Իտալուհին հնարել է հինգ երեխա և 111 հազար եվրո արժողությամբ նպաստ ստացել

Իտալիայում կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման՝ նպաստ ստանալու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար։ Յոթ տարվա ընթացքում նա հինգ երեխա է ունեցել և ստացել 111 հազար եվրո, հայտնում է La Repubblica-ն։
2014-ից 2019 թվականներին Բարբարա Իոլը վկայականներ է ներկայացրել 12 հղիության համար, որոնցից մի քանիսը իբր վիժումների են հանգել: Կինը գրանցել է հինգ երեխա՝ Բենեդետտան, Անժելիկան, Աբրամոն, Լետիսիան և Իսրայելը։
Կնոջ հղիությունների զարմանալի թիվը գրավել է ոստիկանության ուշադրությունը։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ դրանք երբեք չեն արձանագրվել ծննդատանը, և իրականում երեխաներ չեն եղել։
Պարզվել է, որ փաստաթղթերը կեղծել է ինքը՝ կինը, ինչպես նաև նրա գործընկեր Դավիդե Պիզինատոն, որը ստորագրել է գինեկոլոգի կեղծ ստորագրությունները։ Դատարանը նրան դատապարտել է յոթ ամսվա ազատազրկման։