Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան ՄԻՊ-ն ու իր աշխտակազմը այս օրերին պետք է լինի Կիրանցում. Գեղամ Նազարյան Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ) Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Սաղաթելյան Վահան Քերոբյանի եղբայրը կառաավարության շենքի դիմաց ակցիա էր անում Ճանապարհից երևում են նշաձողերը Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով «Գետի՛նն ենք մտնում ձեր փոխարեն»․ քաղաքացիները հանդիմանում են Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան շարունակել մնալ դատավոր Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Հարցում

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն Ավանում (տեսանյութ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Երևանի Ավան վարչական շրջան։

Ավանի բնակիչներին ուղղված իր խոսքում Արմեն Մարտիրոսյանն ասել է.

–Մեր ժողովրդին առաջարկելու ենք այլընտրանք, որտեղ ներառված են լինելու և՛ գիտելիքը, և՛ փորձը կառավարման համակարգում, և՛ կարողությունները, և՛ ամենակարևորը՝ կամքը և տեսլականը, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ։ Հայաստանին պետք է մի իրավիճակ, մի մոտեցում, որտեղ կլինի միասնություն՝ և՛ Արցախի, և՛ Սփյուռքի, և այդ միասնությունն է, որ կարող է երկկողմանի կամ եռակողմ նպաստավոր իրավիճակ ստեղծել։ Մենք եկել ենք, որպեսզի քաղաքացին Երևանում, Գյումրիում, Վանաձորում հանգիստ իր ստեղծագործ աշխատանքով զբաղվի։ Երկար ժամանակ է, որ ՀՀԿ–ն իշխանության է, ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին, 2008թ–ից սկսած, մենք ունեցանք բացառապես բացասական արդյունքներ։ Չկա մի ոլորտ, որտեղ աճ գրանցած լինենք, բացի 3 ոլորտից, որոնք են արտագաղթը, արտաքին պարտքը, քաղբանտարկյալների թիվը։ Իրենք այլևս անելիք չունեն կառավարման համակարգում։ Կառավարման համակարգն այլևս իրենց ժամանակաշրջանում սպառել են։ Այն անարդարությունները, այն հետապնդումները, այն «փայմտնոցին» բիզնեսի մեջ, որ այս տարիներին եղան Հայաստանում, ինչի արդյունքում ներդրումները նվազեցին, այն ազատությունների սահմանափակումը, այս ամենը բերում է մի վիճակի, որի առկայության պարագայում երկիրը թուլանում է։ ՀՀԿ–ն և Սերժ Սարգսյանն իրենց հռչակած բոլոր կարգախոսներին 180 աստիճանով հակառակ քայլեր են կատարել։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, դիմելով ավանցիներին, նշել է՝ ժողովրդի անվտանգությունն արդեն մազից է կախված։

–Մենք այն ուժն ենք, որն իրոք իշխանափոխություն է իրականացնելու, որն ասում է՝ հերի՛ք է, գնա՛, Հանրապետակա՛ն կուսակցություն, առանց պատերազմի, առանց արյուն թափելու, օրենքի սահմաններում։ Դուք ավելի լավ գիտեք՝ ում եք տալու ձեր քվեն, բայց եկեք այս անգամ պայմանավորվենք, որ քվեն տալուց հետո ազգովի պիտի տեր կանգնենք դրան, որովհետև հակառակ դեպքում կտանեն այդ քվեն, ինչ կուզեն՝ կնկարեն,–ասել է Ս. Հակոբյանը։

Վարդան Օսկանյանը բնակիչներին ուղղված իր խոսքում ասել է.

–Այս ընտրություններին՝ ապրիլի 2–ին, դուք իսկական այլընտրանք ունեք այսօրվա իշխանություններին։ Իշխանությունների պարագայում ակնհայտ է, որ իրենք շարունակելու են այս անկման ճանապարհը, բայց մյուսների պարագայում հույս ունենք, որ գոնե այլ բան կարող է լինել։ Այս դաշինքը, այս եռյակը լրջագույն քաղաքական ուժ է, որն ունի փորձ, ունի նվիրում երկրի նկատմամբ, ազնիվ, անկեղծ աշխատանքի միտում և հստակ տեսլական։ Մեր ժողովրդին հուզող բոլոր խնդիրները կարելի է ամփոփել 4 գլխավոր ուղղություններով։ Առաջին՝ արդարության, իրավահավասարության և իսկական ժողովրդավարության վերականգնում Հայաստանում, երկրորդ՝ մեր անվտանգության, արտաքին արդյունավետ քաղաքականություն վարելու և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում, երրորդ՝ տնտեսության զարգացում, աշխատատեղերի ստեղծում և ժողովրդի կենսամակարդի բարձրացում, չորրորդ՝ Հայաստանը դարձնել Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնության ընդհանուր տուն և ողջ հայության վերջին հանգրվան։ Հավատացե՛ք, այս 4 ուղղություններով էլ մենք շատ արագ կարողանալու ենք առաջընթաց արձանագրել։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը, դիմելով Ավանի բնակիչներին, ասել է.

–Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին ապրիլյան պատերազմի ծնողներին չներքաշել իրենց քարոզարշավների մեջ։ Որևէ ձայն կամ մանդատ չարժե նման քայլ անելու համար։ Ես ուղղակի պահանջում եմ բոլոր կուսակցույշթյուններից և թեկնածուներից, առավել ևս՝ իշխող ՀՀԿ–ից, նման բան այլևս թույլ չտալ։ Ես սա ասում եմ որպես մարդ, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է իր հայրենիքի պաշտպանությանը, որպես մարդ, ով առաջին գծում իր մարտական ընկերների հետ պատրաստ է եղել ամեն վայրկյան զոհելու իր կյանքը, որպես մարդ, ով երկար տարիներ եղել է պաշտապնության նախարար, և վերջապես որպես հայր, ում որդիները գործող բանակի սպա են և ապրիլին կանգնած էին թշնամու դիմաց, և հիմա էլ ցանկացած պահի պատրաստ են մյուս հերոսների նման պաշտպանել մեր հայրենիքը։ Ապրիլի 2–ին մենք ընտրելու ենք ՀՀ իշխանությունն ամբողջությամբ՝ և՛ Ազգային ժողով, և՛ Կառավարություն, և՛ նախագահ, որոնք պետք է ապահովեն ՀՀ առաջընթացը։ Մենք պետք է ընտրենք այնպիսի մարդկանց, ովքեր փորձառու են, ովքեր ազնիվ են։ Մեզ անհրաժեշտ են համարձակ, անկոտրում, բարոյապես ազնիվ մարդիկ, որոնց համար գործից ոչինչ և ոչ ոք առավել կարևոր չէ։ Մեզ պետք են արմատական բարեփոխումներ, նոր մշակույթ է պետք, որը պետք է ներառի ոչ միայն տարբեր տիպի որոշումներ ընդունելը, հեռանկարային պլանավորումը, այլ նաև հասարակ մարդու հետ վարվելու ունակությունը, նրանց հետ աշխատելու մեթոդները, սկզբունքները և ձևերը, նրանց մոտ լինելը, և վերջապես հաշվետվությունը ժողովրդի առջև։ Մենք եկել ենք մեր դաշինքով իշխանությունը ժողովրդին տալու և միասին փորձելու մեր կառավարումն ավելի արդյունավետ դարձնել։ Մենք այստեղ ենք ոչ թե իշխանություն ձեռք բերելու համար, այլ ձեր հետ միասին իշխանությունը վերցնելու և ձեր հետ միասին ձևավորելու։ ՀՀ ապագան կերտելու համար մեր դաշինքն առաջարկելու է լավագույն կառավարիչներին ընդգրկել մեր Կառավարություն՝ գործադիրում, օրենսդիրում և այլ օղակներում։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարումը՝ մենք հավասարաչափ ենք վերաբերվելու և՛ մայրաքաղաքին և՛ ՀՀ բոլոր բնակավայրերին։ Մեր գործունեության հիմքում համաչափ զարգացումն է լինելու և՛ տարածքային առումով, և՛ ոլորտային, բովանդակային առումով։ Որպեսզի զինվորն ամուր կանգնած լինի սահմանին, նա իր թիկունքում պետք է զգա մեր ժողովրդի տաք շունչը, սահմանամերձ բնակավայրերի խաղաղ արարումը։ ՀՀ–ի համար էվոլյուցիոն, դանդաղ զարգացումն անթույլատրելի է,–ասել է Ս. Օհանյանը՝ հավելելով,– մենք պետք է հենվենք փոքր դրականի վրա և ապահովենք թռիչքային աճ, թռիչքային փոփոխություններ։

Դաշինքի անդամներն այսօր հանդիպելու են նաև Էրեբունի համայնքի բնակիչների հետ։
Հիշեցնենք՝ նախօրեին դաշինքի անդամները Կոտայքի մարզում էին, որտեղ հանդիպեցին Հրազդանի, Չարենցավանի, Նոր Հաճնի, Աբովյանի և Մրգաշենի բնակիչների հետ։

Աղբյուրը՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan