Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպան անհանգստացած է Թրամփ-Պուտին բանակցություններով Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ուզում են հասնել Ալիևի նկատմամբ քրեական հետապնդման Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք չեն վարանում վերստին խեղաթյուրելու իրականությունը. ՀԱՍԵ Արցախի թեմ Դուք միանո՞ւմ եք այս ճղճիմ խոսույթին, թե՞ պատրաստ եք ներողություն խնդրել. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե չստացվի կամ որևէ վատ բան լինի, կասեն՝ ի՞նչ անենք, ժողովուրդն էր. Արծվիկ Մինասյան Պեսկովը ԵՄ-ին անդամակցության պլաններն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքը Հեռուստաընկերությունն իր պարտավորությունը կատարելու համար Հայաստանի քաղաքացուց երկու հարյուրական դրամ է մուրում Օր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը Երեւանում Ո՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանին Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. Խամենեի Սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾ Իսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումից

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլարԳեղարքունիքի մարզում 26-ամյա տղան սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբԱրգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենաԵվրոպան անհանգստացած է Թրամփ-Պուտին բանակցություններովՖրանսիայի հայկական կազմակերպություններն ուզում են հասնել Ալիևի նկատմամբ քրեական հետապնդմանՔՊ–ական պատգամավորը Մերձավանում տեղի ունեցած սպանության համար մեղադրեց ոստիկաններինՀայտնի է, թե որտեղ կկայանա Պուտինի ու Թրամփի հանդիպումը«Ձայները կան, եթե ոչ՝ երկրորդ փուլով կընտրվի». Պատգամավորը՝ Հարությունյան-Փաշինյան զրույցի մասինԶավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. լեգենդար Քյոխի պատասխանըԶավեշտն այն է, որ բժիշկներն իրենց, բուժքույրերի, մայրապետերի վրա գրել են դեղատոմսեր` սովորելու նպատակով․ Անուշ ՊողոսյանԱրցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք չեն վարանում վերստին խեղաթյուրելու իրականությունը. ՀԱՍԵ Արցախի թեմՊատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիսՀայաստանում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը սահման չունի. Մհեր ՄելքոնյանԻնչպե՞ս հասնել իրական ընդդիմադիրների իրական ներուժի համախմբմանԻնչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաներըԹրամփն աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչինԴուք միանո՞ւմ եք այս ճղճիմ խոսույթին, թե՞ պատրաստ եք ներողություն խնդրել. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ ՓաշինյանինՏնօրենը 140 օրից ավելի ապօրինաբար կալանավորված է, իսկ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են ծանր իրավիճակումՄի շարք ծառայությունների համար, որոնք ներկայումս անվճար են, պետական տուրք կգանձվիԵթե չստացվի կամ որևէ վատ բան լինի, կասեն՝ ի՞նչ անենք, ժողովուրդն էր. Արծվիկ ՄինասյանՊեսկովը ԵՄ-ին անդամակցության պլաններն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքըԿենացային մակարդակով... կենացի մասին Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցելՀեռուստաընկերությունն իր պարտավորությունը կատարելու համար Հայաստանի քաղաքացուց երկու հարյուրական դրամ է մուրումԱվինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածուՓաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնումԱԺ նախագահի խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի ենՕր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը ԵրեւանումՄիասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն ՍիմոնյանինՈ՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն ՍիմոնյանինԽորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել․ Հայկ ԿոստանյանՀայաստանը 30 հազար արցախցի է լքել. Արցախի խորհրդարանի պատգամավորՆոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումըՎերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխանԵթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. ԽամենեիԲաքվի Ռուսական տան և USAID-ի համեմատությունը որևէ քննադատության չի դիմանում. ՊրիմակովՍահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾՍպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ ՀայաստանումԻսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումիցՄենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կբարձրացնենք Ռուսական տան հարցը. Պուտինի մամուլի քարտուղարԽոշոր հրդեհ Ստեփանավանում. Մոտ 30 մարդ տարհանվել էՀայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցելԳոհ եմ, որ ինձ ճանաչելով տուգանել են պարեկները․ էկոնոմիկայի փոխնախարարԴատախազությունը կստուգի է Wildberries-ը՝ մերկ խուզարկությունների վերաբերյալ բողոքներից հետոՍանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքովՊրիմակովը հաստատել է Բաքվից նոտա ստանալու փաստը՝ Ռուսական տունը գրանցելու պահանջովՎրաստանում կսահմանափակեն ԶԼՄ-ների ֆինանսավորումն օտարերկրյա աղբյուրներիցԶախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգված ադրբեջանցի լրագրողին. մնացեք ձեր օրակարգումԹրամփի զավթումները կշարունակվեն այնքան մինչև ինչ-որ մեկը չկանգնեցնի նրան
Հայաստան

Գիտեինք, որ բենզինով վառարանը վառել չի կարելի, դիզվառելիքով էինք վառում. կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժող

Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում դեկտեմբերի 8-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում է գործով տուժող Լեւոն Խառատյանը։

Նա պատմեց, որ կացարանում ունեցել են գեներատորներ, որոնց համար էլ իրենց տրվել է բենզին, ինչպես նաեւ դիզվառելիք՝ տրակտորների համար։

«Սայլարկան պահվել է բոչկաների մեջ՝ դուրսը, բենզինն էլ՝ չուլանում։ Սայլարկան ավտոմեքենաների կայանման հատվածում էր»,- ասաց տուժողը։

Նա պատմեց, որ կացարանում փայտի համար նախատեսված վառարան են ունեցել․ «Ունեցել ենք նաեւ պլիտա, որը վառում էինք քնելու սենյակում։ Վառարանը ծառայողներից մեկի տնից էինք բերել, բայց չեմ հիշում՝ ում տնից։ Փայտն էլ բերել էինք հանքից»։

Խառատյանն ասաց, որ մինչեւ այդ վառարանն ունեցել են նաեւ այլ վառարան, որը հնացել էր եւ հաճախակի էր ծուխը տուն լցվում։

«Զոդի հանքից գերաններ էինք բերել։ Վերադասներն էին ասել, վաշտի հրամանատարը մինչեւ չասեր մենք չէինք կարող գնալ, փայտ բերել, ինչքան հիշում եմ վարորդն էր մեզ հետ եկել»։

Տուժողի խոսքով՝ վառարանը տակդիր չի ունեցել, միանգամից փայտե հատակի վրա է դրվել․ «Ուներ դուխովկայի նման բան, որի մեջ պլեճ էինք սարքում»։

Գործով մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս էին զինծառայողները գործարկում վառարանը, տուժողը պատմեց․ «Փայտերը լցնում էինք, սայլարկան ու թեփը խառնում էինք իրար ու դրանք էլ լցնում։ Բոլորս էլ հասկանում էինք, որ վառարանը բենզինում չեն վառում»։

Հարցին՝ արդյո՞ք վերադասից որեւիցե ներկայացուցիչ իրենց ասել է՝ ինչպես գործարկել, Խառատյանն ասաց․ «Որեւէ մեկը մեզ չի ասել, թե ինչպես վառել վառարանը»։

Դատախազը հարցրեց, թե վառարանը վառելու պարտականությունը ո՞ւմ վրա էր, Խառատյանն ասաց, որ կոնկրետ պատասխանատու չկար․ «Ով ներսն էր լինում, նա էր վառում։ Վառարանը գիշերները հիմնականում չէր հանգում, հազարից մեր էր հանգում, դա էլ էն դեպքում, եթե վառարանի ծուխը լցվում էր, տանում դատարկում էինք, նորից վառում։ 3-4 օրը մեկ հանում վառարանը մաքրում էինք։ Մենք տեսնում էինք որ ծխում է, հանում թափ էինք տալիս»։

Հարցին՝ արդյո՞ք իրենց այցելում էին վերադասից, տուժողը պատմեց․ «Ծառայության պետը՝ Տիգրանը, միշտ գալիս էր։ Թիկունքի պետին մեկ կամ երկու անգամ եմ տեսել, Եղիշեին նույնպես տեսել եմ։ Նախարարությունից մի անգամ եկել են, բայց չեմ հիշում վառարանն այդ ժամանակ դրված էր, թե՝ չէ»։

Տուժողը պատմեց, որ կացարանում հակահրդեհային պաշտպանության միջոցներ չեն ունեցել, միայն շինարարական աշխատանքներ կատարելու բահերն են եղել։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։