Փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը ավելանալու է 40%-ով
![](/timthumb.php?src=/disc/15-02-24/bcc4446804d4d28ad45bd411d030d2ec.jpg&w=708)
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը մամուլի ասուլիսում պարզաբանեց, թե ինչ հետևանքներ կունենան փաստաբանական գործունեությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։
«Խնդիրը կայանում է նրանում, որ թանկանալու է իրավաբանական օգնության վճարովի ծառայությունների ինքնարժեքը։ Սա նշանակում է, որ յուրաքանրյուր քաղաքացի, որ առնչվում է իրավունքի պաշտպանության խնդրին և հայցում է փաստաբանի օգնությունը, այդ հատուցելի պայմաններում ստիպված է լինելու վճարել ավել, որովհետև ինքնարժեքը թանկացել է։ Սա կոմերցիոն խնդիր չի, որը բարձրացնում են փաստաբանները, այլ իրավունքի պաշտպանության հետ կապված խնդիր է»,- հայտարարեց Բաբայանը։
Մանրամասն՝ տեսանյութում։