Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ ՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը Նոր սահմանադրության տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծ Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը Հերթագրումից մինչև նախագրանցում, հին նմուշից մինչև նոր սերնդի փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում անձնագրային համակարգում Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում Նրանք վերջակետ չեն դնում, երբ դրա հնարավորությունը կա. Ժոզե Մոուրինյու Առաջիկա օրերին մայրցամաքի մի շարք շրջաններում ինտենսիվ շոգը կպահպանվի Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է Դրամատիկ և ծանր հանդիպումն ավարտվեց «Ռեալi» բարդ հաղթանակով

Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստըՆոր սահմանադրության տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծՎթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժածՈւսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարարՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՀերթագրումից մինչև նախագրանցում, հին նմուշից մինչև նոր սերնդի փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում անձնագրային համակարգումՎարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարումՆրանք վերջակետ չեն դնում, երբ դրա հնարավորությունը կա. Ժոզե ՄոուրինյուԱռաջիկա օրերին մայրցամաքի մի շարք շրջաններում ինտենսիվ շոգը կպահպանվիTour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք էԴրամատիկ և ծանր հանդիպումն ավարտվեց «Ռեալi» բարդ հաղթանակովԵվրամիությունը նախատեսում է մինչև 12 միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման համարԳյուղատնտեսության ոլորտում այս տարի աճ չունենք, պետք է զարգացնենք. վարչապետԽանջյան փողոցում գիշերային ժամերին կայանումը կարգելվիԲելառուսը կազատի 25 բանտարկյալի՝ «որպես բարի կամքի դրսևորում»«Զինվորի տան» շահառուները ստանում են հոգեբանական աջակցություն, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ (ֆոտոշարք)250 հազար եվրոյով վաճառքի է հանվել 1868-ին Եթովպիայից թալանված ԱվետարանըՌուսական արբանյակային տվյալները կարող էին օգտագործվել նաև տարածաշրջանում. CNNԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան (տեսանյութ) 16.09.2026Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակըԴարձիր Երևանի քաղաքապետի օգնականԱՄՆ զինված ուժերի սպառազինության պակասը կարող է մտահոգել Ուկրաինային և ԹայվանինԲնությունը՝ բացահայտելու, ուսումնասիրելու և պահպանելու համարԻրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրըՄԻՊ աշխատակազմում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերըՄոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել էԱյո՛, խոսել եմ Հաջիևի հետ․ Ալեն ՍիմոնյանՀայտնաբերված խախտումների հիմքով 5 հայց է ներկայացվել իրավասու դատարանՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՍերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց Նոայի կազմըՀայաստանի Գավաթ․ հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերըՀայտնաբերվել է թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողը․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար (տեսանյութ)Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկմանԹույլ չեմ տա, որ այս դահլիճում որևէ մեկը ժողովրդին վիրավորի․ ՌուբինյանԵվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ ասոցացված անդամԴոնալդ Թրամփը կարող է մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգառեսուրսներ գնող երկրների նկատմամբ«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերըԲելառուսն ու ԱՄՆ-ը միջանկյալ համաձայնություն են ձեռք բերելԱրեգակնային լույսի ազդեցությամբ սկսվող քիմիական ռեակցիաները հանգեցնում են օզոնի արագ քայքայմանըՄբապեն շարունակում է արդյունավետ ելույթները Իսպանիայի Լա լիգայում«Լիվերպուլն» ու «Արսենալը» գոլառատ խաղերում հաղթանակներ տոնեցինՊատերազմն այլևս չի կարող ավարտվել երկու կողմերի հաղթանակովԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի քաղաքականությունը չպետք է ենթարկվի Իսրայելի դիրքորոշմանը. ՎենսTRIPP համաձայնագիրը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչվելՌուսաստանը վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններումՄիացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին կմտնի «էապես այլ փուլ»Անդրադարձ են կատարվել տարածաշրջանային զարգացումներին
Հայաստան

1918-ից մինչև 2025․ ինչու է Հայաստանը կրկին քննարկում երդվյալ ատենակալների հարցը

Գևորգ Թոսունյան

Նարեկ Խաչատրյան

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին զուգահեռ օրակարգ է վերադարձել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը։ Գաղափարը նոր չէ, ատենակալների ինստիտուտը փորձել են ներդնել ինչպես Հայաստանի առաջին Հանրապետության օրենսդիրները, այնպես էլ դրանից հետո՝ երրորդ հանրապետության ձևավորման փուլում։ Այդ փորձերը, սակայն, մինչ օրս հաջողությամբ չեն պսակվել, գրում է civilnet.am-ը։

2025-ի ապրիլի 15-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ազդարարեց երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման գաղափարը՝ նշելով, որ հարկավոր է այն ներդնել հանրության վստահությունը դատարանների հանդեպ բարձրացնելու համար։

«Երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաև այն պրոբլեմի հետ, որ մեր դատական համակարգը էականորեն հեռացել է ժողովրդից։ Առաջիկա նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը»,- ասաց Փաշինյանը։

«Կովկասյան բարոմետրի» տվյալները վկայում են, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունը տարիների ընթացքում ոչ միայն չի պահպանվել, այլև որոշակիորեն նվազել է։ Եթե 2019-ին դատարաններին բոլորովին չէր վստահում հարցվածների 25 տոկոսը, ապա 2024-ին այդ թիվը հասել է 41 տոկոսի։ Ընդհանուր առմամբ, 2024-ի դրությամբ հանրության կեսից ավելին՝ 52 տոկոսը, անվստահություն է հայտնել դատական իշխանության նկատմամբ։

Ատենակալներն ու Հայաստանը

Ինչպես է առաջացել երդվյալ ատենակալների ինստիտուտը։ Մ.թ.ա. 5-րդ դարում Հին Հունաստանում ստեղծվեցին յուրահատուկ դատարաններ՝ դիկաստերիաներ, որոնց նպատակն էր դեմոկրատական ձևով արդարադատություն կազմակերպելը։ Դիկաստերիաներում որոշումները կայացնում էին հասարակ քաղաքացիները։ Հին Հռոմում ևս հասարակ քաղաքացիները երբեմն հանդես էին գալիս դատավորի դերում, բայց վերջնական որոշումը կայացվում էր պետական ատյանի կողմից։

Ժամանակակից երդվյալ ատենակալների գործող ինստիտուտների նախատիպը ստեղծվել է Անգլիայում՝ 11-13-րդ դարերում։ 12-րդ դարի կեսերից հետո Անգլիայի Հենրի 2-րդ արքայի կատարած դատական բարեփոխումներով ստեղծվեցին «Կլարենդոնի մեծ ասիզը» ((Assize of Clarendon, 1166 թվական) և «Նորթհեմփթոնի մեծ ասիզը» (Assize of Northampton, 1176 թվական), որոնց արդյունքում ձևավորվեց այսօրվա գործող երդվյալ ատենակալների ինստիտուտի նախատիպը։ Սակայն այն որոշակի տարբերություններ ուներ այսօրվա գործող համակարգից։ Դրա ստեղծման առաջնահերթությունը ոչ թե քաղաքացիների առավել պաշտպանությունն էր, այլ թագավորական իշխանության ամրացումը։

Ռուսական կայսրությունում 1864-ին ընդունված դատական կանոնադրությունների հիման վրա փորձ արվեց Անդրկովկասում (այդ թվում՝ հայկական տարածքներում) գործող դատական համակարգը համապատասխանեցնել համառուսականին։ Դրա շրջանակներում նախատեսվում էր ներդնել նաև երդվյալ ատենակալների ինստիտուտը, սակայն փորձը ձախողվեց։ Այս ինստիտուտի վերաբերյալ հաջորդիվ քննարկումներ եղան արդեն 1918-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարում։

1918-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Երդվյալ ատենակալների դատարանի ներդրման մասին օրենք։ Այն, սակայն, չգործեց։

Այս ինստիտուտն այնուհետև ամրագրվեց 1995-ի Սահմանադրության մեջ։ Մասնավորապես, մայր օրենքի 91-րդ հոդվածը սահմանում էր, որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սակայն կար առանձին կետ, ըստ որի՝ «օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ»։

Ինստիտուտը, սակայն, կյանքի չկոչվեց։ Իրավագիտության պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն իր «Ինչո՞ւ Հայ ժողովուրդը հրաժարվեց արդարադատությանը մասնակցելու իրավունքից» աշխատությունում նշում է, թե «ոչ այլ ինչ էր, քան ՀՀ Ազգային ժողովի հակասահմանադրական անգործություն»։

Նա իր աշխատանքում մանրամասնել է, որ 1997-ի դատաիրավական բարեփոխումների հայեցակարգում նախատեսված էր, որ երդվյալ-ատենակալները մասնակցելու են դատավարությանը միայն մահապատիժ և ցմահ ազատազրկում նախատեսող հանցագործությունների վերաբերյալ գործերով՝ ամբաստանյալի պահանջով:

2003-2005-ի սահմանադրական փոփոխությունների գործընթացքում այս ինստիտուտը հանվեց մայր օրենքից։

2015-ի սահմանադրական փոփոխություններից առաջ կրկին հիշեցին ինստիտուտի մասին․ այն ներդնելու առաջարկն ամրագրվեց 2014-ին մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

«Քննարկման առարկա է նաև ազգային արդարադատական համակարգում դեռևս չփորձարկված այնպիսի ինստիտուտի ներմուծումը, ինչպիսին է, օրինակ, երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորության նախատեսումը։ Սակայն, ամեն դեպքում, նկատի է առնվում, որ արդարադատության իրականացման հիմնական ծանրությունը կրելու է դատական համակարգի առաջին ատյանը՝ որպես ցանկացած իրավական վեճ ըստ էության քննող դատարան»,- ամրագրում էր հայեցակարգը։

Ինչ են ասում մասնագետները

Եթե Հայաստանում փորձեն ատենակալների ինստիտուտը ներդնել, ապա, ըստ փաստաբան Րաֆֆի Ասլանյանի, խնդիր կառաջանա հասարակության իրազեկված անդամների հետ։

«Հայաստանը փոքր երկիր է, այստեղ կառաջանան խնդիրներ՝ սկսած իրազեկված անդամներից մինչև ատենակալների փոխկապակցվածություն»,- նշում է նա։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ շատ երկրներում, որտեղ կա այդ ինստիտուտը, դրական արդյունքներ են արձանագրվել։ «Այդուհանդերձ, որպեսզի վերջնական գնահատական տամ, պետք է այն լուրջ ուսումնասիրել՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական առանձնահատկությունները»,- նշում է Թումանյանցը։

Ընդդիմախոսները նշում են, որ Հայաստանը փոքր երկիր է, շատերն իրար ճանաչում են, ու այդպես հնարավոր են ճնշումներ ատենակալների վրա։ «Եթե այդ տրամաբանությամբ մոտենանք՝ անձն արդյոք հեշտ կարո՞ղ է ազդել, օրինակ, տասը երդվյալ ատենակալների վրա, թե՞ մեկ դատավորի»,- հակադարձում է Թումանյանցը։

Նրա խոսքով՝ ատենակալների ինստիտուտն ունի լուրջ քննարկման անհրաժեշտություն։

«Պարտադիր չէ պատկերացնել, որ մեկ օր մենք արթնանում ենք ու պարզում, որ ատենակալներն են վերջնական վերդիկտ կայացնում ծանր սպանության դեպքում։ Անգամ այս դեպքում կարելի է միջանկյալ լուծումներ գտնել՝ պրոբացիոն շրջան ներդնել՝ ատենակալներին ներգրավելով ավելի թեթև գործերով։ Իհարկե, մինչ այդ պետք է ուսումնասիրել ու հասկանալ միջազգային փորձը, ինչպես նաև հայաստանյան իրականությունը»,- ասում է Թումանյանցը։

Արդարադատության նախարարի գնահատականը

Ազգային ժողովում նոյեմբերի 12-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ գերատեսչությունը սահմանադրական փոփոխությունների շրջանակում նախատեսել է սահմանադրական նորմ, ըստ որի՝ օրենքով կարող են սահմանվել երդվյալ ատենակալների կողմից դատավարությանը մասնակցելու հիմքեր: Սա, ըստ էության, նույնն է, ինչ 1995-ի Սահմանադրության մեջ ներդրված նորմը։

Այդուհանդերձ, նախարարի խոսքով, այն չի քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից, ուստի չկա որոշում։

ԻՆչ վերաբերում է միջազգային փորձին, Գալյանը նշում է, որ կան երկրներ, որտեղ երդվյալ ատենակալները որոշում են միայն մեղավորության հարցը, և կան երկրներ, որ նաև կարծիք են հայտնում պատժի նշանակման հետ կապված։ «Երրորդ մոդելն այն մասին է, որ երդվյալ ատենակալները որոշում են և՛ մեղավորության հարցը, և՛ ըստ էության պատժի տեսակը և չափը»։

Ըստ նախարարի՝ իրենք ուսումնասիրել են նաև ատենակալների քանակության հարցը տարբեր երկրներում և տեսել, որ որոշ երկրներում ատենակալների թիվը տատանվում է 10-ից 12-ի միջակայքում, այլ դեպքերում, օրինակ՝ եվրոպական պետություններում, ատենակալների թիվը շատ փոքր է։

«Օրինակ՝ Գերմանիայում կա ժողովրդական դատավորների օրինակ, որտեղ երկու հոգանոց կազմով մասնագիտացված դատավորին օգնություն են ցուցաբերում այսպես կոչված ժողովրդական դատավորները»,- ասում է Գալյանը։

Ըստ նրա՝ հարցի մյուս կողմն է, թե որ գործերով պետք է ներգրավվեն ատենակալները։

«Կան երկրներ, որտեղ երդվյալ ատենակալները միայն սպանությունների, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, խոշտանգումների վերաբերյալ հանցակազմերի քննությանը մասնակցություն ունեն, և կան երկրներ, որ բացի քրեորեն հետապնդելի արարքների քննությունից, ատենակալները մասնակցություն ունեն նաև քաղաքացիական որոշ տեսակի դատավարություններում»,- նշեց նախարարը։

Սահմանադրական առաջիկա փոփոխությունները ցույց կտան՝ Հայաստանն արդյոք պատրաստ է դատական իշխանությունը մասնակիորեն «պատվիրակել» քաղաքացիներին։

civilnet.am