Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բաքվում ընթացող դատաքննության մասին «Լազարյան ակումբը» փաթեթ է պատրաստում (տեսանյութ) Շարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյան (տեսանյութ) Լավրով. Հայ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք բաց և անկեղծ խոսել խնդիրների մասին Հայաստանի արտգործնախարարը «հետոյի» է թողել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության հակասությունը Հուսով ենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից. Արարատ Միրզոյան Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով Երևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջ ԱԺ-ում ԲԴԽ անդամի սկանդալային թեկնածուի ընտրությունն է Երևանի ավագանու նիստ՝ տրանսպորտի չթանկացման թեմայով Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի 38%-ով ավելացել է. ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի Դոնալդ Թրամփը երդվեց և դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը

Բաքվում ընթացող դատաքննության մասին «Լազարյան ակումբը» փաթեթ է պատրաստում (տեսանյութ)Գերմանիան 2024 թվականին ռեկորդային թվով զենք է մատակարարել ՈւկրաինայինԱրսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԱլիևն ու Զելենսկին հանդիպել ենՍնուփ Դոգի չկայացած համերգի գումարները պետք է հետ վերադարձվեն․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ․ Հրաչյա Հակոբյանը՝ իր առանձնատունը թալանելու մասին«Պարտք կա, կա պարտք». Անդրանիկ Հարությունյանը կրկին հումորային տեսանյութով նմանակել է ՓաշինյանինՏրանսպորտի թանկացումների ֆոնին Ավինյանը հանգստի է մեկնելԼՂ ղեկավարների «դատավարությունը» անձնական վրեժխնդրություն է Ալիևի կողմից. ԶատուլինՇարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյան (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժածԹալանել են պատգամավորի տունը. Նա փորձել է դա գաղտնի պահելՎարորդները կմիանա՞ն բոյկոտինՀարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ ԴանիելյանԲաքուն փորձում է խաբել համաշխարհային հանրությանը` խաղալով Լեռնային Ղարաբաղի ղեկավարության «բաց դատավարություն»Ռուսաստանում շատերը չեն հասկանում, որ Հայաստանը չի կորցրել իր կարևորությունը․ ԱլեքսանդրովԱվինյանը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակումԵՄ դիտորդների հարցով բանակցում ենՏեղեկությունը, թե Արշակ Կարապետյանի ձևավորած խորհրդին իբր անդամակցում եմ նաև ես ապատեղեկատվություն է․ ՄանասերյանԼավրով. Հայ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք բաց և անկեղծ խոսել խնդիրների մասինՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել ԳյումրիումՎահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվիՀայն ու հայտարարագրող խաբեբան. Հրայր ԿամենդատյանՀերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում 20-ամյա դատապարտյալ է մահացելԹրամփը ԱՄՆ դեսպանատան «հաճախորդների» հացին «վայիս» եղավԱրմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվումՀայաստանի արտգործնախարարը «հետոյի» է թողել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության հակասությունըՉինաստանում տեղի կունենա առաջին  կիսամարաթոնը ռոբոտների մասնակցությամբՀնդկական ընկերությունը ներկայացրել է Land Rover-ի վրա հիմնված նոր մոդելըԱնտարկտիդայի սառույցի հալչումը սպառնում է 100 թաքնված հրաբուխների ժայթքումներովՖրանսիան փորձարկել է 21-րդ դարում ստեղծված առաջին ջրածնային գազային տուրբինային ինքնաթիռի շարժիչըԱՄՆ բանակը մշակել է համակարգ, որը անգամ սկսնակին թույլ կտա մարտական ուղղաթիռ շահագործելTesla Cybertruck-ն վաճառվում է զեղչերովՍեբաստիա-Րաֆֆի խաչմերուկում բախվել են «Nissan»-ը և «Opel»-ը. վիրավորին հասցրել են հիվանդանոցՀարավային Կորեայի նախագահը լսումներից հետո գնացել է զինվորական հոսպիտալԹրամփը կփորձի համաշխարհային խնդիրները լուծել ագրեսիվ մեթոդներով․ IRNAՆոր Զելանդիայի քաղաքներից մեկի քաղաքապետին զարմացրել են ատոմը պառակտելու մասին Թրամփի խոսքերըԱլեն Սիմոնյանը բացատրել է, թե ինչու Արցախ բառն օգտագործելուց հետո «ուղղեց իր սխալը» և ասաց «Ղարաբաղ»Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցըՀուսով ենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից. Արարատ ՄիրզոյանԹեժ մթնոլորտ՝ ԱԺ–ում․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ, վիճաբանություն սկսվեց (տեսանյութ)Թրամփը իր երդմնակալության արարողության ժամանակ ընտրել է ռուսական գինիՄոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ ԼավրովԲայդենին մեղադրում են հարյուր հազարավոր ուկրաինացիների ոչնչացման մեջԱՄՆ-ն դուրս է գալիս ԱՀԿ-ից և կլիմայի մասին Փարիզի համաձայնագրիցԵրևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջԻնչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերիցՀերթական աբսուրդ գնումը՝ ՆԳՆ-ի կողմից. քյաբաբ ու իքիբիրԹուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվելՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ
Հայաստան

Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին

Արդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնում հիշվեց որոշ դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ հակասական որոշումներով: Հատկապես մտահոգիչ են կարգապահական կամ այլ միջոցները դատավորների նկատմամբ․ այս մասին գրված է է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում։

ԲԴԽ-ի վերաբերյալ նաև նշվում է հետևյալը․ «Միևնույն ժամանակ, նախապատվությունը տրվում է անկողմնակալության և անկախության կասկածելի փորձ ունեցող, իշխանություններին հավատարիմ դատավորներին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական արդյունք ստացած և քաղբանտարկյալներին դատապարտելու փորձ ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում առաջացրել է Հայաստանի իրավապաշտպան համայնքի բացասական արձագանքը»:

Անդրադառնալով կալանքներին, զեկույցում նշվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստներն ու իրավաբանները բողոքում են խափանման միջոց կալանքը որպես պատժիչ միջոց կիրառելու շարունակական պրակտիկայից։ «Թեև 2021 թվականից Հայաստանը կիրառում է այլընտրանքային կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը և պաշտոնանկությունը, սակայն նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,- շարունակում է իրավապաշտպան կազմակերպությունը։

Նշվում է դատավոր Դավիթ Հարությունյանի հետ կապված իրավիճակը․ «Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ նա քննադատել է Արդարադատության նախարարությանը և Գերագույն դատարանին, որը վերջինս համարել է դատավորների վարքագծի կանոնների խախտում և քաղաքական գործունեությանը մասնակցելու արգելք՝ նախատեսված ՀՀ օրենքի 69-րդ և 159-րդ հոդվածներով։ Նախկինում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) առաջարկել էր փոփոխել այս դրույթները՝ «տարբերակելու կարգապահական պատասխանատվության և դատավորների պաշտոնանկության հիմքերն ու ընթացակարգերը», սակայն Հայաստանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել այս հարցում։ Վենետիկի հանձնաժողովը նաև մատնանշել է Դատական օրենսգրքի դրույթների անորոշությունը»։

Զեկույցում հատուկ շեշտվում է ոստիկանության կողմից ուժի գործադրումը։

«2023 թվականին հասարակական դիտորդներին անհանգստացրել է ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճը, մասնավորապես, խոսքը ոստիկանության բաժանմունքներում իրենց հաճախորդների շահերը ներկայացնող երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի մասին է»,- նշում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ նախորդ տասնամյակում նման դեպքեր չեն նկատվել։ «Դիտորդներն արձանագրել են նաև ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվածների նկատմամբ ֆիզիկական և հոգեկան բռնության դեպքեր: Ոստիկանության դաժանությունը փաստագրվել է բողոքի ակցիաների, կանոնավոր պարեկության ժամանակ և ոչ ծառայողական ժամերին»,- հավելում է միջազգային կազմակերպության զեկույցը:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։