Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար. Մակրոն Ջո Բայդենը ևս շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ Մենք պետք է ընդունենք ընտրությունների արդյունքները. Քամալա Հարրիս Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ռոբերտ Քոչարյանը թիմի հավաք է կազմակերպել Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը Մակրոնը հաշտվել է Թրամփի հաղթանակի հետ Թուրքիան նշել է, թե երբ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարեց իր հաղթանակի մասին Թրամփին շնորհավորել է Սալվադորի նախագահը Լարսը փակ է ֆուռերի համար ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը

ԱԺ նախագահը և ՔՊ-ական երկու պատգամավոր առաջարկում են հրաժարվել ՀՀ օրհներգի վերջին քառատողիցՇատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար. ՄակրոնԱՊՀ-ում ամենաթանկ բենզինը Հայաստանում էԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան տուժածներԻրանը մահապատժի է դատապարտել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող 3 անձիՀովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը«Սրբազան պայքարի» աջակիցներին ձերբակալել են ահաբեկելու նպատակովԱրմավիրի մարզում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորըԵրևանում շինություն է այրվել․ կա տուժած«Քաղաքացու անվստահությունը պետության հանդեպ մեծանում է, նա այլևս չի հարգում նրա խոսքն ու առաջարկները և չի փորձում նրա հետ համագործակցել»Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավարՋո Բայդենը ևս շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու առթիվՁերբակալվել է Աչաջրի դպրոցի փոխտնօրենըԵրևանում թալանել են ձայնագրման ստուդիաներից մեկը՝ տանելով մոտ 20 հազար դոլարի երաժշտական տեխնիկաԳյումրիում կառավարման կոլապս է, 2000-ից ավելի աշխատող աշխատավարձ չի ստացել. «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարԱնդրանիկ Քոչարյանը Ալեն Սիմոնյանին պետք է դիմում գրեր, բայց չի արելԱպագայի նկատմամբ անվստահությունը՝ իշխանության նկատմամբ տոտալ դժգոհությունների ֆոնինՏարածաշրջանային առևտրային «դիվեսիֆիկացիան» ու իրական պատկերըՍահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինՄենք պետք է ընդունենք ընտրությունների արդյունքները. Քամալա Հարրիս2026 թ. հունվարի 1-ից ջրօգտագործման թույլտվությունը տրվելու է էլեկտրոնային հարթակի միջոցովՀայտնի է դարձել Դոնալդ Թրամփի երդմնակալության օրըԶելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՆպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստներըՌոբերտ Քոչարյանը թիմի հավաք է կազմակերպելԼուլուի պաշտպանական ճառը ցնցել է ՔՊ-ականներինԱմերիկան կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը․ ՊեսկովՆորատուսցի Արայի՝ Արա Բանդուրյանի որդին կմնա կալանքի տակԹրամփի առաջին ելույթը հաղթանակից հետոԻնչպես տարբերել իսկական պանիրը ոչ իսկականիցՉեչնիայում տղամարդկանց ստիպողաբար ուղարկում են ուկրաինական ճակատ Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ ՓաշինյանըՌուսական արժեթղթերը թանկացել են Թրամփի հաղթանակի մասին լուրերի ֆոնին«Ցավոք, մենք դեռ 2020թ. նոյեմբերի 9-ի մեջ ենք». Գեղամ ՆազարյանԵրկու օրում բացահայտվել է հանցագործության 92 դեպքՄակրոնը հաշտվել է Թրամփի հաղթանակի հետԱյսօր ամենահաճախ տրվող հարցը՝ Թրամփի հաղթանակը մեզ համար լա՞վ էԹուրքիան նշել է, թե երբ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետԹրամփը հայտարարեց իր հաղթանակի մասինԹրամփին շնորհավորել է Սալվադորի նախագահըԹրամփը շատ մոտ է հաղթանակին, իսկ Սենատում նա արդեն մեծամասնություն ունի«Մենք մինչեւ հիմա Հայաստանի համար զոհվածների հիշատակի օր չունենք». Գեղամ ՆազարյանԱԺ-ում ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ լսումներ կլինեն«ՀՐԱՊԱՐԱԿ»․ Սիսիանի համայնքապետը պարգեւատրել է սիրելի քեռուն Լարսը փակ է ֆուռերի համարԲարսելոնային Բելգրադում ծանր հանդիպում է սպասվումWhatsApp-ում նոր գործառույթ է ավելացելՈվքեր են այն 4 պատգամավորները, որոնք կողմ չեն քվեարկել կանոնակարգինԹուրքիայի մուտքը ԲՐԻԿՍ արգելափակել է Հնդկաստանը. BILD
Հայաստան

Մենք դեռ հավшտում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա․ ԵՄ ներկայացուցիչ

 

Եվրամիությունն աջակցում է կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն՝ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ-ի հնարավոր գործողություններին, պատժամիջոցների կիրառելիությանը, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանն ու դրա դեմ Ադրբեջանի հայտարարություններին:

- Օրերս Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված ադրբեջանական զորքերը հերթական չհրահրված ագրեսիան ձեռնարկեցին Հայաստանի դեմ՝ սպանելով 4 զինվորի։ Բարձր ներկայացուցիչը զգուշացրել էր Ադրբեջանի համար ծանր հետևանքների մասին, եթե վերջինը շարունակի ագրեսիվ գործողությունները։ Որո՞նք են լինելու ձեր գործողությունները այժմ:

- Մենք, իհարկե, դատապարտում ենք կյանքի յուրաքանչյուր կորուստ, որտեղ էլ որ տեղի ունենա, ինչ հանգամանքներում էլ լինի: Բայց այս կրկնվող, դժբախտաբար՝ կրկնվող միջադեպը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անհրաժեշտ է, իհարկե, ուժերը հեռացնել իրարից, և շատ ավելի մեծ ջանքեր գործադրել այնպիսի միջոցառումների ու գործողությունների համար, որոնք կանխում են նման միջադեպերը, քանի որ դրանք ոչ մի դրական բանի չեն հանգեցնում։ Դրանք պարզապես նպաստում են լարվածության, անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու ողբերգության վրա ևս մեկ ողբերգություն են ավելացնում։ Այսպիսով, սա իսկապես ցույց է տալիս ուժերի՝ միմյանցից հեռավորության հրատապ անհրաժեշտությունը, և ԵՄ-ն երկար ժամանակ հանդես է եկել հօգուտ այս տեսակետի: Մենք աջակցում ենք կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Միջադեպը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ առանց նորմալացման՝ վտանգ կա, որ նման միջադեպեր կլինեն, կկրկնվեն նորից ու նորից։ Ինչպես ասացի, դա միայն վատթարացնում է ընդհանուր մթնոլորտը։ Այնպես որ, իսկապես, մի կողմից կարևոր է զսպվածություն ցուցաբերելը, մյուս կողմից՝ ուժերի՝ միմյանցից հեռավորությունը։

- Որո՞նք են լինելու ԵՄ-ի հստակ գործողությունները, չէ որ ի վերջո ադրբեջանական հարձակումը եղել է հենց Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Դուք միշտ ընդգծում եք դիվանագիտությունը, բանակցությունները և այլն, բայց դրանք գործիքներ չեն, որոնք կկանգնեցնեն Ալիևին: Միջադեպերը շարունակվում են: Հետեւաբար, ի՞նչ գործողություններ է ձեռնարկելու ԵՄ-ն, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքը վտանգի տակ է։

- Նախ, ԵՄ-ն դերակատար չէ, ներգրավված կողմ չէ այս խնդրին։ Սա, ըստ էության, երկկողմանի խնդիր է, միջազգային իրավունքի հարգման խնդիր։ Մենք միշտ ասում ենք, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն, պետք է ակնկալել, որ երբ դրանց շուրջ վեճեր են լինում, դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այսպիսով, մենք ոչ թե ուղղակի կողմ կամ անմիջական մասնակից, այլ որպես երրորդ կողմ կարող ենք աշխատել գործընկերների հետ և խրախուսել՝ միասին բոլոր հարցերը լուծել ոչ թե կրակոցներով, այլ՝ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելով։ Եվ կրկնում եմ, այդ պատճառով մենք Եվրոպական խորհրդի նախագահի և հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ ներգրավվեցինք նորմալացման գործընթացի աջակցության մեջ:

- ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի վերջին նիստից հետո համատեղ ասուլիսի ժամանակ պարոն Բորելը հայտարարեց, որ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ԵՄ-ն գործնական քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Խոսքը, մասնավորապես, պատժամիջոցների մասին է։

- Բարձր ներկայացուցիչ Բորելը իսկապես ասել է, որ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները ներկայումս իրենց լավագույն փուլում են, ամենաբարձր մակարդակի վրա, և մենք վճռական ենք՝ շարունակելու աշխատել դրանք խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Ահա, թե ինչու մենք երկու շաբաթ առաջ Բրյուսելում պայմանավորվեցինք սկսել աշխատանքը Հայաստանի հետ նոր գործընկերության համաձայնագրի կամ նոր գործընկերության օրակարգի ուղղությամբ՝ բացահայտելու մեր համագործակցության ողջ ներուժը։ Հայաստանին բազմակողմանի աջակցություն է տրամադրվում մասնավորապես գործնական հարցերում՝ տնտեսության, սոցիալական զարգացման՝ տնտեսական ներդրումային պլանի, մարդասիրական աջակցության միջոցով, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղից փախած (բռնի տեղահանված-խմբ.) մարդկանց համար։ Մենք աշխատում ենք Հայաստանի կայունության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, տնտեսության դիմադրողականության ուղղությամբ, եւ սա անում ենք Եվրոպական ներդրումային ծրագրի, տնտեսական ներդրումային պլանի, բայց նաև՝ այլ միջոցներով։ Մենք անցյալ տարի արդեն ասել ենք, որ պատրաստվում ենք նաև ուսումնասիրել Հայաստանի պաշտպանունակության հզորացման հնարավորությունները, իհարկե, խոսքը ոչ մահաբեր միջոցների և գործիքների մասին է։ Բայց սա մի բան է, որը դրված է սեղանին:

Այս նոր գործընկերության քննարկումների եւ համագործակցության մեջ մենք նաև կներառենք անվտանգության և պաշտպանության ոլորտը, ուստի կան գործնական քայլեր, որպեսզի օգնենք Հայաստանին իր անվտանգությանը սպառնացող պայմաններում լինել ավելի ուժեղ, ավելի դիմացկուն ցանկացած խնդրի նկատմամբ: Միևնույն ժամանակ կշարունակենք համագործակցել նաև Ադրբեջանի հետ՝ փորձելով շատ խստորեն փոխանցել այն ուղերձը, որ միակողմանի գործողությունները, ինչպիսիք են ուժի սպառնալիքը, ուժի կիրառման սպառնալիքը և միջազգային իրավունքի խախտումները, առաջ գնալու ճանապարհը չեն, դրանք հետևանքներ են ունենալու։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մի փուլում ենք, որ սպառնալիքների փոխարեն դեռ նախընտրում ենք ներգրավումը, բայց եթե իրավիճակը շարունակի զարգանալ բացասական ուղղությամբ, ապա անդամ պետությունները (ԵՄ անդամ պետություններ – խմբ.) պետք է որոշեն վերանայել իրավիճակը և տեսնել, թե ինչ այլ գործիքներ կարող ենք օգտագործել:

 - Ո՞րն է ԵՄ կարմիր գիծը, ե՞րբ կասեք՝ բավական է։ Ո՞րն է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պարտադիր պայմանը։

- Երևի պետք է մի բան շատ հստակ պարզաբանեմ. ԵՄ պատժամիջոցներն, ընդհանրապես, բոլոր խնդիրների կախարդական լուծումը չեն։ Պատժամիջոցները միշտ կիրառվում են մեր կողմից օգտագործվող այլ գործիքների հետ կապակցված: Սովորաբար, սկսում ենք պատժամիջոցներ կիրառել, երբ մյուս բոլոր գործիքները չեն կարողացել հասնել ցանկալի նպատակներին…

- Բայց չե՞ք կարծում, որ պատժամիջոցները կարող են օգնել կանգնեցնել Ալիևին, և նա Հայաստանի վրա հարձակվելուց առաջ գոնե երկու անգամ կմտածի։

- Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա, որ բոլոր սպառնալիքները կվերացվեն հենց ներգրավվածության ընթացքում։ Բայց, միեւնույն ժամանակ, Եվրամիությունը շատ պարզ նշել է՝ եթե լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության որևէ ոտնահարում, ապա՝ կարձագանքենք։ Դարձյալ պետք է կրկնեմ, մենք չենք կարող իրականում կենտրոնանալ միայն պատժամիջոցների վրա՝ որպես միակ կախարդական փայտիկի, որը լուծում է ամեն ինչ, այդ թվում՝ դրանց օգտագործումը որպես ներուժ: Եթե նայենք պատժամիջոցների կիրառման Եվրամիության պատմությանը, ապա դա սովորաբար վերջին միջոցն է, որից մենք օգտվում ենք։ Չի կարելի մոռանալ պատժամիջոցների ընդունման սկզբունքը, սա գործիք է անդամ պետությունների ձեռքում, որոնք նախ պետք է միասին նստեն և որոշեն, այդ որոշումը պետք է ընդունվի բոլոր 27 անդամ երկրների միաձայնությամբ: Սա օժանդակ միջոց է այլ գործիքների հետ համատեղ, որոնց Եվրոպական Միությունը միշտ նախընտրում է օգտագործել խնդիրները լուծելու և սպառնալիքներն ու մարտահրավերները վերացնելու համար: