Այսօր՝ 19 մայիսի 2024թ., 00:00
Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր եւ վիրավոր. մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոչ մի բանի արժանի չեք Թարմացված Kia V6-ը կորեական շուկայի համար նոր տպավորիչ տեսք է ստացել Բացահայտվել է բաոբաբների ծագման գաղտնիքը Գիտնականները պարզել են, թե ինչպես են հնագույն մարդիկ զարգացրել իրենց դիմացկունությունը Արևմտյան գերեզմանատանը տեղակայված են թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների դամբարաններ Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ՔՊ-ական շրջանակներին չհարելու, իրենց հետ չաշխատելու համար․ ուսուցիչ ՔՊ-ականներին հանձնարարել են՝ գլուխները կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Զուգահեռ իրականություն Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա 5 ժամ տևած վիրահատությունից հետո Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Բագրատ Սրբազանը հանգել է նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքն է լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց (տեսանյութ) Ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Կիրանցի 3 սյուները կտեղադրվեն ավելի ուշ. գույքային հարցերը կփոխհատուցվեն. Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել «Էրատո» ջոկատի անդամ Արևիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Բագրատ սրբազանի հետ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է Սամվել Դանիելյանը ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն Գիտնականները պարզել են, թե ինչպես են երազներն ազդում հիշողության եւ հույզերի վրա Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան «Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով ու սուլոցներով Երևանը որոշել է սառեցնել համագործակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. ՌԴ ԱԳՆ Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում «Աթեիստ» Թորոսյանը սկի խաբար չի, որ Ադրբեջանը մեր եկեղեցիներն ալբանացիներին է վերագրում․ Հովհաննես Իշխանյան Խորհրդարանի պաշարում կլինի՞ ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Փաշինյանի ստերը․ մաս 207 ChatGPT-ին սովորեցրել են սիրաբանել և մաթեմատիկական հավասարումներ լուծել Porsche-ն մանրամասնել է հիբրիդային շարժիչով նոր 911 մոդելի մասին Գիտնականները հայտնաբերել են մթնոլորտում ածխաթթու գազի աճի աննախադեպ աճ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Մեքսիկայում հայտնաբերվել է հրաբխային ապարից կերտված արձան, որը ծեսերում օգտագործել են հին մայաները Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Բագրատ Սրբազանն առհասարակ Հայաստանում տուն կամ այլ անշարժ գույք չունի ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Պայքարի վերջում Ճշմարտությունը հաղթելու է. ուրիշ տարբերակ չունենք. Բագրատ սրբազան Վաշինգտոնը կարող է հիմնովին վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները. Սպիտակ Տուն Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրային սպային կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին և ՆԳՆ-ին Երևանի որ կետերից է մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. նա ներկայացվել է քննչական բաժին Այսօր Տավուշի սահմանազատման վերջին օրն է Դանիայում Փաշինյանը հումոր է արել Ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Հրազդանում անձրևաջրերը ողողել են շենքերից մեկի ավտոկայանատեղին և նկուղային հարկում գործող սննդի կետը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերվել Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա ՊՆ-ն հաստատում է, որ ԳՇ պետի ընտանիքի անդամներն ունեն ՌԴ քաղաքացիություն Օրվա ամփոփում Բագրատ Սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել Մոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածու Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ընդդիմադիր պատգամավորից գաղտնի են պահել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումը Բայրամովը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին. հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան
Հարցում

Էդմոն Մարուքյան. Արագ պարտության և երկարատև, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը

Քաղաքականությունը նման է խճանկարի, որին չափազանց մոտ տարածությունից նայելով` շատ բան չես հասկանա. հարկավոր է մի փոքր հեռանալ՝ տեսնելու համար ամբողջական պատկերը: Ընդ որում, հեռանալ թե՛ տարածական, թե՛ ժամանակային իմաստներով:

Այսօրվա քաղաքական խճանկարի առաջին դրվագները պատկերվեցին դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ գործող իշխանությունը, ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների սեփական հայեցակարգը, հանդես եկավ Հայաստանը պառլամենտական հանրապետություն դարձնելու բավականին ամբիցիոզ նախաձեռնությամբ:

Իսկ ի՞նչ է ենթադրում պառլամենտարիզմը: Այն ենթադրում է քաղաքական մրցակցային միջավայր և բազմազանություն, զարգացած կուսակցական համակարգ և ազատ պայմաններ՝ այդ համակարգի զարգացման համար, զսպումների և հակակշիռների իրական մեխանիզմներ, ընդդիմության համար երաշխավորված խորհրդարանական վերահսկողության իրական գործիքներ, քաղաքական մենաշնորհի չեզոքացում, «հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ» սկզբունքի իսպառ բացառում և այլն:

Սկզբունքորեն, սա ներառում է ժողովրդավարության գործիքակազմի զգալի մասը: Լինի համակարգը պառլամենտական, թե նախագահական, հարկավոր են որոշակի նվազագույն պայմաններ, որպեսզի այն աշխատի: Եվ այդ նվազագույն պայմաններից մեկն էլ երկրում քաղաքական այլընտրանքների առկայությունն է, որը քաղաքականությունը դարձնում է բազմակողմ հարաբերությունների միջավայր, այլ ոչ թե իշխանության մենախոսության:

Ահա այսպիսի քաղաքական այլընտրանք ներկայացնելու նպատակով էր, որ 2016թ. Լուսավոր Հայաստան, Հանրապետություն և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները հիմք դրեցին ԵԼՔ դաշինքին՝ միասնաբար մասնակցելով 2017թ. խորհրդարանական ընտրություններին:

Իրականացրեցինք դռնեդուռ քարոզարշավ, տնետուն, համայնք առ համայնք, փոքրից մինչև մեծ ներկայացրեցինք երկրի զարգացման մեր տեսլականը և տեղեկացրեցինք ՀՀ քաղաքացիներին, որ այդ ընտրությամբ նրանք ունեն բացառիկ շանս՝ ազատվելու գործող իշխանություններից՝ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունից։ Մենք մանրամասն ներկայացրեցինք, թե ինչ նոր մեխանիզմներ են ներդրված քաղաքացիների ձայները պաշտպանելու և տեղ հասցնելու համար, վստահեցրեցինք, որ մենք պատասխանատվություն ենք ստանձնում մեր օգտին քվեարկված յուրաքանչյուր ձայնը պահելու համար: Ցույց տվեցինք այն ճանապարհը, որով Հայաստանի խորհրդարանում կարող էր ձևավորվել ԵԼՔ դաշինքի քաղաքական մեծամասնությունը: Հենց այդպիսի արդյունքի դեպքում, ոչ թե Հանրապետականը, այլ ԵԼՔ դաշինքը կարող էր որոշել, թե ով պետք է լինի նոր սահմանադրությամբ Հայաստանի թիվ մեկ դեմքը՝ վարչապետը։

Այդ նույն քարոզարշավի ժամանակ բազմիցս բարձրաձայնել ենք, որ սա մեր քաղաքացիների վերջին շանսն է՝ մինչև 2022 թվականը երկրում փոխելու իշխանությունը, քանի որ Հայաստանում այլևս նախագահի համաժողովրդական ընտրություններ չեն լինելու և սա վերջին ընտրապայքարն է առաջիկա 5 տարիների համար։

Ինչևէ, ընտրությունները տեղի ունեցան և գրանցվեցին հետևյալ արդյունքները՝

ՀՀԿ-ն ստացավ 770.441 քվե կամ 49.12%,
Ծառուկյան դաշինքը՝ 428.836 քվե կամ 27.32%,
ԵԼՔ դաշինքն ստացավ 122.065 քվե կամ 7.77%,
ՀՅԴ֊ն՝ 103 048 քվե կամ 6.57%:

