Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրում է 44-օրյա պատերազմում անմահացած եղբորը
![](/timthumb.php?src=/disc/20-02-24/057c5ba85e3e782a5aac6e24b201d04e.jpg&w=708)
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին։
Նա Ռումինիայում հայտարարել էր, որ հաղթանակը նվիրում է 44-օրյա պատերազմում անմահացած եղբոր՝ Տարոն Անդրեասյանին և բոլոր զինվորներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները:
Հիշեցնենք, որ Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը եզրափակիչում 7:3 հաշվով հաղթելով վրացի Ակակի Կեմերտելիձեին 70 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: