Այսօր՝ 19 մայիսի 2024թ., 00:00
Ոչ մի բանի արժանի չեք Թարմացված Kia V6-ը կորեական շուկայի համար նոր տպավորիչ տեսք է ստացել Բացահայտվել է բաոբաբների ծագման գաղտնիքը Գիտնականները պարզել են, թե ինչպես են հնագույն մարդիկ զարգացրել իրենց դիմացկունությունը Արևմտյան գերեզմանատանը տեղակայված են թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների դամբարաններ Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ՔՊ-ական շրջանակներին չհարելու, իրենց հետ չաշխատելու համար․ ուսուցիչ ՔՊ-ականներին հանձնարարել են՝ գլուխները կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Զուգահեռ իրականություն Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա 5 ժամ տևած վիրահատությունից հետո Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Բագրատ Սրբազանը հանգել է նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքն է լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց (տեսանյութ) Ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Կիրանցի 3 սյուները կտեղադրվեն ավելի ուշ. գույքային հարցերը կփոխհատուցվեն. Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել «Էրատո» ջոկատի անդամ Արևիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Բագրատ սրբազանի հետ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է Սամվել Դանիելյանը ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն Գիտնականները պարզել են, թե ինչպես են երազներն ազդում հիշողության եւ հույզերի վրա Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան «Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով ու սուլոցներով Երևանը որոշել է սառեցնել համագործակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. ՌԴ ԱԳՆ Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում «Աթեիստ» Թորոսյանը սկի խաբար չի, որ Ադրբեջանը մեր եկեղեցիներն ալբանացիներին է վերագրում․ Հովհաննես Իշխանյան Խորհրդարանի պաշարում կլինի՞ ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Փաշինյանի ստերը․ մաս 207 ChatGPT-ին սովորեցրել են սիրաբանել և մաթեմատիկական հավասարումներ լուծել Porsche-ն մանրամասնել է հիբրիդային շարժիչով նոր 911 մոդելի մասին Գիտնականները հայտնաբերել են մթնոլորտում ածխաթթու գազի աճի աննախադեպ աճ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Մեքսիկայում հայտնաբերվել է հրաբխային ապարից կերտված արձան, որը ծեսերում օգտագործել են հին մայաները Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Բագրատ Սրբազանն առհասարակ Հայաստանում տուն կամ այլ անշարժ գույք չունի ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Պայքարի վերջում Ճշմարտությունը հաղթելու է. ուրիշ տարբերակ չունենք. Բագրատ սրբազան Վաշինգտոնը կարող է հիմնովին վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները. Սպիտակ Տուն Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրային սպային կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին և ՆԳՆ-ին Երևանի որ կետերից է մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. նա ներկայացվել է քննչական բաժին Այսօր Տավուշի սահմանազատման վերջին օրն է Դանիայում Փաշինյանը հումոր է արել Ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Հրազդանում անձրևաջրերը ողողել են շենքերից մեկի ավտոկայանատեղին և նկուղային հարկում գործող սննդի կետը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերվել Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա ՊՆ-ն հաստատում է, որ ԳՇ պետի ընտանիքի անդամներն ունեն ՌԴ քաղաքացիություն Օրվա ամփոփում Բագրատ Սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել Մոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածու Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ընդդիմադիր պատգամավորից գաղտնի են պահել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումը Բայրամովը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին. հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան Դու ոստիկանությանը դարձնում ես ազգի թշնամի․ Ռուբեն Հակոբյանը՝ Վահե Ղազարյանին
Հարցում

Ուր է տանում մեզ հուզականությունն ու շտապողականությունը

Այն, ինչ եղավ 2018-ի ապրիլ-մայիսին, պետք է լիներ, քանի որ այն հետեւանք էր: Կարճ ասած, այն ինչ եղավ անհրաժեշտություն էր: Մարդիկ հոգնել էին անարդարությունից, մարդիկ հոգնել էին կեղծված ընտրություններից, միահեծան, առանց հակակշիռների իշխանությունից:  

Եթե համառոտ, ապա ժողովուրդը վիրավորվել էր: Ընդ որում վիրավորվել էր ոչ թե միայն ՀՀԿ-ից, այլ բոլոր կուսակցություններից, որոնք շարունակ խոստումներ էին տալիս, շարունակ սարեր խոստանում, իսկ ընտրություններից հետո մոռանում ամեն ինչի մասին:

Եւ այսպես, եղավ այն, ինչ եղավ, բայց մի՞թե մենք այնքան անխոհեմ ենք լինելու, որ այսքանից հետո վերցնենք ու կրկնենք անցյալի սխալները: Այսինքն, վերցնենք եւ հուզականության այս մթնոլորտում ձեւավորենք հերթական միահեծան, առանց հակակշիռների իշխանությունը` առանց մտածելու հետեւանքների մասին:

Միայն չասեք, թե այս անգամ մեծամասնությունը բարի է, ի տարբերություն նախորդ իշխանության: Այսպես չի կարելի մտածել, այս մտածողությունը մեզ միայն ավելի հետ կշպրտի: Քաղաքականության մեջ, պետության կառավարման մեջ չար ու բարի ուժերով առաջնորդվելը եւ հետեւություն անելն առնվազն միամտություն է:

Չի կարող կառավարությունը բաղկացած լինել ամբողջովին բարի, պարկեշտ, ազնիվ, գիշերը չքնող, ցերեկը հաց չուտող եւ անդադար ժողովրդի հոգսերով ապրող գործիչներով: Անհնար է, որ կառավարող կուսակցության խորհրդարանականներն ամբողջովին լինեն պարկեշտության եւ բարության մարմնացում: 

Աշխարհը վաղուց, շատ վաղուց հասկացել է այս մասին եւ հորինել հակակշիռների մեխանիզմը: ԱՄՆ-ում ողբերգություն չեն ապրում, երբ խորհրդարանում հանրապետական մեծամասնության պարագայում նախագահը դեմոկրատ է եւ հակառակը: Ֆրանսիայում հեղափոխական ալիք չի բարձրանում, երբ նախագահը խորհրդարանում մեծամասնություն չի ունենում:

Վերադառնանք հայաստանյան իրականությանը: Այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են, գրեթե որեւէ մեկը չի ժխտում, բայց խնդիրն այն է, թե այդ ընտրությունները մենք օգտագործում ենք հերթական միակուսակցական իշխանությունը ձեւավորելու, թե Հայաստանի զարգացման համար հիմքեր ստեղծելու համար:

Եթե մենք ուզում ենք գնալ առաջ, ապա արտահերթ ընտրություններին պետք է գնանք փոխելով ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը, վերանայենք ընտրական հանձնաժողովների ձեւավորման խայտառակ համակարգը, եւ որ ամենակարեւորն է, քաղաքական ուժերին ռեստարտի թեկուզ կարճ հնարավորություն տանք:

Կարծիքներ կան, թե եկեք արագ անենք ընտրությունները, որ արագ ազատվենք այս իրավիճակից: Դա եւս տարբերակ է, բայց այս դեպքում, անկեղծ լինենք, կվերադառնանք հին տաշտակին, միայն թե ՀՀԿ անվան փոխարեն կունենանք ՔՊ անվանումը:

Եթե սա է մեր նպատակը, ապա կարող ենք համարձակ առաջ շարժվել, եթե ոչ, ապա պետք է գտնենք լուծումներ, որ հետ գնալու փոխարեն առաջ շարժվենք: Մենք պետք է հասկանանք, որ ասֆալտին փռելով, պատերին տալով մենք առաջ չենք կարող շարժվել: Եւս մեկ անգամ կրկնենք՝ համաշխարհային փորձը վկայում է, որ վհուկաորսը առաջ չի կարող տանել: Ժողովրդի թշնամի, հակահեղափոխական, իմպերիալիզմի գործակալներ գտնելը եւս չի նպաստում առաջընթացին:

Առանց հակակշիռների իշխանությունը հանգեցնելու է ոչ թե ներդրումների հոսքին, այլ, ամենայն հավանականությամբ, հերթական տեսարաններին, բայց նման շոուներով երկիր չես կարող պահել, եթե անգամ ընտրությունների պահին ժողովրդի 99 տոկոսը քեզ պաշտի, աստվածացնի:

Ցավոք, այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ օրվա իշխանության կարեւորագույն խնդիրներից մեկը այլակարծությունը լռեցնելն է: Հավատացեք, վստահ եղեք, այսպես մենք հեռու չենք գնա, անգամ ոչ մի տեղ չենք գնա, իսկ ավելի ճիշտ՝ hետ կգլորվենք, բայց հենց հիմա մեկ անգամ եւս հիշենք, որ ապրիլ-մայիսյան իրադարձությունները նրա համար չէին, որ այսօր համախմբած հայհոյենք, անիծենք, սպառնանք բոլոր նրանց, ովքեր համարձակվում են չմտածել այնպես, ինչպես մեծամասնությունը կամ ինչպես մեծամասնության առաջնորդը, եւ առավել եւս ոչ նրա համար, որ ձեւավորենք հերթական միակուսակցական իշխող համակարգը:

Հակոբ Ասատրյան

Top-News.am

 

 

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan