Այսօր՝ 19 մայիսի 2024թ., 00:00
Թարմացված Kia V6-ը կորեական շուկայի համար նոր տպավորիչ տեսք է ստացել Բացահայտվել է բաոբաբների ծագման գաղտնիքը Գիտնականները պարզել են, թե ինչպես են հնագույն մարդիկ զարգացրել իրենց դիմացկունությունը Արևմտյան գերեզմանատանը տեղակայված են թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների դամբարաններ Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ՔՊ-ական շրջանակներին չհարելու, իրենց հետ չաշխատելու համար․ ուսուցիչ ՔՊ-ականներին հանձնարարել են՝ գլուխները կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Զուգահեռ իրականություն Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա 5 ժամ տևած վիրահատությունից հետո Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Բագրատ Սրբազանը հանգել է նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքն է լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց (տեսանյութ) Ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Կիրանցի 3 սյուները կտեղադրվեն ավելի ուշ. գույքային հարցերը կփոխհատուցվեն. Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել «Էրատո» ջոկատի անդամ Արևիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Բագրատ սրբազանի հետ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է Սամվել Դանիելյանը ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն Գիտնականները պարզել են, թե ինչպես են երազներն ազդում հիշողության եւ հույզերի վրա Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան «Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով ու սուլոցներով Երևանը որոշել է սառեցնել համագործակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. ՌԴ ԱԳՆ Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում «Աթեիստ» Թորոսյանը սկի խաբար չի, որ Ադրբեջանը մեր եկեղեցիներն ալբանացիներին է վերագրում․ Հովհաննես Իշխանյան Խորհրդարանի պաշարում կլինի՞ ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Փաշինյանի ստերը․ մաս 207 ChatGPT-ին սովորեցրել են սիրաբանել և մաթեմատիկական հավասարումներ լուծել Porsche-ն մանրամասնել է հիբրիդային շարժիչով նոր 911 մոդելի մասին Գիտնականները հայտնաբերել են մթնոլորտում ածխաթթու գազի աճի աննախադեպ աճ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Մեքսիկայում հայտնաբերվել է հրաբխային ապարից կերտված արձան, որը ծեսերում օգտագործել են հին մայաները Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Բագրատ Սրբազանն առհասարակ Հայաստանում տուն կամ այլ անշարժ գույք չունի ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Պայքարի վերջում Ճշմարտությունը հաղթելու է. ուրիշ տարբերակ չունենք. Բագրատ սրբազան Վաշինգտոնը կարող է հիմնովին վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները. Սպիտակ Տուն Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրային սպային կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին և ՆԳՆ-ին Երևանի որ կետերից է մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. նա ներկայացվել է քննչական բաժին Այսօր Տավուշի սահմանազատման վերջին օրն է Դանիայում Փաշինյանը հումոր է արել Ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Հրազդանում անձրևաջրերը ողողել են շենքերից մեկի ավտոկայանատեղին և նկուղային հարկում գործող սննդի կետը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերվել Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա ՊՆ-ն հաստատում է, որ ԳՇ պետի ընտանիքի անդամներն ունեն ՌԴ քաղաքացիություն Օրվա ամփոփում Բագրատ Սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել Մոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածու Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ընդդիմադիր պատգամավորից գաղտնի են պահել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումը Բայրամովը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին. հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան Դու ոստիկանությանը դարձնում ես ազգի թշնամի․ Ռուբեն Հակոբյանը՝ Վահե Ղազարյանին Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Հարցում

Նստացույց. 88թ. մայիս

Համալսարանի բանասիրական ֆակուլտետի 220 լսարանում, ժողովի վերջում հայտարարվեց Օպերայի աստիճանների վրա սկսվող ուսանողական նստացույցի մասին: 1988-ի մայիսն էր: Մենք չգիտեինք` նստացույցն ինչ է: Մեր միջի առաջադեմներից որևէ մեկի գաղափարն էր ու, կարևորն այն էր, որ միասին արդարություն էինք պահանջելու. այս անգամ՝ նստած: Նստացույցը պահանջելու էր Հայաստանի Գերագույն խորհրդի արտահերթ նիստ, որտեղ պիտի քվեարկության դրվեր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզխորհրդի ընդունած որոշումը` Հայաստանին միանալու մասին: ԳԽ-ն միաձայն կողմ էր քվեարկելու, բայց դա արդեն հունիսի տասնհինգին:

Երբ համալսարանից իջանք Օպերա ու մի փոքր շփոթված սկսեցինք տեղավորվել աստիճաններին, թվով այնքան էլ շատ չէինք: Մեր ուսանողական առաջնորդները, որոնք մոտ քսաներեք տարեկան էին, բայց ուսանողական շարժման առաջնորդ էին կոչվում ու որոշումներ էին կայացնում, խնդրեցին ցուցակագրվել նրանց, ովքեր հաստատ մնալու են գիշերը: Ռուսական հայտնի ֆիլմի ուղղիչ աշխատանքային գաղութում վերադաստիարակվողի նման ես առաջին քայլն արեցի ու Արամ Ավետիսյանին ասացի. «Իմ անունը գրի, ես հաստատ կմնամ»: Նա թերահավատ նայեց ինձ, որովհետև ընդամենն առաջին կուրսում էի ու տասնյոթ տարեկան: «Հաստատ» բառն այնպես արտասանեցի, որ ես էլ հավատացի, որ հաստատ, թեև դա գիշերը տնից բացակայելու իմ առաջին դեպքն էր լինելու:

Ցուցակագրվելուց հետո արագ իջա տուն, մտա ու շատ վճռական հայտնեցի նստացույցի ու իմ տուն չգալու մասին: Մինչ մայրս արտասանում էր արգելքի` իր իմացած բոլոր թևավոր խոսքերն ու ասույթները, հայրս ասաց․ «Տաք շոր վերցրու հետդ»:

Ես երջանիկ էի, հասուն, ինքնուրույն, համարձակ ու վստահ, որ մենք մի բան փոխելու ենք շարժման ընթացքի մեջ:

Երբ հասա Օպերա, ուսանողները շատացել էին: Ինքներս էլ դեռ լավ չէինք պատկերացնում` ինչ տեսք պիտի ունենա մեր նստացույցը և մանավանդ՝ ինչ ընթացք, բայց դա չէին հասկանում նաև ոստիկանները, որոնք հետաքրքրությամբ նայում էին մեզ ու փորձում էին գուշակել իրենց անելիքը:

Կամաց-կամաց մեզ էին միանում դասախոսներից հոգով ամենաջահելները, որոնց ներկայությունը մի քիչ ավելի վստահություն էր հաղորդում դեռ երբևէ չփորձարկած բողոքի ձևին: Հայաստանում առաջին նստացույցն էր: Նաև ամբողջ Խորհրդային երկրում, եթե չհաշվենք 68թ-ին Կրեմլի դիմաց յոթի նստացույցը՝ ի նշան Խորհրդային զորքը Չեխոսլովակիա մտցնելու բողոքի: Այդ նստացույցը աղետալի հետևանք ունեցավ նրանց համար: Մարդիկ հայտնվեցին հոգեբուժարաններում ու բանտերում: Բայց, անկեղծ լինենք, մենք այդ մասին 88-ին դեռ չգիտեինք: Երկրում կատարվող խոշոր բաների մասին ոչ ոք ֆեյսբուքյան ստատուս չէր գրում ու չէր հաղորդում պետական ալիքներով: Ոմանք այդ մասին իմանում էին «Ազատություն», «Ամերիկայի ձայն» արգելված ռադիոալիքներով, որոնց հայտնած լուրը լսելու համար, ցցված ալեհավաքով ռադիոընդունիչը գրկած` լուսնոտի նման քայլում էին սենյակից սենյակ:

Այնպես որ, մեր նստացույցը բացարձակ նորություն էր ոչ միայն մեզ նայող համաքաղաքացիների, ոստիկանների, այլև՝ մեզ համար:

Տաք մայիս էր, բայց վերջերս մասնակիցներից մեկը հարցնում էր. «Բա եթե մայիս էր, ինչի էինք մրսում գիշերները»: Որովհետև գիշերները ցուրտ էր: Իսկ հաճախ, երբ աստիճանների վրա քնած էինք լինում, հորդառատ անձրև էր սկսվում, ու մենք կիսաթաց կա՛մ հասնում էինք տուն` շոր փոխելու, կա՛մ փորձում էինք չորանալ տեղում: Եթե մեջքով կանգնեք Օպերային, ձախ թևի վրա մի խորություն կա. այդտեղ վրան էին խփել ու «առաջնորդների» նստավայրն էր: Մեր՝ աշխարհի ամենալավ ու կարգին ուսանողական շարժման ժամանակ էլ կար բանակին բնորոշ «դեդավշինա»: Տարիքով ավելի մեծերն ու ակտիվները վրանում ներս ու դուրս էին անում, սուրճ ու թեյ էին խմում, իսկ ցածր կուրսեցիներն ու ամենանվիրյալներն ապահովում էին` ցերեկվա արդեն կատաղի շոգին ու անձրևներին աստիճանների վրա նստացուցարարների ներկայությունը: Եթե ֆեյսբուքում լիներ այս գրառումս՝ ժպիտի սիմվոլ կդնեի, որ շատ լուրջ չընդունվեր:

Անձրևներն ավելի էինք սիրում, որովհետև 88-ին սկսված մեր մարդկայնությունն ու հոգատարությունը իրար հանդեպ, անձրևների ժամանակ ավելի զգալի էին դառնում:

«Ծածկվեք, էս տաքա՝ էս վերցրեք, էս ցելոֆանը պահեք գլխներիդ, էրեխեք, տաք թեյա, խմեք»: Կամ սկսում էինք երգել ու Օպերայի կլոր հրապարակում մեզ մենակ չթողնող մեր հայրենակիցներն առատորեն հուզվում էին մեր ինքնամոռաց ու շատ երիտասարդ հավատի վրա:

Առաջին օրը, երբ արդեն բոլորը տեղավորվել էին Օպերայի աստիճանների «պարտերում», ու սպասում էինք պետության արձագանքին, ձախ թևից անսպասելի հայտնվեց Ֆելիքսը՝ Ֆելոն: Ֆելոն մեր բանասիրականի բուֆետապանն էր՝ իտալացի դերասանի տեսքի մի բարձրահասակ, նիհար տղամարդ` ալեխառն մազերով, որը միշտ վաճառասեղանի հետևում կանգնում էր սպիտակ գոգնոցով ու սպիտակ վերնաշապիկի վրա սև թիթեռնիկով: Ֆելոն հավաքել էր բանասիրականի բուֆետի խաչապուրիներն ու բերել էր հրապարակ: Ֆելոն արկղերը իջեցրեց ու տիրական ասաց. «կերեք էրեխեք ջան, էլի եմ բերելու»: Ո՞նց էր վճարելու, ո՞վ էր վճարելու մի քանի արկղ խաչապուրու փողը՝ չիմացանք, բայց Ֆելոն մեզ ոգևորեց ավելի, քան եթե ամբողջ իշխող վերնախավը գար` մեզ ողջունելու:

Նստացույցի ընթացքում շատ հետաքրքիր մարդիկ էին այցելում մեզ՝ ուշ գիշերով կամ առավոտյան, երբ հատկապես դժվար էր լինում. քնել էինք ուզում, ու ցուրտ էր լինում: Իմ հիշողության մեջ տպավորվել են երկու հոգի. մի, այն ժամանակվա իմ աչքերով՝ տարիքով տղամարդ, որը մասնագիտությամբ գինեկոլոգ էր: Նա մոտենում էր աղջիկներին ու ցածրաձայն, որ չշփոթեցնի, խնդրում էր չնստել սառը քարերին: Ասում էր. «Այս ամենը կանցնի, իսկ դուք կարող եք երեխա չունենալ, խնդրում եմ, մի նստեք սառը քարերին, ձեր բերած երեխան ավելի կարևոր գործ է երկրի համար, քան՝ նստելը»: Մենք, իհարկե դժգոհ դեմքեր էինք ընդունում նրա հայտնվելու հետ, բայց հիմա կգտնվի՞ հիսունին մոտ որևէ մասնագետ, որը կհաղթահարի անտարբերությունն ու կմոտենա նստացույցի աղջիկներին՝ նույն խնդրանքը մի քանի անգամ կրկնելով ու արժանանալով ինքնավստահ երիտասարդների հեգնոտ կատակներին: Հետո նա դիմում էր տղաներին, խնդրում էր, որ տղաները թույլ չտան մեզ նստել քարերին:

Մյուսը՝ մեր գրաբարի դասախոս Վազգեն Գևորգյանն էր: Նա Նարեկացու «Մատյանի» թարգմանիչներից է ու դասախոսական ծիրից դուրս մի երևույթ, որի դասերին ոչ միայն գրաբար էինք սովորում, որովհետև նա հատուկ ձև ուներ գրաբար սովորեցնելու, այլ նաև Բախ էինք լսում, ու ինքը վերլուծում էր, Լերմոնտով էր սիրում` կարդում, բացատրում էր: Խիստ էր, հատկապես երբ գրաբարի բարդ հոլովումների ու խոնարհումների արանքում սխալվում էինք, իսկ երբ որևէ խրթին հարց էր տալիս ու, աչքերը փոքրացնելով, սպասում պատասխանի, ու որևէ մեկը ճիշտ էր պատասխանում՝ երեխայի ցնծություն էր ապրում, համբուրում մեր գլուխները, շնորհակալ էր լինում: Երբ Վազգեն Գևորգյանը, նստացույցի օրերին մի ոտքը ձգելով, ձեռնափայտի վրա հենվելով գալիս էր մեզ տեսնելու, ես չէի կարողանում զսպել ոտքի կանգնելու բնազդը, ու նստացույցի նստելու պայմանը խախտվում էր: Նա երևույթ էր ու հասնում էր հրապարակ, որ մեզ հայտնի իր երախտագիտությունը: Այսպես, իրարով` ինչպես կասեին հիմա, մենք գործ էինք անում՝ համընդհանուր գործ:

Նստացույցի մեր լուսաբացները սկսվում էին մաքրությամբ: Դա պարտադիր պայման էր: Ավլում էինք աստիճանները, հարթակը, լվանում էինք քարերը, թափում էինք աղբը, որը հավաքում էինք մոմլաթե տոպրակի դեֆիցիտ ունեցող սովետական երկրում: Հետո նստում ու սպասում էինք: Սպասում էինք արտահերթ նիստ հրավիրելու որոշմանը:

Նստացույցի կարևոր երևույթներից էր երգը: Ցույցերից հետո, չէի կարողանում լսել «Հայ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ, ձեր մայրերը ձեզ ղուրբան»-ը: Մեր օրը սկսվում էր այդ երգով, ընթացքում երգում էինք մի քանի անգամ:

Որ տխրում էինք՝ «Ադանայի ողբը»-ն էր: Այս երգի բառերը 88-ին շատ հաղթական էին թվում, իսկ հետո, տարիներ հետո, երբ կարդում էի՝ սարսափում էի, ոնց էինք մենք՝ պայքարող ուսանողներս, որոնք կարող էին տնետուն գնալ և նիստի բերել խորհրդային Գերագույն խորհրդի դեպուտատներին, լուրջ լեզվակռվի մեջ մտնել սովետական առաջնորդների հետ՝ պարբերաբար երգում «կոտորածն անգութ, հայերը թող լան, անապատ դարձավ տխուր Ադանան»: Ոգևորված ժամանակ թնդացնում էինք. «Հիմի էլ լռենք, եղբայր, հիմի է՞լ»-ը, ու դրանով ամեն ինչ ասված էր:

Բայց գիշերը, երբ քաղաքականությունը գնում էր քնելու՝ ուսանողները երգում էին Ռուբեն Հախվերդյանի երգերը, ինքն էլ էր գալիս` նստելու ու երգում էր: Գուրգեն Գաբրիելյանի «Գանձասարն» էինք շատ երգում ու «ավաղ, ճեղք է տալիս սրբատունս» տողի վրա կոկորդներս սեղմվում էր: Ձայնագրիչի վրա ձայնագրված մի երգ էլ էինք լսում, եթե չեմ սխալվում Ստեփանակերտում ստեղծված երգ էր, դրանից միայն մի տող եմ հիշում. «Որքան կարող է մարդ այսպես ապրել, որքան կարող է սրտում ցավ պահել»:

Նստացույցի օրերը համընկել էին մեր տարեվերջյան քննությունների հետ: Ու պարապում էինք աստիճանների վրա: Ես «Լեզվաբանության ներածություն» առարկայի քննությունը պարապել եմ աստիճանների վրա ու ամենաամրապնդված առարկան էր, պատվի հարց էր, չէինք ուզում թվանշանի հարցում մեզ ընդառաջեին ուղղակի: Կանաչ գույնի գիրք էր, ուսանող դառնալուս առաջին օրերին էի առել Աբովյան փողոցի երկար գրախանութից, որտեղ հիմա բազմաթիվ կոշիկի խանութներ են: Էդ. Աղայանի «Լեզվաբանության հիմունքները» վերջերս մեկին տվեցի, ու նա զարմացավ, որ գիրքը վատ եմ պահել: Գիրքը վատ չեմ պահել, ուղղակի գիրքը նստացույցի ժամանակ անձրևներ էր տեսել, տաք սուրճ խմելիս ինչ-որ մեկը կպել էր թևիս ու թափվել էր, գուցե, բացված մնացել էր արևի տակ, բայց քննությունից «հինգ» էի ստացել, ու քննությունն ընդունում էր ինքը՝ Էդ. Աղայանը: Քննության մի օր ամբիոններից մեկի դուռը կիսաբաց էր ու տեսա, որ մեր տղաներից ոմանք, ովքեր ընդհանրապես տուն չէին գնում՝ աթոռներն իրար միացրած քնել էին, իսկ դասախոսներն ու ամբիոնի աշխատողները ներս չէին մտնում, որ նրանց չխանգարեն....տղեքը հոգնած են շատ....:

Մեր նստացույցի կարևոր օրերից էր մայիսի քսանութը: 88-ի մայիսի քսանութին, երբ Մովսես Գորգիսյանն առաջին անգամ բարձրացրեց եռագույնը, մենք նստած էինք աստիճաններին: Այդ ժամանակ «անկախականներ»-ն ու շարժումը զուգահեռ բաներ էին ու իրար հետ չէին: «Ղարաբաղ կոմիտեի» անդամները մեզ զգուշացրել էին նախապես, որ «անկախականներն» իրենց միտինգն անելու են ու գնան, որ մենք չխառնվենք, ուղղակի նստած մնանք, չմասնակցենք: Կոմիտեի ասածն օրենք էր, բայց Մովսեսի խոսքը, ձայնը, խարիզման, ինչպես ընդունված է ասել հիմա և, վերջապես եռագույնը, որն առաջին անգամ բարձրացվեց՝ օրենքից վեր էին: Լուսանկարներ կան, որտեղ մենք կիսաշրջված նայում ենք Մովսեսին, ու արդեն զուգահեռներ չէին նստացույցն ու անկախականների ցույցը: Այդ օրը հարթակի վրա էին Ռաֆայել Իշխանյանը, Վարագ Առաքելյանը: Իսկ մինչ այդ, նստացույցի մասնակիցներս, երբ երեք գույնի սոսնձվող թղթեր էինք գտնում կամ արդեն պատրաստի եռագույն կրծքանշան, համարում էինք, որ Հայաստանի անկախության հարցը բարեհաջող լուծված է…

Մենք գրագետ էինք, համարձակ ու պատերազմի մասին պատկերացում չունեինք: 88-ի ուսանողական նստացույցով մենք հասանք արտահերթ նիստ հրավիրելուն, նիստը տեղի ունեցավ հունիսի տասնհինգին: Նստացույցից հետո ցրվելը դժվար էր: Մենք սովորել էինք միասին ու կարևոր լինելուն: Սա վերջին ուրախ ու ոգևորված վիճակն էր: Նոյեմբերի քսանչորսին Օպերայի դահլիճում, ժողովրդի ու կոմիտեի ջանքերով ապահոված արտահերթ նիստի քվորումն ապահովելուց հետո, որտեղ պիտի ընդունվեր որոշում կենտրոնի որոշումներին չենթարկվելու մասին՝ քաղաքում հայտարարվեց պարետային ժամ: Գեներալ-մայոր Սամսոնովը` ձեռքերը տիրական փռած, հեռուստաէկրանից հայտարարեց այդ մասին` նոյեմբերի քսանչորսի ուշ երեկոյան:

Հաջորդ օրերին, պաշարված հրապարակի հարակից փողոցներից նայում էինք կլոր, դատարկ հրապարակին, զինվորներով լցված Օպերայի մեր աստիճաններին, որտեղ ապրել էինք Երևանի բոլոր բուհերի ուսանողներով քսան օր, իսկ հիմա խլել են մեզնից ամենակարևորը, ամենասիրելին: Մենք դեռ չգիտեինք, որ սա ամենաերկրորդական ու ամենաժամանակավոր կորուստն էր լինելու:

Լուսինե Հովհաննիսյան

Լուսանկարը՝ տրամադրել է Աննա Իսրայելյանը

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan