«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է
Այս թեմայով
- Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ)
- Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
- «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին
- Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում: Նրանք բերման են ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց:
Այս պահին գյուղում իրավիճակը լարված է: Բնակիչներն ասում են, որ շուրջ 30 հոգու բերման են ենթարկել:
Բնակիչ կանայք բորբոքված պատմում են, թե ինչպես են բերման ենթարկել տղամարդ բնակիչներին. «Ես մինչեւ հասա, արդեն սաղ տղերքին հավաքել էին տարել: Անչափահաս երեխեքին էլ են հավաքել, տարել: Էսքան զորք են բերել, վաղը, որ թուրքը գա, տեսնենք էս զորքը ստեղ կանգնելո՞ւ է: Կարո՞ղ է ես էստեղ երեխա պահեմ, թող իրենք գան, ապրեն»:
Գյուղապետ Կամո Շահինյանն էլ է այստեղ, ով ավելի ուշ է եկել: Նա ասաց. «Ականազերծման համար են ճանապարհ բացել, սակրավորների համար»:
Մեկ այլ; բնակիչ էլ ասաց. «15 հոգու համար մի ամբողջ զորք ն բերել: Սրանք ազգի թշնամի են, եկել են հող են տալիս, ո՞ւմ հողն եք տալիս, արա: Ամոթ ձեզ, թքել եմ սաղիդ վրա, գետինը մտնեք: Ո՞վ է Փաշինյանը, ինքն ո՞վ է, մենք տենց մարդ չենք ճանաչում: Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան»: