Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդները Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Առանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվեն Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար Կիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըՄեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ ՆազարյանԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթները
Հայաստան

Պատվաստման իրավական կարգավորումը կարող է իրականացվել միայն օրենքով․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարի՝ 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության վերաբերյալ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացված է ԵՊՀ կայքում.


«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կոլեկտիվի

Առողջապահության նախարարի` 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության վերաբերյալ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կոլեկտիվը, համարժեք գնահատելով «COVID-19»-ով պայմանավորված հակահամաճարակային հիմնավորված քաղաքականություն իրականացնելու խիստ կարևորությունը, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այդ անհրաժեշտ մասնագիտական գործունեությունը պետք է ուղեկցվի բացառապես սահմանադրական, իրավաչափ, իրավական հիմքերով, որպեսզի անհարկի չխաթարվեն մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, միաժամանակ հակահամաճարակային ողջ գործընթացն ունենա անհրաժեշտ ակնկալվող արդյունքը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կոլեկտիվը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

Առողջապահության նախարարի 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանը (այսուհետև՝ Հրաման) առերևույթ հակասության մեջ է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, որոշակիության և համաչափության սկզբունքների, ինչպես նաև սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ Սահմանադրության մի քանի հիմնադրույթների հետ:

Նախ, Հրամանի հիմքում դրվել են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, որոնք պարզապես կանոնակարգում են նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը, սակայն որևէ պետական մարմնի կամ պաշտոնյայի չեն վերապահում և չէին էլ կարող վեպահել կատարելու այնպիսի փոփոխություններ, որոնց կատարումը վերապահված է միայն Ազգային ժողովին: Այս տեսանկյունից, Հրամանը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին.

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Այսպիսով, որևէ օրենքով սահմանադրական իրավունքներ սահմանափակելու լիազորություն նախարարին վերապահված չէ, ընդամենը նախատեսվել է լիազորություն՝ նորմատիվ իրավական ակտերում, օրենքով սահմանված կարգով կատարելու այնպիսի փոփոխություններ և լրացումներ, որոնք առնվազն չեն առնչվում հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ: Տվյալ դեպքում, սահմանափակվել են Սահմանադրության 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 60-րդ հոդվածով ամրագրված իրավունքները, 78-րդ և 79-րդ հոդվածներով սահմանված համաչափության և որոշակիության սկզբունքը, ինչպես նաև Սահմանադրության 179-րդ հոդվածով ամրագրված տեղական ինքնակառավարման իրավունքը:

Մարդու հիմնական իրավունքների և ազատությունների տեսանկյունից, Հրամանը հակասության մեջ է Սահմանադրության 25-րդ հոդվածի 2-րդ մասի հետ. «Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով (ընդգծումը մերն է)՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Այսպիսով, Հրամանն այն իրավական ակտը չէ, որով հնարավոր լիներ սահմանափակել ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը, դա կարող է արվել բացառապես օրենքով: ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով, որոնց կանդրադառնանք ստորև, ևս ամրագրված է, որ պատվաստումը հանդիսանում է մարդկանց ֆիզիկական անձեռնմխելիության միջամտություն:

Թեպետ Հրամանի տեքստում բացակայում է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի վրա որևէ հղում, այնուամենայնիվ, Առողջապահության նախարարն իր պաշտոնական ելույթներում փորձել է Հրամանի իրավաչափությունը հիմնավորել այդ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իր իրավասության շրջանակում իրականացնում է. «սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը: Հարկ է նկատել, որ նշված հոդվածը ոչ թե նախատեսում է ենթաօրենսդրական ակտով ընդհանրապես, այլ «իր իրավասության շրջանակներում» կանոններ սահմանելու լիազորություն, ինչից բխում է, որ ենթաօրենսդրական ակտով կարող է սահմանվել արդեն իսկ օրենքով նախատեսված սահմանափակումները կիրառելու կանոնները, ոչ թե անմիջականորեն նախատեսել սահմանափակումներ:

Հրամանը հակասում է նաև Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված սեփականության իրավունքի նորմերին: Այսպես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ (ընդգծումը մերն է) տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»: Նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է որոշակի սահմանափակումներ. «Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: Սակայն տվյալ դեպքում, սահմանափակման և հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակի միջև բացակայում է որևէ պատճառահետևանքային անմիջական կապ, քանզի սեփական միջոցներով պարբերաբար հետազոտություն անցնելու կամ պատվաստվելու պարտավորությունը փոխկապակցված չէ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների նպատակի հետ:

Այդպիսի իրավաչափ կապի մասին հնարավոր կլիներ խոսել, եթե հիշյալ լրացուցիչ պարտավորությունը կիրառվեր ոչ թե անձի սեփական միջոցների, այլ պետական բյուջեի միջոցների հաշվին: Ի դեպ, այս վերապահումը բխում է նաև միջազգային լավագույն փորձից:

Հրամանը հակասության մեջ է Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքի հետ. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: Այն, որ ընտրված միջոցը ոչ միայն իրավաչափ չէ, այլև չի համապատասխանում համաչափության սկզբունքին, բխում է ընտրված միջոցների վերլուծությունից:

Այսպես, այլոց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բավարար է համարվում 14 օրը մեկ՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելը՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Բժշկագիտական հանրահայտ ցուցիչների համադրումից բխում է, որ անձը այդ ժամկետում կարող է վարակվել, և վիրուսակիր լինելով, վարակել անորոշ թվով մարդկանց, ընդ որում, պարտադիր չէ, որ վարակման փուլում ի հայտ գան ախտանիշեր: Թերևս, այս լրջագույն փաստարկի հաշվառմամբ, արտասահմանյան երկրներում հանրային կազմակերպություններ մուտք գործելիս պահանջում են ոչ թե 14 օրյա, այլ առնվազն 72 ժամվա վաղեմության թեստերի հավաստագրեր: Այս դեպքում, արտաքուստ կարող է այն ընկալումը լինել, որ հայրենական իրավական համակարգում ընտրվել է առավել մեղմ տարբերակ, բայց դա արդեն ակնհայտ չի կարող համահունչ լինել իրավունքների սահմանափակման այն նպատակին, որը հետապնդում է համաճարակների դեմ պայքարի ողջ գործընթացը:

Համաչափության խնդիրներ են առկա նաև այն ասպեկտով, որ Հրամանը կրթական հաստատություններում ընդգրկում է միայն «աշխատողներին», մինչդեռ համաճարակի վտանգի իրական աղբյուր են նաև աշխատողներին տասնապատիկ անգամ գերազանցող ուսանողները, որոնք անմիջական շփումների մեջ են աշխատողների հետ: Սա ևս վկայում է, որ Սահմանադրությամբ ամրագրված համաչափության առանցքային բաղադրիչը՝ հետապնդվող նպատակը ի սկզբանե ձախողված է: Թեպետ՝ Հրամանի տեքստում օգտագործված է առավել լայն իմաստով եզրույթ՝ «անձնակազմ», այնուամենայնիվ, զուտ գործնական հարթությամբ այն չի մեկնաբանվում և ընկալվում այն ծավալով, որ վերջինս ընդգրկի նաև ուսանողներին: Եթե անգամ, Հրամանով, հանձինս «անձնակազմ» եզրույթի, նկատի են ունեցվել նաև ուսանողները, միևնույն է, տեքստում կոնկրետ պարտավորություններ նախատեսված են արդեն «աշխատողների» համար, որպիսիք չեն կարող հանդես գալ ուսանողները:

Նկատի ունենալով, որ Հրամանը առնչվում է նա տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներին, այն հակասության մեջ է նաև Սահմանադրության 179-րդ հոդվածի ետ. «Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան (ընդգծումը մերն է), սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը»: Այսպիսով, պետական կառավարման մարմինները չեն կարող իրենց նախաձեռնությամբ, առանց օրենսդրական համաչափ հիմքերի, կանոնակարգել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանն առնչվող հարաբերություններ, մինչդեռ՝ առնվազն Հրամանով հաստատված գրանցամատյաններ վարելը պարտադիր է համարվել նաև այդ մարմինների համար:

Վերջապես, Հրամանը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին. «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»: Մասնավորապես, «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները» եզրույթը որոշակի չէ, օրենսդրությունում բացակայում է այդպիսի բնորոշում, ուստի այն տեղիք է տալու անհարկի տարաձայնությունների և կամայական որոշումներ կայացնելուն:

Հավելենք, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները քննարկվող դեպքում օգտվում են մասնավոր, ֆիզիկական անձի համար նախատեսված կարգավիճակից, քանզի այս սահմանափակումները որևէ կերպ չեն առնչվում վերջինիս կարգավիճակի հետ և կրում են համընդհանուր բնույթ:

Բնականաբար, Սահմանադրության 81-րդ հոդվածի հիմքով. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան», և այս համատեքստում՝ հատկապես, որոշ նախապայմանների առկայությամբ պատվաստումների պարտադիր լինելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները ունեն իրավունքի աղբյուրի նշանակություն: Մասնավորապես, ՄԻԵԴ-ի համապատասխան իրավական դիրքորոշումը ևս հանգում է նրան, որ որոշ դեպքերում պատվաստումները սկզբունքորեն կարող են իրավաչափ դիտարկվել, սակայն դրանք պարտադիր պետք է ուղեկցվեն կոնկրետ նախապայմաններով:

Այսպես, ՄԻԵԴ-ի երկու նախադեպային որոշումներով միանշանակ արձանագրված են հետևյալ նախապայմանները՝

- պատվաստման իրավական կարգավորումը կարող է իրականացվել միայն օրենքով,

- պետք է բացառվեն պատվաստանյութերի առնչությամբ համընդհանուր բժշկագիտական եզրակացությունները, յուրաքանչյուր պատվաստանյութի և հակացուցում ենթադրող հիվանդությունների ցանկի վերաբերյալ պետք է լինի ինքնուրույն բժշկագիտական եզրակացություն,

- պատվաստումը պարտադիր պետք է ուղեկցվի կոնկրետ անձի առողջական վիճակի համալիր զննությամբ և նախապատրաստական այնպիսի միջամտություններով, որոնք կբացառեն որևէ բացասական հետևանք,

- պատվաստանյութերի կիրառումից հրաժարվող անձանց նկատմամբ չի կարելի կիրառել հարկադրանքի միջոցներ, պետք է սահմանափակվել միայն պայմաններ առաջադրելով, որոնց չբավարարելը հանգեցնում է հարաբերությունները խզելուն կամ լիազորություն չվերապահելուն (օրինակ՝ եթե ուսանողը սահմանված կարգով չի պատվաստվում, բուհը ձեռք է բերում վերջինիս կարգավիճակը դադարեցնելու լիազորություն):

Այս նախապայմանների վերլուծությունը ևս վկայում է այն մասին, որ քննարկման առարկա Հրամանը առերևույթ հակասության մեջ է նաև ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով ամրագրված իրավական դիրքորոշումների հետ, հատկապես օրենքով կարգավորելու, համալիր զննության, անձին նախապատրաստելու նախապայմանների մասով»: