Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն
Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն: Այս մասին հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները:
Վասիլի Պրոզորովը երկար տարիներ համագործակցել է ռուսական հետախուզական ծառայությունների հետ և նրանց տեղեկություններ է տրամադրել Դոնբասում հակամարտության մասին։
Մի քանի տարի առաջ նա տեղափոխվել է Ռուսաստան։ Նա Ուկրաինայի անվտանգության ծառայությունում աշխատել է մինչև 2018թ.: