Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել
Լեհ Կարոլ Չերվինսկին Լեհաստանի Դրագո գյուղի գետի մոտ բլրի երկայնքով քայլելիս պատահաբար գետնից վերցրել է սուր քար, որը պարզվել է, որ հնագույն արտեֆակտ է: Դրա մասին հայտնել է «Լյուբլինյան վոյևոդյան հուշարձանների պահապան» կազմակերպությունը։
Հնագետները պարզել են, որ փորագրված քարը դաշույն է, որն սաքրվել է առնվազն 5600 տարի առաջ:
Ըստ մասնագետների՝ կայծքարային դաշույնը կապված է նեոլիթյան համայնքի հետ, որը հայտնի է որպես Լյուբլին-Վոլինյան մշակույթ: Այս համայնքը ծաղկել է այժմյան հարավարևելյան Լեհաստանում մ.թ.ա. 4100-3650 թվականներին:
Դատելով դաշույնի որակից՝ հնագետները ենթադրում են, որ այն պատկանել է բարձր խավի ներկայացուցչի։
Մասնագետների կարծիքով՝ Լյուբլին-Վոլինյան մշակույթում սայրերով դաշույնները նաև խորհրդանշական նպատակի էին ծառայում։ Նման դաշույններ դրված էին գերեզմաններում, իսկ դրանց գտնվելու վայրը և որակը վկայում էին հանգուցյալի կարգավիճակի մասին։