Ռուսաստանն ունի արդեն երեք դեղամիջոց՝ ընդդեմ նոր տիպի կորոնավիրուսի
Այս թեմայով
- Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարելավվում է
- Ռուսաստանում հավանության են արժանացրել կորոնավիրուսի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցը
- Ուֆայի հիվանդանոցից փախուստի են դիմել կարանտինում գտնվող 7 բժիշկ և բուժանձնակազմը
- Մոսկվայում սահմանվում է ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար․Քաղաքապետարան
Ռուսաստանում, այդ երկրի Գիտությունների ակադեմիայի մասնագետների մասնակցությամբ արդեն երեք դեղամիջոց է ստեղծվել, որոնք կարող են օգտագործվել ընդդեմ կորոնավիրուսային ինֆեկցիայի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԳԱ բժշկա-կենսաբանական գիտությունների սեկցիայի ղեկավար, ակադեմիկոս Վլադիմիր Չեխոնինին։
Վերջինս նշել է, որ մի քանի տարի առաջ ի հայտ է եկել հակավիրուսային տրիազավիրին կոչված պրեպարատը, սակայն այսօր պատրաստ է վերջինիս հատուկ՝ ինկալյացիոն ձեւը, որը կարելի է օգտագործել միայն բացառապաես ռեսպիրատորային ինֆեկցիաների բուժման մեջ։ «Ես վստահ եմ, որ այն առավել կիրառելի կարող է լինել կորոնավիրուսի բուժման համար»,- ասել է ակադեմիկոս Չեխոնինը։
Նա նշել է նաեւ ֆավիպիրավիր եւ ֆորտեպեն պրեպարատները։ Առաջինը արդեն ճապոնացիների կողմից մշակվել էր, իսկ երկրորդը ստեղծվել է ֆոսպրենիլի հիմքի վրա, որը օգտագործում են կենդանիներին կորոնավիրուսից բուժելու համար։ Ֆորտեպենը, ըստ ռուս գիտնականի, արդեն անցել է նաեւ կլինիկական փորձաքննություն եւ այժմ գրանցման փուլում է, որից հետո կարող է տրամադրվել փորձարկումների համար։