղծությունը փչանում է»,- «Մեդիալաբին» ասում է Սուրեն Մելքոնյանը:

Միությունում նրան ասել են, որ իրենք կանոններն ունեն, ըստ որոնց՝ չի թույլատրվում մերկ նմուշների ցուցադրություն: Քանդակագործը հակադարձում է՝ արվեստը սահմանափակումներ չի սիրում:

 

«Ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը, ինչպե՞ս կարող է արվեստը սահմանափակումներ ունենալ, սա աննախադեպ բան է»,- ասում է նա:

«Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը, սակայն, այս ամենին բավականին ուշագրավ բացատրություն է տալիս: Ըստ նրա՝ կիրառված սահմանափակումները կապված են ոչ թե սահմաններ չճանաչող արվեստը չընդունելու, այլ երեխաների հետ:

«Մեզ մոտ մանկական խմբակ կա, և հիմնադիրներն առհասարակ խնդրել են, որ նման ցուցադրություններ չլինեն, քանի որ երեխաները շատ են գնում-գալիս: Նաև մանկական նվագախումբ ունենք, որը նույն տարածքում է: Քանի որ իրենք փոքրիկ են, մենք չենք կարող հետևել այդ ամենին, դա ներկայացնել որպես արվեստի նմուշ, գեղեցկությունը ցույց տալ: Այդ պատճառով հիմնադիրներն առաջարկում են, որ փորձենք ուղղակի բալիկների համար այդ մասը սահմանափակել»,- «Մեդիալաբին» ասում է Լուսինե Ազարյանը:

Հարցին, թե արդյոք տարօրինակ ու հետամնաց չէ՞ արվեստի կենտրոնի կողմից նման դիրքորոշում որդեգրելը, Ազարյանը պատասխանում է.

«Բացարձակ ոչ: Եթե ես կարողանամ ամեն բալիկի հետ անցկացնել էքսկուրսիա, ունենալ թեմատիկ զրույց, թե ինչքան գեղեցիկ է մարդկային մարմինը, բացատրել այդ ամենը արվեստի տեսանկյունից, ես վստահ չեմ, որ ամեն մի ընտանիքում դա կընկալվի որպես սիրուն պրոպագանդա: Եթե ես գործ ունենամ մեծերի հետ, դա նորմալ է, իսկ եթե փոքրիկների հետ գործ ունեմ, իրենց ծնողները կարող են մեզ չհասկանալ»:

Այսինքն, նույն տրամաբանությամբ՝ երեխաներին չպե՞տք է տանել թանգարան։ Այս հարցին էլ միության գեղարվեստական ղեկավարը պատասխան ունի. պետք է տանել, բայց «պետք է տանել պատրաստված, մասնագետի հետ»:

Քանդակագործ Սուրեն Մելքոնյանի կինը՝ նկարիչ, քանդակագործ Լիլի Կարապետյանը, սակայն, պնդում է, որ սահմանափակումները միայն մանուկներով պայմանավորելն արդարացի չէ: Նա նշում է, որ որպես արվեստագետ ինքը ևս վերջերս բախվել է «Նարեկացի» արվեստի միության սահմանափակումներին, սակայն տեղի չի տվել:

Հայաստանի նկարիչների միությունում «Շիտակ սարերի ծուռ կերպարներ» խորագրով կերամիկական դիմակների ցուցահանդեսից հետո Կարապետյանը «Նարեկացի» արվեստի միության տնօրինության հրավերով որոշել է իր աշխատանքները ցուցադրել նաեւ կենտրոնում:

«Երբ արդեն մոտեցան ցուցահանդեսի օրերը, եւ պետք է դիմակները տանեի, տնօրենն ասաց՝ գիտես, չէ՞՝ պետք է քաղաքական թեմա չլինի: Ես ասացի, որ ընդհանուր նախագիծն է քաղաքական, որովհետև դիմակներում ներառված էին և «Սասնա ծռերը», և քառօրյա պատերազմի հերոսները, և Վարդան Մամիկոնյանը, այսինքն՝ Հայկ նահապետից մինչև մերօրյա հերոսները: Ասացին, որ մերօրյա հերոսներին չընդգրկեմ»,- «Մեդիալաբին» պատմում է Լիլի Կարապետյանը:

Պավել Մանուկյան  (Պավլիկ)

 Արա Ալեքսանդր Կոմշույան (Ալեք Ենիգոմշյան)

Նա նշում է, որ առանձնապես ուշադրության են արժանացել նախագծում ներառված կավե դիմակներից երկուսը՝ Պավել Մանուկյանինը՝ որպես 90-ականների արցախյան պատերազմի հերոս, և Ալեք Ենիգոմշյանինը՝ որպես «Ասալայի» անդամ:

«Ինձ զանգեցին և ասացին՝ բա չէինք խնդրե՞լ, որ մերօրյա հերոսներին չընդգրկես: Ես հարցրեցի, թե ում նկատի ունեն, պատասխանեցին՝ Պավել Մանուկյանին ու Ալեք Ենիգոմշյանին: Հետո էլ առաջարկեցին՝ իսկ եթե այդ երկու դիմակը հանե՞նք: Ես ասացի, որ սկզբունքային արվեստագետ եմ, եթե իմ նախագծից պետք է ինչ-որ մեկին հանեմ, ես ընդհանուր ցուցահանդեսը չեղյալ կհայտարարեմ»,- «Մեդիալաբին» պատմում է Կարապետյանը:

Ըստ նրա՝ իր հաստատակամության արդյունքում միության ղեկավարությունը որոշել է թույլատրել ցուցադրությունը՝ պայմանով, որ «քաղաքական ելույթներ ու ճառեր չպետք է հնչեն ցուցադրության ընթացքում»:

«Նարեկացի» միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը պարզաբանում է՝ միության սկզբունքի համաձայն՝ արվեստը չպետք է խառնել քաղաքականության հետ:

«Որպեսզի հանգիստ ու խաղաղ զբաղվենք մեր գործով, միությունն ունի որոշակի սահմանափակումներ, ինչը կապված չէ ո՛չ քաղաքական դիրքորոշման, ո՛չ չընկալման կամ հատուկ դիրքորոշման հետ: Ես հասկանում եմ՝ ամեն մարդ իրավունք ունի դրա վերաբերյալ իր դիրքորոշումն ունենալ: Սա պետական հիմնարկ չէ, մեր նպատակը մեր ազգային մշակույթին նպաստելն է: Մենք ուղղակի չենք ուզում հավելյալ քաղաքական հարցերի պատասխանել: Նորմալ է սահմանափակումը, եթե սա մեր սեփական տունն է, որովհետև ամեն մարդ իրավունք ունի իր դիրքորոշումն ունենալ: Մենք չենք խառնում արվեստը քաղաքականության հետ»,- ասում է նա:

Լիլի Կարապետյանն ասում է, որ այս սահմանափակումներն իրենց համար՝ որպես արվեստագետ, խորթ են: Տեղի ունեցածը նա խտրականության դրսևորում է համարում:

«Քաղաքականի մասին եթե չխոսենք էլ, կարելի՞ է, արդյոք, ընկալել արգելքները, երբ հարցը հասնում է վերածննդի ոգով արված աշխատանքներին, ինչպիսին Սուրեն Մելքոնյանի աշխատանքներն են: Ստացվում է, որ ամբողջ վերածննդի դարաշրջանը ցեխոտում են՝ ասելով, թե ամոթ է, մերկ մարմիններ են,- ասում է Կարապետյանը։ Նա նշում է, որ կենտրոնը, որպես այդպիսին, իրենց համար արդեն գոյություն չունի.

«Որպես արվեստագետ՝ դեմ եմ այդ հաստատությունը արվեստի միություն կոչելուն: Ողբալի է, որ Հայաստանում սահմանափակումների օղակը հասել է նաև արվեստի պարանոցին»:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am