2017 թվականի ապրիլի 4-ին՝ ընտրություններից երկու օր անց, ԵԼՔ դաշինքը ընդունեց հայտարարություն՝ արձանագրելով, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի զանգավածային բաժանում, վարչական ռեսուրսի կիրառում: Սակայն, դաշինքը նաև արձանագրեց այն ցավալի փաստը, որ այդ խախտումները կատարվել են տասնյակ հազարավոր քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ՝ այդ երևույթի նկատմամբ ձևավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտում, ինչը հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:

Դաշինքի հայտարարության առաջին կետում ասվում էր, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, և ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե։ Ամփոփելով հայտարարությունը՝ դաշինքն արձանագրել էր, որ իրեն համարում է իր օգտին քվեարկած 122 հազար 49 քաղաքացիների պատվիրակը և որ ԵԼՔ դաշինքը գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազատության, անվտանգության ու բարեկեցության:

Դաշինքի հայտարարության տրամաբանությունն այն էր, որ ՀՀ քաղաքացիներն այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, հնարավորություն են ունեցել կանխելու Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերարտադրությունը, ունեցել են սեփական ձայները պահելու երաշխավորված մեխանիզմ, սակայն նրանք դա չեն արել: Արդյունքում դաշինքն ստանձնել է իր օգտին քվեարկած քաղաքացիների պատվիրակը լինելու բարձր պարտականությունը և չի սկսել Սահմանադրական դատարան դիմելու անարդյունավետ գործընթաց՝ իր ձեռքի տակ չունենալով այնպիսի վճռորոշ խախտումների կամ ընտրակեղծքիների փաստաթղթավորված ապացույցներ, որոնք կլինեին Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ծանրակշիռ հիմքեր։

Ազգային Ժողովի ընտրություններից անմիջապես հետո ԵԼՔ դաշինքը լծվեց Երևանի ավագանու ընտրություններին: 2017 թվականի մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների արդյունքներով ընտրություններին մասնակցած երեք ուժերից՝

ՀՀԿ-ն ստացավ034 քվե կամ 71,25%,
ԵԼՔդաշինքն ստացավ 730 քվե կամ 21%,
Երկիր ծիրանիկուսակցությունն ստացավ 107 քվե կամ 7,75%։

Ընտրություններից հետո ԵԼՔ դաշինքը արձանագրեց, որ մայրաքաղաքում ունի համակիրների ամուր և կայուն հենարան և Երևանի ավագանիում ԵԼՔ խմբակցությունն իրեն համարում է դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երևանցիների պատվիրակը:

Դաշինքը հռչակեց, որ ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը և ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար:

Լծվելով խորհրդարանական աշխատանքին և ստանձնելով խորհրդարանական ընդդիմության դերն ու պատասխանատվությունը՝ ԵԼՔ դաշինքն իսկզբանե իր առջև նպատակ դրեց խորհրդարանական բոլոր լծակների գրագետ օգտագործմամբ դառնալ իշխանության իրական այլընտրանքը, վերահսկել վերջինիս և Ազգային Ժողովում հավուր պատշաճի ներկայացնել բոլոր այն քաղաքացիների ձայնը, ում համար կարևոր է Հայաստանում իրական ժողովրդավարական փոփոխությունների օրակարգը: Սա է եղել մեր հավատամքն ու գործելաոճը մինչ այժմ:

Ես վստահ եմ, որ հնարավոր չէ հին գործիքներով լուծել նոր խնդիրները, քարացած մտածողությամբ գործել այսօրվա փխրուն աշխարհում: Հենց այս նոր մտածողությունն ու գործիքակազմն է, որ իսկզբանե դրվել է ԵԼՔ դաշինքի գործունեության հիմքում. չգնալ նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով, չտրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը: Ինչպես հայտնի խոսքն է ասում՝ անմտություն է ամեն անգամ անել նույն բանը և ամեն անգամ սպասել, որ կստանաս նոր արդյունք. հնարավոր չէ նույն քայլերով այլ արդյունքի հասնել։

Տարիներ շարունակ իշխանության կողմից հանրությանը մատուցվել է այն գաղափարը, որ իշխանությունը չունի իրական այլընտրանքներ, որ իշխանությունը միակն է, որ կարող է ստանձնել պետության կառավարման դժվարին և պատասխանատու գործը: Այս միտքը դարձել է մանիպուլյատիվ գործիք, որով իշխանությունը շատ հաճախ մոլորեցրել է հանրությանը՝ ի վերջո շատերի մոտ բերելով հետևյալ հարցադրումը՝ եթե ոչ նրանք, ապա ո՞վ: Ստացվում է՝ մի կողմից ձախողել պետության կառավարումը, մյուս կողմից՝ լինել «միակը». ահա այսօրվա Հայաստանի մեծագույն քաղաքական պարադոքսներից մեկը: Բայց այս պարադոքսի լուծումը մենք ունենք:

Ահա, թե ինչու մեզ համար առաջնային նշանակություն ունի հետևողականորեն ցույց տալ հանրությանը, որ մենք ունենք իրական այլընտրանք, ունենք պետության կառավարման ալտերնատիվ գործիքակազմ, նոր քաղաքական մշակույթ և մրցունակ թիմ: Ուստի, Ազգային ժողովում ԵԼՔ դաշինքն իսկզբանե հանդես եկավ տարբեր այլընտրանքային նախաձեռնություններով՝ առաջադրելով Ազգային ժողովի նախագահի սեփական թեկնածու և ներկայացնելով այլընտրանքային ծրագիր ու մոտեցումներ: ԵԼՔ դաշինքը հանդես եկավ Հանրապետության նախագահի այլընտրանքային թեկնածուի առաջադրման նախաձեռնությամբ, որը չհաջողվեց մյուս խմբակցությունների գործընկեր պատգամավորների մեզ չմիանալու պատճառով: Բազմաթիվ նախաձեռնություններ և այլընտրանքային ծրագրեր գտնվում են մշակման փուլում, որոնք պետք է դառնան Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն գործոններ:

Մենք ամենօրյա ռեժիմով ձեռքներս պահում ենք քաղաքական փոփոխությունների զարկերակին, իսկ այս օրերին, ինչպես գիտեք, ամենից քննարկվող թեման Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության և դրա դեմ պայքարի մեթոդներն ու ռազմավարությունն են, դրա քաղաքական իմաստը, այդ գործընթացի շուրջ համախմբվելը կամ չհամախմբվելը: Շատերի մոտ սա դեժավյու է առաջացնում, բայց ամեն դեպքում հարկ եմ համարում ներկայացնել մեր մոտեցումները քննարկվող թեմաների մասին և այն ամենը, ինչին հավատում ենք մենք։

Դեռևս ամիսներ առաջ, ԵԼՔ դաշինքը, քննարկումների արդյունքում հանգեց կոնսենսուսային որոշման՝ առ այն, որ մեզ համար անընդունելի է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը: Միևնույն ժամանակ, այդ կոնսենսուսի լույսի ներքո, քաղաքագիտորեն և իրավական տրամաբանությամբ բոլորս հասկանում էինք, որ Սերժ Սարգսյանն իր կուսակցության հետ միասին վերարտադրվել է դեռևս 2017 թվականի ապրիլի 2-ին, հետևաբար, ՀՀ քաղաքացիների հետ հարկավոր էր լինել անկեղծ և մեր հռետորաբանության մեջ օգտագործել ոչ թե վերարտադրություն, այլ երրորդ ժամկետ արտահայտությունը:

Այո՛, մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը, երրորդ ժամկետին անցնելով, դրժում է նախկինում իր կողմից տրված խոստումը: Այսպիսով, հօդս է ցնդում սահմանադրական բարեփոխումների ամբողջ միֆը: Վերջին շրջանում ընդունված սահմանադրական օրենքներով ամեն բան արվեց, որ Հայաստանն ունենա անվերահսկելի սուպերվարչապետ և զրո խորհրդարանական կառավարում՝ իր եվրասիական բոլոր ավանդույթներով։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանը բռնապետություն դառնալու անհրաժեշտ ռեսուրս չունի. դա կատարյալ բախտախնդրություն է: Ուստի, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ֊ի՝ Հայաստանը բռնապետություն դարձնելու բոլոր փորձերը ձախողվելու են։

Մյուս կողմից, որպես խորհրդարանական ուժ, հավատարիմ լինելով մինչև հիմա գոյություն ունեցած մեր գործելաոճին, մենք կարող էինք առաջադրել վարչապետի այլընտրանքային թեկնածու, ներկայացնել այլընտրանքային ծրագիր. սա անելու համար, դաշինքի ներսում հարկավոր էր ունենալ միասնականություն և կոնսենսուս։

Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ չենք հավատում մեր գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում, որ ժողովուրդը թույլ չտա, ԻՀԱՐԿԵ ՈՉ: Պարզապես մենք ելնում ենք այն իրողությունից, որ ժողովուրդն ուղիղ մեկ տարի առաջ թույլ է տվել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ: Սերժ Սարգսյանին, ըստ էության, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։ Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն իսկզբանե պարտված է՝ թե՛ իրավական առումով, թե՛ ռեսուրսների պայքարում, թե՛ քաղաքագիտորեն: Այս փուլում պարտված խաղի պայմաններում ձեռք ենք բերելու հուսահատության եզրին հասցված քաղաքացիների, որոնց չափազանց դժվար է լինելու բացատրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց խոստացված հեղափոխությունը: Մյուս կողմից, մարդկանց դժվար է լինելու տրամադրել որևէ ընտրական պրոցեսի՝ գյուղում, քաղաքում կամ համապետական ընտրություններում։ Ուստի, մենք անկեղծ ենք մեր գործընկերների և մեր քաղաքացիների հետ: Մենք մեր քաղաքական վերլուծություններում, մեր ռեսուրսների հաշվարկում եկել ենք այն եզրահանգման, որ կարող ենք մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին խորհրդարանում՝ առանց փողոցներում մարդկանց մոտ սին ակնկալիքներ ձևավորելու, իսկ հետո նրանց բացատրելու, թե ինչու չստացվեց այն, ինչին ինքներս էլ չէինք հավատում։ Չարդարացված հույսերն ավելի են խորացնում հուսահատության ճահիճը, որի դեմ պայքարելու խոստում է տվել ԵԼՔ դաշինքը:

Մյուս կողմից, առաջանում է լիովին տրամաբանական հարց՝ իսկ ի՞նչ անել այս իրավիճակում, եթե Սերժ Սարգսյանն է նշանակվում վարչապետ՝ քաղաքական մեծամասնության կոալիցիայի և չի բացառվում նաև՝ Ծառուկյան դաշինքի աջակցությամբ։

Կարծում եմ, այս փուլում մենք պիտի ստանձնենք իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը, որն այս պահին առավել հնարավոր և իրատեսական է: Մենք պետք է իշխանությունների առջև առաջադրենք պայմաններ, որոնց համաձայն՝ ԵԼՔ դաշինքին, որպես խորհրդարանական ընդդիմության, և քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող շերտերին պետք է տեղեր տրվեն երկրում առկա և փոփոխված սահմանադրությամբ ստեղծված բոլոր վերահսկիչ և անկախ կառույցներում, փոխզսպման և հավասարակշռման գործառույթ իրականացնող մարմիններում, որոնց վրա դրված չէ գործադիր իշխանության որևէ լիազորություն։

Մասնավորապես, իշխանությունը պետք է զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից 2֊ին նշանակելու քաղաքական իրավունքը, Մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու քաղաքական իրավունքը, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 2֊ին և ՀՌԱՀ 7 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը, Հաշվեքննիչ պալատի 7 անդամներից 3-ին նշանակելու իրավունքը, Կենտրոնական բանկի խորհրդում 8 անդամներից 2-ին նշանակելու հնարավորությունը, հնարավորություն տալ ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող ինստիտուտների առաջարկությամբ նշանակել ՏՄՊՊՀ 7 անդամներից 3-ին և ՀԾԿՀ 5 անդամներից 2-ին, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամներից առնվազն 3-ին՝ բնականաբար մրցութային և հարցազրույցի փուլերն անցնելու պարագայում:

Հայաստանին վերջին տարիներին հասցված համակարգային վնասը կարող է նվազեցվել միայն այս կերպ՝ քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ համագործակցության ճանապարհով՝ զսպումների և հակակշիռների ստեղծման արդյունքում. այլ տարբերակ չկա և լինել չի կարող:

Միաժամանակ, հարկավոր է նշել, որ նոր խորհրդարանի ձևավորման այս մեկ տարվա ընթացքում իշխանության հեղինակությամբ տեղի են ունեցել մի շարք հակաժողովրդավարական իրադարձություններ, որոնք առավել կենսական են դարձնում վերջինիս վերահսկելու անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնության կողմից կայացվեց քաղաքական որոշում՝ կրճատելու Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը՝ այն դարձնելով 9: Պատճառն այն էր, որ 10-րդ հանձնաժողովի նախագահը պետք է լիներ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչ, ուստի, նման որոշում կայացվեց՝ կանխելու համար այդպիսի զարգացումը:

Խախտումներով ընդունվեց նոր դատական օրենսգիրքը, որի համաձայն՝ 2019 թվականից փաստաբանների նկատմամբ կկիրառվի դատական տուգանք: «Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացավ քրեակատարողական հիմնարկում՝ ունենալով կալանավորման հետ անհամատեղելի հիվանդություններ և դրա համար մինչ այժմ ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Բարձրացվեցին հարկերը և այլ պարտադիր վճարները, ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ իշխանական պատգամավորի կողմից բռնություն կիրառվելու հարցով խորհրդարանում մերժվեց էթիկայի հանձնաժողովի նիստ գումարելու և այն քննարկելու նախագիծը:

Նոր օրենքի համաձայն՝ կառավարության նիստերը դառնում են դռնփակ, արգելվում է լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերին: Խախտվում է Սահմանադրությունը՝ ստեղծելով առաջին փոխվարչապետի պաշտոն, իսկ կառավարության կառուցվածքը դառնում է այնպիսին, որ այն վերջնականապես դուրս մնում խորհրդարանական վերահսկողությունից՝ վերածվելով վիթխարի ուժով օժտված անվերահսկելի մեքենայի:

Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների պնդումների համաձայն՝ Հայաստանում առկա են քաղաքական բանտարկյալներ. ես կիսում եմ այդ կարծիքը և գտնում եմ, որ բռնության հետ որևէ աղերս չունեցող հասարակական-քաղաքական բոլոր գործիչները, ովքեր այս պահին գտնվում են բանտերում կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ քրեական հետապնդումը նրանց նկատմամբ պետք է դադարեցվի:

Վերը նշված բոլոր փաստարկները և քաղաքական իրողությունների խորքային գնահատականը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանում տեղի է ունենում ժողովրդավարության շարունակական հետընթաց, որը կանգնեցնելու համար հարկավոր են արմատական և համակարգային փոփոխություններ: Ես համոզված եմ, որ եթե իշխանությունը շարունակի անտեսել բերված փաստարկները, մերժել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մշակույթը, չլսել թե՛ իմ և թե՛ ինձ պես մտածող այլ քաղաքացիների ձայները, երկրի ներսում ավելի հաճախ են լսվելու կրակոցների ձայները, որոնք տասնամյակներով հետ են շպրտելու Հայաստանը՝ խորացնելով ժողովրդի հուսալքությունը և խարխլելով պետության հիմքերը:

Էդմոն Մարուքյան

Լուսավոր Հայաստան Կուսակցության նախագահ,

ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan