Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ) Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Սաղաթելյան Վահան Քերոբյանի եղբայրը կառաավարության շենքի դիմաց ակցիա էր անում Ճանապարհից երևում են նշաձողերը Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով «Գետի՛նն ենք մտնում ձեր փոխարեն»․ քաղաքացիները հանդիմանում են Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան շարունակել մնալ դատավոր Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը
Հարցում

Ե՞րբ կներդրվի տաքսիների լիցենզավորման համակարգը

Հայաստանի տրանսպորտային ցանցում լուրջ փոփոխություններ են նախատեսվում: Խոսքն, ի դեպ, վերաբերում է ինչպես ներքաղաքային, այնպես էլ միջքաղաքային երթուղիներին: Երկու դեպքում էլ հարցը քննարկման, տեղեկատվության հավաքագրման փուլում է: Ինչպիս՞ի տրանսպորտ կունենանք եւ ե՞րբ… Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հերթական մասնագիտական հանդիպում–քննարկումը տրանսպորտային հիմնախնդիրների թեմայով է եղել:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում տրանսպորտի հիմնախնդիրներին վերաբերող մասնագիտական քննարկումը ավելի քան երկու ժամ է տեւում: Ավարտից հետո էլ մասնակիցները չեն շտապում հեռանալ: Քննարկմանը շահագրգիռ բոլոր կողմերն են հրավիրված, թեման էլ խիստ արդիական է, խոսելու շատ բան ունեն:

Սկզբում Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանն է ներկայացնում հանրապետական տրանսպորտային նոր ցանցի նախագիծը:

«IT ընկերությունների հետ համագործակցության արդյունքում մշակվել է ժամանակակից նոր լուծումներով երթուղային համակարգ, որտեղ հաշվի են առնված բոլոր նրբությունները: Կներդրվի տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգ: Պարտադիր կլինի նաեւ տեղորոշման սարքերի առկայությունը՝ ՋՓՍ կամ այլ համակարգերի միջոցով հնարավոր կլինի տեսնել, թե որ մեքենան երբ է շարժվում, որտեղի՞ց եւ ի՞նչ արագությամբ»,- նշում է նա:

Հանրապետական տրանսպորտային նոր ցանցով մինիմումի կհասցվի համայնքները մայրաքաղաքին կապող գծերը: Բնակիչները փոքր տրանսպորտային միջոցներով կուղեւորվեն շրջկենտրոն, այնուհետեւ ավելի մեծ ու հարմարավետ փոխադրամիջոցով կհասնեն մայրաքաղաք:

Քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նման մոտեցումը լիովին ճիշտ է համարում: Այսպիսով ամեն բան կենտրոնացած չի լինի մայրաքաղաքում: Կաշխուժանա կյանքը շրջկենտրոններում եւ ավելի համակարգված կլինեն ուղեփոխադրումները:

«Երեւան քաղաքը պետք է կապվի քաղաքների հետ, գյուղից Երեւան կանոնավոր երթուղի չպետք է լինի: Տուրիստական տեսանկյունից էլ եթե նայենք այդպես ճիշտ կլինի: Զբոսաշրջիկը այսօր հնարավորություն չունի երկու իրար կողք գտնվող քաղաքներ այցելել կանոնավոր ուղեփոխադրումների միջոցով, պետք է գա Երեւան, նորից գնա հետ»,-նկատում է նա:

Հարցին հակառակ կողմից է մոտենում նախաձեռնության անդամ Ներսես Բարսամյանը:

«Այդ դեպքում ուղեւորը ստիպված կլինի մի քանի անգամ վճարել, արդյո՞ք մայրաքաղաք հասնելը խնդիր չի դառնա մարդկանց համար»,- մտահոգություն է հայտնում նա:

«Եւ արդյոք մարդիկ հնարավորություն կունենան իրենց հարմար կանգառից նստել ավտոբուս, թե ստիպված կլինեն ամեն անգամ հավելյալ ծախս անել, ժամանակ վատնել եւ հասնել շրջկենտրոն»,-ավելացնում է նախաձեռնության անդամ Վարդգես Պապյանը :

Արմեն Կարապետյանը վստահեցնում է, տրանսպորտային միասնական նոր համակարգում բոլոր նրբությունները հաշվի առնված կլինեն եւ մայրաքաղաք հասնելը ավելի ծախսատար չի լինի քան այսօր, մարդիկ նույն գնով մի քանի տոմս կգնեն: Տոմսերն, ի դեպ, հնարավոր կլինի գնել եւ առցանց տարբերակով, եւ առձեռն: Տարբեր մարզերից եկող ավտոբուսները կկայանեն մայրաքաղաքի երեք ավտոկայններից մեկում եւ սերտորեն փոխկապակցված կլինեն ներքաղաքային տրանսպորտային ցանցի հետ:

«Երեւանի ներքաղաքային տրանսպորտային ցանցը նույնպես հիմնովին կփոխվի: Աշխատանքային խումբը արդեն իսկ ներկայացրել է ծրագիրը եւ սկսվել են քննարկումները: Շատ վատ ժառանգություն ունենք՝ մինչեւ 70 տոկոս կրկնվող գծեր, ցածր էֆեկտիվություն, մաշված շարժակազմ եւ այլն…Նոր նախագծով ջանալու ենք բացառել դա: Ամեն ինչ արված է՝ ներքաղաքային տրանսպորտային նոր համակարգը ավելի էֆեկտիվ ու օպտիմալ դարձնելու համար»,-նշում է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ Տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի դարձնել մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։

ՋՋ ընկերության տնօրեն Արտաշես Թովմասյանը առաջարկում է եւ ներքաղաքային, եւ միջքաղաքային տրանսպորտային ցանցը նախագծելիս չմոռանալ նաեւ տաքսիների լիցենզավորման խնդրի մասին:

«Քանի դեռ տաքսու լիցենզավորման համակարգը Հայաստանում ներդրված չէ, ոչ քաղաքային ցանցն է նորմալ գործելու, ոչ էլ միջքաղաքայինը: Պետությունը պետք է քաղաքական որոշում կայացնի ու լիցենզավորի դաշտը: Պատճառ են բերում սոցիալական վիճակը, բայց մի օր պարտադիր պետք է կայացվի այդ որոշումը: Եթե 20 000 հոգի պետք է բողոքի ուրեմն նրանց բոլորին պետք է բացատրել, թե ինչո՞ւ է դա պետք: Եթե այդ հարցը չլուծվի, ապա էլի մարդիկ զանգելու են իրենց ծանոթ տաքսու վարորդին , էժան վճարելու, որպեսզի նա իրենց տանի իր ուզած տեղը, չեն գնալու –հասնեն հյուսիսային ավտոկայան, որ գնան մարզ»,-կարեւորում է նա:

Երևան-Վանաձոր կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության ղեկավար Վահե Փայտյանը համաձայն է: Նրա կարծիքով պետք է հստակ գնային սանդղակ սահմանավի կանոնավոր երթուղու եւ տաքսի ծառայության համար: Նա ով նախընտրում է հարմարավետ ուղեւորությունը պետք է պատրաստ լինի ավելին վճարել, հակառակ դեպքում առաջանում է անհավասար մրցակցություն, որի պայմաններում կանոնավոր երթուղին չի կարող աշխատել:

«Բոլոր զարգացած երկրներում է այդպես: Եթե ավտոբուսը արժե 18 ցենտ, տաքսին պետք է արժենա, օրինակ, երեք եվրո: Այն մարդիկ, որ պատրաստ չեն տաքսու համար վճարել, մեղավոր չեն, որ մի քանի տարի անց հնարավորություն չեն ունենալու կանոնավոր երթուղուց օգտվելու: Պետք է մշակել օրենքի նախագիծ, որը կկանոնակարգի ուղեփոխադրումների սակագնային սանդղակը: Միջքաղաքային տաքսու համար սահմանվի որոշակի գին, կանոնավոր երթուղու համար՝ մեկ այլ գին: Մենք հաշվարկել ենք եւ հարկ եղած դեպքում կարող ենք ներկայացնել արժեքները»,-ասում է նա:

Քննարկումը ամփոփում է բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության նախագահ Գեւորգ Թադեւոսյանը:

«Տրանսպորտի թեման այնքան կարեւոր է, որ վերջին համապետական եւ տեղական ընտրությունների ժամանակ նախընտրական ծրագրերի մեջ է եղել եւ հույս ունեմ, որ վերջապես կնախանշվի ժամկետը, երբ մենք կունենանք մեզ արժանի տրանսպորտ: Ցանկացած նախագծի մեջ կարեւոր է մի բան ֆիքսել, երբեք չպետք է քանդել նախագծերը, որոնք արդեն կան: Վստահ եմ, որ գործը առաջ կգնա, եթե կադրը իր տեղում է, իսկ այս դեպքում կադրը մարդ չէ, այլ կատարված գործ է, տվյալ դեպքում՝ ի դեմս բրենդների, որ այսօր կան ու փորձում են տարածվել»,-եզրափակում է նա:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan